Ռուբիոն ևս կմասնակցի բանակցություններին
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն ապրիլի 14-ին կմասնակցի Իսրայելի և Լիբանանի միջև ուղիղ բանակցություններին, հաղորդում է CNN-ը։
CNN-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ-ն ամերիկյան մայրաքաղաքում կայանալիք բանակցություններին կներկայացնեն նաև Պետդեպարտամենտի խորհրդական Մայք Նիդհեմը և Լիբանանում ԱՄՆ դեսպան Միշել Իսան։
