2017-ին Ռուսաստանը ավելի քան 14 մլրդ դոլարի զենք է վաճառել
2017 թվականին Ռուսաստանն արտահանել է ավելի քան 14 մլրդ դոլարի սպառազինություն: «Անցյալ տարի արտահանվել է 14 մլրդ դոլարից ավելի սպառազինություն եւ ռազմական տեխնիկա»,- հայտնում է «Ինտերֆաքսը»՝ վկայակոչելով ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում ռուսական աղբյուրին:
Դեկտեմբերի վերջին ՌԴ նախագահի ռազմատեխնիկական համագործակցության հարցերով օգնական Վլադիմիր Կոժինը հայտարարել էր, որ չնայած արեւմտյան պատժամիջոցներին, 2017-ին Ռուսաստանը նոր գործընկերներ է ձեռք բերել:
