Ինձ ճանաչում են որպես Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյան, դիմելուց հաշվի առեք. Սրբազանը՝ դատավորին
Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում մեկնարկել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի գործով առաջին դատական նիստը։
Դատավոր Արթուր Ադամյանը Արշակ Սրբազանին դիմելիս ասաց Սամվել Խաչատրյան։
Սրբազանը հայտարարեց՝ իրեն հանրության մեջ ճանաչում են որպես Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյան։
«Այնպես որ, խնդրում եմ, դիմելու ժամանակ հանգամանքը հաշվի առեք»,- նշեց Սրբազան Հայրը։
Դատավորն էլ նշեց՝ խնդիր չի տեսնում։
