Սրանք ամեն ինչ անում են հանրային տրանսպորտում մարդկանց իրար դեմ հանելու համար. Գառնիկ Դանիելյան

Օրերս անդրադարձել էի Ավինյանի ապօրինի հրահանգին, որով սպառնում էր վարորդներին՝ ուղևորավարձ չպահանջելու դեպքում զրկել արտաժամյա աշխատանքի դիմաց վճարելուց։ Այս մասին գրել ՀՀ ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։

«Այսօր էլ սույն անձնավորությունը կոչ է անում վարորդներին տրանսպորտը կանգնեցնել և իջեցնել այն ուղևորներին, որոնք կհրաժարվեն վճարելուց։ Սա դեռ բավական չէ, մի բան էլ՝ խորհուրդ է տալիս մեր քաղաքացիներին այսպիսի իրավիճակներում սատարել վարորդին։

Տպավորություն է, որ սրանք ամեն ինչ անում են հանրային տրանսպորտում լարվածություն և բախումներ ստեղծելու, մարդկանց իրար դեմ հանելու համար։

Մեր քաղաքացիներին գետինը մտնելու կոչ է անում և «բեռ» որակում մի քաղաքապետ, որն ամբողջությամբ տապալել է մայրաքաղաքի կառավարումը, այդ թվում՝ տրանսպորտային բարեփոխումներ կոչվածը։

Ուղևորները կանգառներում երկար ժամանակ սպասելուց հետո չեն կարողանում բարձրանալ ավտոբուսներ։ Երբ սրանք նոր էին եկել իշխանության, ցուցադրաբար օգտվում էին հանրային տրանսպորտից։ Առաջարկում եմ իշխանության ներկայացուցիչներին այժմ էլ աշխատանքային ժամի ավարտից հետո օգտվել հանրային տրանսպորտից՝ փորձելով առանց հրելու հասնել վալիդատորին։ Պարզապես անհնար է։

Խայտառակ ցածր վարկանիշ ունեցող քաղաքական թիմ ներկայացնող քաղաքապետին խորհուրդ կտայի, որ առավոտ շուտ մարդկանց վրա «մունաթ» գալու փոխարեն մտահոգվեր, օրինակ, հորդառատ անձրևի հետևանքով անձրևաջրերում արգելափակված մի շարք տրանսպորտային միջոցների հարցով։ Ի Վերջո, միջոցներ ձեռնարկեր հեղեղատարների խնդիրը լուծելու ուղղությամբ, որ ամեն անձրևից հետո քաղաքի փողոցներում չստեղծվեր աղետալի վիճակ։

Այլապես, իրենց իշխանության օրոք ամեն օր երկրում և մայրաքաղաքում ճգնաժամ է։ Անձրև կամ ձյուն է գալիս, ճգնաժամ է, իբրև իրականացնում են ասֆալտապատման աշխատանքներ, քաոս է ստեղծվում փողոցներում։

Ամենուրեք տալիս են շինթույլտվություններ, հատում են ծառերը, չեն փակում աղբավայրերը՝ Երևանի օդի աղտոտվածության մեջ մեղադրելով Արգիշտի թագավորին։

Միայն կարողանում են քանդել, հանձնել, սպառնալ սեփական ժողովրդին, տուգանել ու կալանավորել»։

դիտվել է 156 անգամ
Լրահոս
ԱՄՆ-ն հաղորդել է Խաղաղ օվկիանոսում նավերին նոր հարվածներ հասցնելու մասին ԿԸՀ-ն Աժ ընտրությունների առաջադրման փաստաթղթեր այսօր չի ստացել «Իսրայելն առանց թշնամու չի ապրում ու Իրանից հետո նոր թշնամի է փնտրում». Ֆիդան Հնչել է երկու ուղերձ ԱՄՆ-ին․ իրանագետ Իսպանիան վերաբացել է դեսպանատունը Թեհրանում Ֆրանսիայի հայոց թեմում քննարկվել է Արցախի ժողովրդի իրավունքների վերականգնան հարցի կարևորությունը Երևան-Գյումրի ճանապարհին «Kia Forte»-ն բախվել է հողաթմբին և գլխիվայր հայտնվել ջրատարում Շիրակի քրեական ոստիկանները կանխել են սպանությունը․ խուզարկությամբ նռնակ է հայտնաբերվել Իշխանությունը վախենում է Սամվել Կարապետյանի ծրագրերից «Mercedes»-ը դուրս է եկել հանդիպակաց գոտի և բախվել Հրազդան-Ծաղկաձոր միկրոավտոբուսին․ կան վիրավորներ Սպանություն Մրգաշենում․ բժիշկները կանչի վայրում արձանագրել են 52-ամյա ատամնաբույժի մահը #ՀԻՄԱ․ «Ռուսաստանի հետ տնտեսական պատերազմ է սկսվում․․․ Հայաստանին սպասվող վտանգները» (video) Եթե ուզում եք հեռացնել Ալիևի երազանքների կամակատարին, պետք է խրախուսել մարդկանց գնալ ընտրատեղամաս Երևան-Գյումրի ճանապարհին բախվել են «Toyota Camry»-ն, «Volkswagen»-ը և «Mercedes Vito»-ն․կա 5 վիրավոր Առաջարկում եմ իրենց հիմնել բանջարաբոստանային սպորտաձևերի ֆեդերացիա և բավարարել իրենց ամբիցիաները Մենակ Աստված գիտի, թե ինչ կա էդ մարդկանց մտքին․ ինչ անեն՝ իրանց կանեն․ Հարցում (video) Փաշինյանին որ ինչ-որ բան ասեմ, ձերբակալելու է էն երեխաների պես․ Հարցում (video) Սրանք ամեն ինչ անում են հանրային տրանսպորտում մարդկանց իրար դեմ հանելու համար. Գառնիկ Դանիելյան ՌԴ-ն բացեց Ջերմուկի գործը․ ինչ զգուշացում է եկել Փաշինյանին․ Հայկ Նահապետյան (video) Բաքվից եկել եք Հայաստան, էս ի՞նչ խայտառակ թեզեր եք առաջ քաշում․ Նաիրա Զոհրաբյան (video) Հականիկոլ զորաշարժն առաջ է շարժվելու․․․ Մուրադ Փափազյանի կոչը (video) Ավինյա՛ն, չհամարձակվես քաղաքացիների վրա հարձակվել․․․ այսօրվա խայտառակությունը լսեք․ Դանիելյան (video) Մարզերում Փաշինյանն իրականում ծանր վիճակում է․․․ սուտն այլևս չի անցնում․ Հայկ Նահապետյան (video) Այնպես է պարգևատրել, կարծես թե իր գրպանից է հանել փողերը՝ տվել․ քաղաքացի (video) Էդ թուրք գեներալին ասացի՝ դուրս չեք եկել այստեղից, հրետանիով կրակ եմ բացում․ Արշակ Կարապետյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Ապրիլի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի ավագանու անդամ Արմենակ Դանիելյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Ապրիլի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 1։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am