Օգնել է կնոջն ինքնասպան լինել
Սոնոմայի Գերագույն դատարանը 64-ամյա Դևիդ Օ՝Քոննոր Կլեմենտին մեղավոր է ճանաչել իր կնոջ՝ 52-ամյա Դեբրա Բեյլսի ինքնասպանությանն օգնելու մեջ: Հայտնում է Napa Valley Register-ը՝ հայտնելով, որ զույգը Բոդեգայի ծոցի հյուրանոցներից մեկում երեք անգամ փորձել են իականացնել ինքնասպանության ծրագիրը, սակայն րի հաջողվել: Այնուհետև գնել են պարան, որի միջոցով Դեբրան կախվել է: Պարզվել է, որ ամուսինն օգնել է նրան իրականացնելու մտածածը. կապել է պարանը ծառից և օղակ սարքել։ Նշվում է, որ Դեբրան որոշ ժամանակ առաջ դադարել էր օփիոիդային դեղամիջոցներ ընդունել։
