Կարգալույծ եպիսկոպոսին վարչապետի կողմից եկեղեցու ներկայացուցիչ նշանակելը զառանցանք է.հայտարարություն

Հայոց եկեղեցու պահպանության համահայկական խորհրդի նախագահ Հարություն Աղա-Սարգսյանը հանդես է եկել հայտարարությամբ՝ կարգալույծ հռչակված Արման Սարոյանին (նախկին Գևորգ եպիսկոպոս) Նիկոլ Փաշինյանի կողմից «Ներման հարցերի քննարկման խորհրդակցական հանձնաժողովի» անդամ նշանակելու կապակցությամբ:

Հայտարարության մեջ ասված է.

«Հայոց Եկեղեցու պահպանության համահայկական խորհուրդը լկտի ու էժանագին սադրանք է որակում ՀՀ վարչապետի խայտառակ որոշումը։ Արման Սարոյանին՝ Եկեղեցուց շպրտված, կարգալույծ արված նախկին Գևորգ եպիսկոպոսին, որպես Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու «ներկայացուցիչ» պետական հանձնաժողովում խցկելը պետական մակարդակի ցինիկ կեղծարարություն է և բացահայտ ապտակ ազգային արժանապատվությանը։

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին ձեր գրպանային կառույցը կամ նախարարության ենթակայության ՊՈԱԿ չէ, որ ում ուզեք, երբ ուզեք՝ դարձնեք նրա «ներկայացուցիչը»։ Հայոց Եկեղեցու անունից խոսելու, հանդես գալու իրավունք տալիս է միայն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինն ու Ամենայն Հայոց Կաթողիկոսը։ Որևէ արկածախնդիր չինովնիկ կամ վարչապետ իրավունք չունի իր հիվանդագին հայեցողությամբ «նշանակումներ» անել և պետական ակտերով պաշտոնականացնել իր իսկ հորինած զառանցանքները։

Սա ցինիզմի գագաթնակետն է։ Երբ պետական ապարատը փորձում է իր կամքը պարտադրել Եկեղեցուն, նա անցնում է բանականության բոլոր կարմիր գծերը։ Իսկ կարգալույծ եղած, Եկեղեցու և Աստծո կողմից մերժված անձին որպես Եկեղեցու դեմք ներկայացնելը ուղիղ թուք է՝ ուղղված միլիոնավոր հայ հավատացյալների երեսին։

Մենք պահանջում ենք անհապաղ աղբանոց նետել վարչապետի այն կեղծ որոշումը, որով կարգալույծ Արման Սարոյանը հռչակվել է Եկեղեցու ներկայացուցիչ, ինչպես նաև հրապարակավ և պաշտոնապես հերքել պետական ակտով շրջանառության մեջ դրված այս հիմարությունը:

Այս գործողությունները ձեզ համար անհետևանք չեն մնալու։ Դուք վտանգավոր խաղ եք սկսել՝ փորձելով վերջնականապես քանդել պետություն-Եկեղեցի հարաբերությունները և ազգային հոգևոր հաստատությունը շահարկել ձեր զառանցական նպատակների համար։ Նման վարքագծի ազգային, բարոյական և իրավական պատասխանատվությունը լինելու է ծանր ու անխուսափելի։

Հայոց Եկեղեցու պահպանության համահայկական խորհուրդը հայտարարում է՝ մենք հետևողականորեն և անխնա պայքարելու ենք Եկեղեցու դեմ ուղղված յուրաքանչյուր ապօրինի և լկտի դրսևորման դեմ»:

դիտվել է 242 անգամ
Լրահոս
Բացառիկ կադրեր Բագրատ Սրբազանի կեցավայրի խուզարկությունից (video) Թող տղամարդկություն ունենա՝ հրաժարական տա (video) Գոհարը նորածին երեխա ունի․ մանրամասներ՝ ինչու և ինչպես են բերման ենթարկել Ղումաշյանին (video) Մեկա՛՝ իջնելու եք, իջնելու եք ու պատասխան տաք․ անհետ կորածի հարազատն՝ ԱԺ-ում (video) Թուրք սրիկաների հետ համագործակցածները պետք է ջրի երես ելնեն. Անաստաս Իսրայելյան (video) Նախընտրական ծրագրում Վեհափառին «հանգստի կոչելու» թեզ ամրագրելը հակասահմանադրական դրույթ է. Արշակ Սրբազան Վախկոտնե՛ր, կանանց դե՞մ եք կռիվ տալիս․ Ալիկ Ալեքսանյան (video) «Նիկոլի ողջ դեմքը բացահայտվեց. ի՞նչ էր ուզում ասել Դավիթին կալանավորելով․ Էլեանորա Մանանդյան (video) Ծնողներս մազապուրծ փախել են ջարդից, ո՞նց կարամ ես էդ քայլին դիմեմ․․․ հարցում (video) Բոլոր զինվորներին անունից եմ ասում՝ թքած քո ճակատին էլ, քո տղայի վրա էլ. Արցախի հերոսի մայրը՝ Անդրանիկ Քոչարյանին «Նիկո՛լ, Հունգարիային նայի ու ականջիդ օղ արա․ եվրոպացիները քեզ չեն փրկելու»․ Արամ Սարգսյան (video) Պարտակվում է հանցագործություն. սա է նշանակելու, եթե չհրապարակվեց 44-օրյայի քննիչ հանձնաժողովի զեկույցը.Ակցիա ԱԺ–ի դիմաց Միջադեպ՝ Երևանի թիվ 143 հիմնական դպրոցում. 43-ամյա կինը ոստիկանություն է դիմել Արա՛, բա որ խաղաղության ես գնում, էդ զենքն ի՞նչ ես անում․․․ ծոծորակներդ կտենաք, բայց․․․ Ղուկասյան (video) «Դավիթին դատողնե՛ր, դուք էս անբարոյականության պատասխանը ո՞նց եք տալու»․ Արամ Սարգսյան (video) Վենսը զարմացած չէ Օրբանի պարտությունից Թքե՛մ քո վրա էլ, քո տղայի վրա էլ, քո ընտանիքի վրա էլ․․․ հերոսի մայրը՝ Անդրանիկ Քոչարյանին (video) Ռուսաստանի զինված ուժերը կներգրավվեն արտերկրում ձերբակալված ռուս քաղաքացիների պաշտպանության գործում Սա տեռոր է երիտասարդների նկատմամբ․ ի՞նչ է եղել սուրբ Աննա եկեղեցու ներսում․․․ Գևորգ Գևորգյան (video) Իրանը պատրաստ է շարունակել բանակցությունները միայն միջազգային նորմերի և կանոնների շրջանակներում. Փեզեշքիան #ՈՒՂԻՂ․ Անհետ կորածների հարազատներն ԱԺ-ում են․․․ ինչ իրավիճակ է այնտեղ (video) Ֆրանսիան դեմ է Հորմուզի նեղուցի ցանկացած շրջափակման Ինչպե՞ս են ՔՊ-ականները հաղթահարել աղքատությունը գլուխներում ու գրպաններում․ Մեսրոպ Մանուկյանը նոր շարք է սկսել Բագրատ Սրբազանը հենց առաջին դատական նիստին ասաց՝ ինչ խայտառակության են դիմել քննիչները․ Դավթյան (video) Արշակ Սրբազանը չի կալանավորվի. դատարանն անփոփոխ թողեց խափանման միջոցը
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Ապրիլի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի ավագանու անդամ Արմենակ Դանիելյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Ապրիլի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 1։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am