14 տարի, և մենք դեռ այստեղ ենք. Սիմեոնեի էմոցիոնալ պոռթկումը Բարսելոնային հաղթելուց հետո

Մադրիդի «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն չկարողացավ զսպել էմոցիաները, երբ Կլեման Տյուրպենի սուլիչն ազդարարեց խաղի ավարտն ու «Բարսելոնայի» նկատմամբ հերթական հաղթանակը։ Արգենտինացի մասնագետը, որին հազվադեպ կարելի է տեսնել ժպիտը դեմքին, այս անգամ տոնում էր իր թիմի դուրս գալը Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ։ Այս մասին գրում է armsport.am-ը։

Խաղից հետո Սիմեոնեն խոստովանեց, որ թիմի տրանսֆորմացիան և մրցունակությունը 14 տարի անց էլ շարունակում են հուզել իրեն.

«Արդեն 14 տարի է՝ ես այստեղ եմ, և տեսնել, թե ինչպես է թիմը շարունակում պայքարել, ինձ մեծ ուժ է տալիս։ Մենք բազմիցս սկսել ենք զրոյից, փոխվել են ֆուտբոլիստներ, բայց մենք նորից Եվրոպայի լավագույն չորս թիմերի թվում ենք։ Դա արտակարգ զգացողություն է։ Մենք հսկայական ջանքեր գործադրեցինք 0-2 հաշվի պայմաններում, իսկ հետո խփեցինք մեր գոլը, որն ուղղակի գլուխգործոց էր»։

Սիմեոնեն նաև վերլուծել է խաղի ընթացքը՝ ընդգծելով, որ Բաենայի, Նիկոյի և Սորլոթի մուտքը դաշտ երկրորդ խաղակեսում թիմին անհրաժեշտ կայունություն հաղորդեց.

««Բարսելոնայի» դեմ խաղալու միայն մեկ տարբերակ կա՝ հարձակվել։ Եթե նրանց վրա չես հարձակվում, ապա պարտվում ես։ Նրանք գերազանց են գործում գրոհի գծում, և մենք գիտեինք, որ ստիպված ենք լինելու պաշտպանվել, բայց նաև գիտեինք, որ մեր հնարավորությունն ունենալու ենք»։

Խոսելով Կլեման Լենգլեի մասին, ով առաջին խաղակեսում սխալներ էր թույլ տվել, «Չոլոն» բարձր գնահատեց ֆուտբոլիստի հոգեբանական տոկունությունը.

«Նա արտակարգ տղա է և անհավանական ֆուտբոլիստ։ Հեշտ չէ վերականգնվել նման սխալներից հետո, բայց նա գտավ իր մեջ այդ ուժը և շարունակեց հանդիպումը բարձր մակարդակով»։

Հարցազրույցի վերջում Սիմեոնեն, վերջնականապես թոթափելով լարվածությունը, ամփոփեց.

«Լինել Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչում… Ի՜նչ հրաշալի է»։

դիտվել է 101 անգամ
Լրահոս
Իրանի ԱԳՆ-ն հայտարարել է միջուկային հարցի շուրջ փոխզիջման գնալու պատրաստակամության մասին Երևանում ավտոմեքենաներից կատարված գողության դեպքեր են բացահայտվել Օդի աղտոտվածության պատկերը Երևանում Ադրբեջանական կողմը շարունակում է վտանգավոր ու պատմական հենքից զուրկ զավթողական ծրագիրը․ ադրբեջանագետ Կոտայքի մարզում ժավելի սպիրտի տարաներով բարձված «Ford»-ը մխրճվել է «ZIL»-ի հետնամասի մեջ. կա վիրավոր «Շպրտելու են դուրս, ու․․․»․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան (video) Խաչատուր Սուքիասյանը դե՞մ է հարուստներին (video) Լարված իրավիճակ ԱԺ-ի ներսում․ «Մարդիկ պիտի իմանան՝ էս երկրի լավը ուզողն ով է, ու լավը ... ով ա» (video) «Աննա՛, խելք հավաքիր, արի պատասխան տուր, թե չէ հետո․․․»․ Նարե Սոսե (video) Փաշինյանը տեսնելու է՝ ինչպես են իր պատասխանը տալու․․․ Իշխան Սաղաթելյան (video) «Ալիևին ասել են՝ ստո՛պ․ վախեցել է՝ իրեն ծամեն ու շպրտեն» (video) «Բո՛մժ, քեզ եմ ասում, լսիր. արցախցիները թուրքի հետ շփում չեն էլ ունեցել». Աննա Այվազյանի կոշտ խոսքը (video) Ադրբեջանի տարածքով ի՞նչ եք արտահանելու․ հարց՝ Սուքիասյանին (video) «Ամո՜թ, ամո՛թ․․․ ինչ տեղի ունեցավ Սամվել Կարապետյանի գործով դատարանի բակում» (video) Իրանը մտադիր է հատուկ ռեժիմ մշակել Հորմուզի նեղուցի համար Մրգաշենում կատարված սպանության համար մեղադրվող եղբայրները հայտնաբերվել են «Նիկո՛լ, բա խի չես պատմում՝ ոնց են քեզ դիմավորել Իջևանում, ասա՝ ոնց «թքեցին» վրադ»․ քաղաքացի (video) Հունգարիայի նախագահը Մադյարին հանձնարարել է Սամվել Կարապետյանը կլինի Կառավարության շենքում․ Էդգար Ղազարյան (video) Սա ոչ միայն խոսքի ազատության ոտնահարման իրողություն է, այլև մեղադրվողին խոսքի իրավունքից զրկելու վարք. ահազանգ 14 տարի, և մենք դեռ այստեղ ենք. Սիմեոնեի էմոցիոնալ պոռթկումը Բարսելոնային հաղթելուց հետո «Պապիկյա՛ն, փորդ ես մեծացնում․ սահմանին էլի զոհ կա, գիտե՞ս»․ Նարե Սոսե (video) Ինչ է ասել Սամվել Կարապետյանը դատարանում․․․ Արամ Վարդևանյանը մանրամասնում է (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Ապրիլի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի ավագանու անդամ Արմենակ Դանիելյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Ապրիլի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 1։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am