«Ջերմուկի» պատմությունը` Վլադիկավկազում. ՌԴ ՔԿ-ն վերաբացել է գործը

ՌԴ քննչական կոմիտեն վերաբացել է ենթադրաբար «Ջերմուկ» հանքային ջուր խմած Վլադիկավկազի բնակչի մահվան հետ կապված քրեական գործը։ Այս մասին փոխանցում է Սպուտնիկ Արմենիան։

Ինչպես հայտնել ենք, Ռոսպոտրեբնադզորը դադարեցրել էր «Ջերմուկի» որոշ խմբաքանակների վաճառքը, երբ լուրեր էին տարածվել, որ հանքային ջրի շշով քացախ խմելուց հետո Վլադիկավկազի բնակիչը հոսպիտալացվել է և մահացել հիվանդանոցում։

ՌԻԱ Նովոստին, հղում անելով ՌԴ ՔԿ–ին, հայտնում է, որ գործը նախկինում կասեցվել էր, քանի որ այդ պահին հնարավոր չէր եղել պարզել հանցագործությանը ներգրավված անձանց։ Գործը վերաբացվել է նոր հանգամանքների լույսի ներքո։

Նշենք, որ 2024–ի փետրվարի 13–ին հայտնի դարձավ, որ Վլադիկավկազում «Ջերմուկ» հանքային ջրի շշով քացախաթթու խմելուց հետո կերակրափողի այրվածք ստացած տղամարդը հիվանդանոցում մահացել է: Դեպքից հետո ընկերությունը պարզաբանում էր ներկայացրել և հայտնել, որ արտադրությունն ավտոմատացված է, և միայն մեկ շշի մեջ շեղում լինել չի կարող։ «Ջերմուկ գրուպ» հանքային ջրերի գործարանի գործադիր տնօրեն Վլադիմիր Պողոսյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել էր, որ ձեռնարկության կողմից արտադրվող հանքային ջրի բոլոր խմբաքանակները ենթարկվում են ֆիզիկական, քիմիական և մանրէաբանական ստուգումների, որոնք հաստատում են ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգի պահանջներին համապատասխանությունը։ Նա նաև ընդգծել էր, որ «Ջերմուկ» հանքային բնական բուժիչ-սեղանի խմելու ջրի արտադրության մեջ քացախաթթու ընդհանրապես չի օգտագործվում։

«Ջերմուկ գրուպ» ՓԲԸ-ն հայտարարություն էր տարածել նաև 2025–ի հունվարի 21–ին` նշելով, որ ընկերությունը Գուսովի մահվան քրեական վարույթում նույնիսկ ներգրավված կողմ չէ։

դիտվել է 192 անգամ
Լրահոս
Փաշինյանը, որ ընտրվի սարսափելի բան է լինելու․ Հարցում (video) Սթարմերը հակադարձել է Թրամփին Forbes-ը՝ Սամվել Կարապետյանի կարողության մասին Սամվել Կարապետյանի մեծ ցույցից հետո Փաշինյանը խայտառակ սխալ հաշվարկ է արել․ Հայկ Նահապետյան (video) 43-ամյա վարորդը «Opel Astra»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել ջրատարում Չինաստանի ԱԳՆ․ Հորմուզի նեղուցում նավարկության ազատությունը համապատասխանում է ամբողջ աշխարհի շահերին Այս վճռորոշ ժամանակաշրջանում միացել եմ «Ուժեղ Հայաստան» քաղաքական թիմին․ Արկադի Թամազյան Կադաստրի կոմիտեի անունից քաղաքացիներին ուղարկվել են այլ կայքերի հղումներով SMS հաղորդագրություններ Արթուր Ավագյանը նշանակվել է Արցախում տեղի ունեցածը ցեղասպանություն է, և մենք այս հարցում ասելիք ու անելիք ունենք․ Շպանգենբերգ (video) 2 օր առաջ Սփյուռքը շատ կարևոր քայլ է արել. Նիկոլին պատասխանը չի ուշանա. Հայկ Նահապետյան (video) Չեմ ցանկանում բանավեճի մեջ մտնել Թրամփի հետ․ Հռոմի պապ Բարձրաստիճան պետական պաշտոնյան միջամտում է Օլիմպիական կոմիտեի աշխատանքներին․ Էլինար Վարդանյան Արշակ Սրբազանի գործով վաղը հրավիրված է առաջին դատական նիստը․ փաստաբան Դավիթ Սարոյանը նշանակվել է բաժնի պետ Ռուսաստանն անցավ կոշտ քայլերի․․․ ինչ է սպասվում Փաշինյանի հաջորդ գործարարին․ Նաիրա Զոհրաբյան (video) Սարսափելի վիճակ է Լիբանանում․ 10 րոպեում ԱՄՆ-ի հարվածի պատճառով 300 զոհ և 1000 վիրավոր ունեինք (video) Փաշինյանը ընտրակաշառք է բաժանում․․․․ (video) Ինչու է Փաշինյանն ամեն գնով շտապում Թուրքիա. ի՞նչ է լինելու ապրիլի 17-19-ը. Հայկ Նահապետյան (video) «Ջերմուկի» պատմությունը` Վլադիկավկազում. ՌԴ ՔԿ-ն վերաբացել է գործը Սորոսի կազմակերպությունը զավթել է իշխանությունը Հունգարիայում․ Իլոն Մասկ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Ապրիլի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի ավագանու անդամ Արմենակ Դանիելյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Ապրիլի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 1։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am