Արցախի պատվիրակությունը քննարկել է Բաքվում պահվող հայ գերիների ազատ արձակման հնարավորությունը

Ապրիլի 13-ին Ֆրանսիայում գտնվող արցախյան պատվիրակությունը Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ, Հանրապետության նախագահի պաշտոնակատար Աշոտ Դանիելյանի գլխավորությամբ այցելել է Փարիզի քաղաքապետարան, որտեղ հանդիպում է ունեցել Փարիզի փոխքաղաքապետ, միջազգային համագործակցության գծով պատասխանատու Ադրե Պուլվարի հետ։

Հանդիպման ընթացքում Աշոտ Դանիելյանը երախտագիտություն է հայտնել Փարիզի քաղաքապետարանին՝ Արցախի ժողովրդի նկատմամբ ցուցաբերված հետևողական ուշադրության և աջակցության համար՝ ընդգծելով, որ այդ աջակցությունը հատկապես կարևոր է եղել ինչպես Արցախի շրջափակման ընթացքում, այնպես էլ դրան հաջորդած ծանր և ողբերգական զարգացումների ժամանակահատվածում։ Կողմերը քննարկել են Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիների ազատ արձակման հարցի շուրջ միջազգային իրազեկման և ճնշման մեխանիզմների ակտիվացման հնարավորությունները, ինչպես նաև Հայաստանում ապաստանած արցախցիների սոցիալ-տնտեսական խնդիրները և նրանց կարիքների հասցեական լուծման ուղիները։ Առանձին անդրադարձ է կատարվել Արցախի ժողովրդի անվտանգ, արժանապատիվ և հավաքական վերադարձի իրավունքի իրացման կարևորությանը։ Հանդիպման ավարտին ձեռք է բերվել նախնական պայմանավորվածություն՝ առաջիկայում Երևանում համատեղ միջոցառում կազմակերպելու վերաբերյալ։

Նույն օրը պատվիրակությունն այցելել է Ալֆորվիլ քաղաք, որտեղ հանդիպում է ունեցել քաղաքապետ Լուկ Կարվոնասի, Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր Իզաբել Սանտյագոյի և փոխքաղաքապետ Կարո Խաչիկյանի հետ։ Հանդիպման ընթացքում կողմերը բարձր են գնահատել Ալֆորվիլի քաղաքային խորհրդի և բնակչության կողմից տարիներ շարունակ ցուցաբերվող աջակցությունը Արցախի ժողովրդի իրավունքների և շահերի պաշտպանությանը՝ ընդգծելով, որ այդ աջակցությունը առանձնահատուկ նշանակություն է ունեցել նաև Արցախի դեմ իրականացված ագրեսիաների ընթացքում։ Քննարկվել են նաև հետագա համագործակցության ընդլայնման և շարունակականության ապահովման հնարավորությունները։

Հանդիպումներին մասնակցել են նաև Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը, ԱԺ նախագահի խորհրդական, ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչ Արա Պուլուզյանը և Արցախի թեմական խորհրդի նախագահ Լեռնիկ Հովհաննիսյանը։

դիտվել է 163 անգամ
Լրահոս
Հա՜՜՜յ, հարա՜՜՜՜՜յ, հասե՛ք, ընտրակաշառք է․ քեզնից սկսի, ամո՛թ է. Արծվիկ Մինասյանի կոշտ խոսքը (video) Հենց այդ պահին Սամվել Կարապետյանն ազատ է արձակվելու, և․․․ աջակից (video) Ի՞նչ վիճակ է Գորիսում․ գորիսեցիները մի կոնկրետ բան են ուզում․․․ Իրինա Յոլյան (video) Ֆավորիտ ուժի ղեկավարը գտնվում է կալանքի տակ, չի կարող մասնակցել քարոզարշավին. Թագուհի Թովմասյան (video) Փաշինյանը ինձ թողել է առանց գործ․ ինձանից 2500 դոլար կաշառք պահաջեցին (video) Նիկոլը դպրոցում խայտառակ վատ էր սովորում, 2 բառ սկի հայերեն չէր կարողանում ասել․ Փաշինյանի ուսուցիչ (video) Խաղաղությունը գլխիդ կպնի․ վեց տարվա մեջ չորս պատերազմ ես բերել մեր գլխին․ քաղաքացի (video) Վախկո՛տ, կռիվ ունե՞ս մեզ հետ, տղամարդկություն ունեցի արի մեր հետ կռվի․ Ղազինյանը՝ Փաշինյանին (video) Իշխան Սաղաթելյանը փակագծեր է բացում. ընդդիմության միասնական հանրահավաք և… (video) «Ինչ են նաև փորձելու անել տարբեր մաստերի նիկոլական քարոզիչները, բացի ձայները փոշիացնելուց». Տիգրան Քոչարյան «Հրապարակ». Հողի վեճ, մահափորձ ու երկար դատավարություն Հրաժարվելու եմ Կիպրոսի եւ ՌԴ-ի քաղաքացիությունից. ինչ հայտնեց Սամվել Կարապետյանը դատարանին Ռուսաստանը պատրաստ է շարունակել Ուկրաինայի շուրջ բանակցությունները. Լավրով Գրիգորի Խաչատուրովի վերաբերյալ գործը մակագրվել է Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Մերի Մոսինյանին #ՈՒՂԻՂ. «Ես ձեր թշնամի՞ն եմ». Պուտինը Փաշինյանի դիմաց մի հարց էլ է դրել. Հայկ Այվազյան (video) Վթարային ջրանջատումներ Երևանում և մարզերում Երեկ մաhացած զինվորը նամակ է թողել․ ի՞նչ է գրել․ մանրամասներ Սամվել Կարապետյանը կհրաժարվի Ռուսաստանի և Կիպրոսի քաղաքացիությունից Մի շարք երկրներ կոչ են արել անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները Լիբանանում Հայաստան մատակարարվող ռուսական բենզինը կթանկանա՞ Վարորդներին «վերահսկիչի» դեր պարտադրելը ոչ միայն անտրամաբանական է, այլև վտանգավոր․ Մեսրոպ Առաքելյան Էրդողանի նախկին քաղաքական մրցակիցը դատապարտվել է շուրջ 1 տարվա ազատազրկման Իրավապահները հայտնաբերել են Էջմիածնի գլխավոր հրապարակում կրակոցներ արձակողին ու դեպքի մասնակիցներին Արցախի պատվիրակությունը քննարկել է Բաքվում պահվող հայ գերիների ազատ արձակման հնարավորությունը Օդի ջերմաստիճանն առաջիկա օրերին կբարձրանա 8-12 աստիճանով. եղանակի տեսություն
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Ապրիլի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի ավագանու անդամ Արմենակ Դանիելյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Ապրիլի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 1։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am