Հայտնի են Չեխիայի նախագահական ընտրությունների նախնական արդյունքները
Հայտնի են Չեխիայի նախագահական ընտրությունների նախնական արդյունքները։ Առաջատարը Չեխիայի ներկայիս նախագահ Միլոշ Զեմանն է, ով նախնական տվյալներով ստացել է ընտրողների 39.3 տոկոսի աջակցությունը։ Ձայների հաշվարկը շարունակվում է։ Երկրորդ տեղում գիտնական Իրժի Դրագոշն է, երրորդում՝ նախկին դիվանագետ Պավել Ֆիշերը։
