Երեկ՝ ապրիլի 14-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19:00-ի սահմաններում Մյասնիկյան պողոտա 55/5 հասցեում՝ ժողովրդին հայտնի «Մամա Ֆլորա» ծաղկի սրահի հետնամասում և
բնակելի շենքի արանքով անցնող ճանապարհին կառուցված հենապատը մոտ 70-100 մետր փլուզվել է: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների փլուզման հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան, սակայն վնասվել է կայանված 2 ավտոմեքենա։Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։
Փրկարարները սահմանազատել են տարածքը։Դեպքի մասին տեղեկացրել են Երևանի քաղաքապետարանին ու Կենտրոն վարչական շրջանի աշխատակազմին, սակայն մինչ այսօր դեռ չեն ժամանել, որպեսզի տեսնեն՝ ինչ է հնարավոր անել, քանի որ կա վտանգ, սողանքը կարող է կրկնվել, ինչի հետևանքով էլ կփլուզվի երկհարկանի բնակելի շենքը։
Ապրիլի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը
Ապրիլի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Ապրիլի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Ապրիլի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Ապրիլի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի ավագանու անդամ Արմենակ Դանիելյանը
Ապրիլի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Ապրիլի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Ապրիլի 13-ին՝ ժամը 1։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Ապրիլի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը
Ապրիլի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը