Բարձրաստիճան պետական պաշտոնյան միջամտում է Օլիմպիական կոմիտեի աշխատանքներին․ Էլինար Վարդանյան

Հերթը հասավ սպորտին։ Այս մասին գրել է ՀՀ ԱԺ պատգամավոր, Այլընտրանքային նախագծեր խմբի անդամ Էլինար Վարդանյանը։

«Հայաստանում ստեղծված կառավարման նոր պրակտիկայով դատարաններով են ամեն ինչ որոշում։ Դատարաններով Սրբազան են նշանակում, դատարաններով թեմի առաջնորդ են նշանակում, դատարաններով կարգալույծ եղած հոգևորականներին են վերականգնում, հիմա էլ դատարաններով սպորտն են կառավարում։ Հերթական աբսուրդ իրավական գործընթացն է տեղի ունենում։

Ծանրամարտի ֆեդերացիան դիմել է դատարան՝ պահանջելով 2025թ. սեպտեմբերի 9-ից դադարած ճանաչել ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի և վերստուգիչ հանձնաժողովի անդամների լիազորությունները։ Սրան կարելի էր վերաբերել որպես ընթացիկ իրավական գործընթացի, եթե չլիներ մի շատ կարևոր հանգամանք՝ Ծանրամարտի ֆեդերացիան գլխավորում է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարը։

Պետական բարձրաստիճան պաշտոնատար անձը, ըստ էության, միջամտում է հասարակական կազմակերպության գործունեությանը։ Ավելին, դատելով դատարանի կիրառած հայցի ապահովման միջոցից, նույնիսկ ենթադրությունների տեղիք չի մնում դատարանի նկատմամբ հնարավոր ճնշման հարցում։ Հերթական անգամ անձնական ամբիցիաներն ու քաղաքական հաշվեհարդարը բարձր է դասվում մեր երկրի հեղինակությունից։ Սա բերելու է լուրջ միջազգային սկանդալի, որովհետև բարձրաստիճան պետական պաշտոնյան, օգտագործելով իրենց կողմից կառավարելի դատարանները, միջամտում է Օլիմպիական կոմիտեի աշխատանքներին։

Մնում է հուսալ, որ կգտնվեն ավելի օբյեկտիվ դատավորներ, որոնք չեն տրվի շանտաժին և մեր երկրի շահն ավելի բարձր կդասեն մանր խմորումներից»,-գրել է նա։

դիտվել է 130 անգամ
Լրահոս
Դատախազությունը վերաքննիչ բողոք կներկայացնի Վեհափառի նկատմամբ կիրառված խափանման միջոցի վերացման դեմ Սահմանվել է ԱԺ նիստերի օրակարգային հարցերի քննարկման հաջորդականությունը ԱՄՆ-ն նոր խաղ է սկսում. 2 խաղաքարտերը ձախողվեցին. Հայկ Նահապետյան (video) Հայտնաբերվել են թմրամիջոցներ, հեռախոսներ, wi-fi սարքեր Նարե Հովհաննիսյանը Hayat Project-ից հեռանալու պատճառի մասին Ձյուն է տեղում Իրանը մերժել է ԱՄՆ պահանջները․ ԶԼՄ 30 նավ է անցել Հորմուզի նեղուցը Axios. Միջնորդները ցանկանում են ԱՄՆ-Իրան բանակցությունների նոր փուլ անցկացնել Պակիստանը ջանք չի խնայում Ձեզ ասեմ՝ մարզերում ինչ բեմադրություն է սարքել Նիկոլը․ Նաիրա Զոհրաբյան (video) ԱՄՆ-ում հիասթափեցնող կանխատեսում են արել Արտակարգ դեպք՝ Արմավիրի մարզում Այս իրավիճակին միջամտել միջազգային զինված խաղաղապահ ուժերով չափազանց բարդ է․ Ֆիդան ԶՊՄԿ-ն բարձրացնում է արտադրողականությունը տարեկան մինչև 30 մլն տոննա (video) Դատավոր Տիգրան Դավթյանն անհարգելի համարեց Արա՛, տղա՞ ենք մենք, արցախցի մայրերին ու քույրերին ուղիղ վիրավորում են, կարա՞նք նամուսներս պահենք (video) Թեհրանը պատրաստ է Վաշինգտոնի հետ բանակցությունների՝ իր իրավունքների հարգանքի դեպքում. հանձնակատար Վրաստանից զգուշացնում են Եթե Աստված իջավ դեպի մարդը, ապա մարդը կոչված է բարձրանալու դեպի Աստված. Հայր Ռուբեն Սարոյանը չի կարող ներկայացնել Եկեղեցին ո՛չ կանոնական, ո՛չ իրավական և ո՛չ էլ բարոյական տեսանկյունից Ֆիդան. Իսրայելի ագրեսիան Լիբանանում սպառնում է տարածաշրջանային հակամարտությանը Թուրքիան լուրջ ջանքեր է գործադրում Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղություն հաստատելու համար․ Ֆիդան «Վտանգավոր ժամանակներ» են կանխատեսում
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Ապրիլի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի ավագանու անդամ Արմենակ Դանիելյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Ապրիլի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 1։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am