Նաև Արցախի ժողովրդի հավաքական վերադարձի, տեղահանված հայրենակիցների՝ ՀՀ-ում քաղաքացիական իրավունքների պաշտպանության հարցեր. կոչ-հայտարարություն

Սփյուռքի զորաշարժի խորհրդաժողովը կոչ-հայտարարությամբ է հանդես եկել։

«Ապրիլի 11-12-ը Փարիզում կայացավ Սփյուռքի ազգային զորաշարժին նվիրված խորհրդաժողով՝ Հայաստանից, Արցախից եւ Սփյուռքի 26 երկրներից ժամանած ավելի քան 150 հեղինակավոր մտավորական, քաղաքական, հանրային եւ համայնքային գործիչների մասնակցությամբ: Խորհրդաժողովը հանգամանալից քննեց համազգային մարտահրավերների եւ աշխարհաքաղաքական նոր իրողությունների պայմաններում Հայաստան-Սփյուռք հարաբերությունների ներկայիս պատկերը եւ համահայկական օրակարգերի շուրջ զորաշարժի անհրաժեշտությունը:
Խորհրդաժողովի բացման նիստին տեսաերիզով իրենց ողջույնի խոսքերը հղեցին Գարեգին Բ եւ Արամ Ա Վեհափառները, Արցախի հանրապետության խորհրդարանի նախագահ, Արցախի Հանրապետության նախագահի պաշտոնակատար Աշոտ Դանիելյանը: Խորհրդաժողովին հաջողության մաղթանք փոխանցեց ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը:
Չորս կետերից բաղկացած օրակարգի շուրջ քննարկումից հետո խորհրդաժողովը կատարեց համապատասխան հաստատումներ, ընդգծեց առաջնահերթություններն ու այդ ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերը:

Ա. ՍՓՅՈՒՌՔԻ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԴԵՐԸ ԵՎ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՕՐԱԿԱՐԳԸ

Սփյուռքի դերը հայության առջեւ ծառացած հիմնահարցերի լուծման մեջ ունի ռազմավարական կարեւոր նշանակություն: Այսօր, երբ հայկական պետականությունը գտնվում է անվտանգային լուրջ սպառնալիքների առջեւ, եւ թիրախավորվում են ազգային ինքնության հիմնասյունները, հրամայական է ազգային օրակարգերի շուրջ համահայկական զորաշարժը:
Հայաստանի, Արցախի և հայ ժողովրդի ազգային-պետական շահերը եւ նպատակները անքակտելի են։
Ներկա հանգրվանում Սփյուռքի քաղաքական օրակարգի առաջնահերթություններն են.
Հայաստանի պետականության հզորացում. Հայաստանի Հանրապետության հզորացման եւ անվտանգության ամրապնդմանն ուղղված ծրագրային համապարփակ ռազմավարության մշակում եւ գործադրում:
Հայոց Ցեղասպանության ճանաչում եւ հատուցում.Հակառակ Հայաստանի ներկայիս իշխանությունների վարած քաղաքականության, Ցեղասպանության միջազգային ճանաչման եւ հատուցման գործընթացը մնում է հրամայական:
Արցախյան հիմնահարց. Արցախի հարցը շարունակում է մնալ օրակարգի վրա՝ ընդգրկելով հետեւյալ գործնական քայլերը.
— Գերիների անհապաղ ազատ արձակման հարցի հետապնդում։
— Արցախի ժողովրդի հավաքական վերադարձի իրավունքի միջազգայնացում:
— Բռնագրաված Արցախի հայկական մշակութային ժառանգության պաշտպանություն:
— Արցախի պետական կառույցների գործունեության լիարժեք աջակցություն։
— Արցախի հանրապետությունից բռնի տեղահանված հայրենակիցների՝ ՀՀ-ում քաղաքացիական իրավունքների պաշտպանության եւ ընկերային-տնտեսական խնդիրների լուծման ուղղությամբ աշխատանքներ։

Բ. ԱԶԳԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ԵՎ ՀԱՅ ԵԿԵՂԵՑՈՒ ԴԵՐԸ ՍՓՅՈՒՌՔՈՒՄ ՀԱՅԿԱԿԱՆ ԻՆՔՆՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՄԵՋ

Հայկական ինքնությունը խարսխված է հայոց պատմության, Հայոց եկեղեցու, լեզվի, մշակույթի եւ ազգային արժեքների վրա, որոնք սփյուռքահայության գոյության հիմնական հենասյուներն են։ Ներկա օրհասական պայմաններում Հայոց եկեղեցին, ինչպես անցյալում, այսօր եւս շարունակում է մնալ ոչ միայն հոգեւոր խարիսխ, այլ նաեւ հայ ժողովրդի ազգային եւ հոգեւոր ինքնության հիմնաքար։
Դատապարտելով ՀՀ իշխանությունների սանձազերծած պայքարը հայկական արժեքների եւ Հայ Առաքելական եկեղեցու դեմ՝ անհրաժեշտ է նկատի ունենալ հետեւյալ առաջնահերթությունները.

— Դիմադրություն. Ազգային ինքնության դեմ ուղղված որեւէ քայլ եւ գործողություն պետք է արժանանա կազմակերպված եւ միասնական հակազդեցության։
— Համախմբում. Կանխել պառակտումը եւ ստեղծել ամուր համախմբում Եկեղեցու շուրջ։
— Կրթություն եւ դաստիարակություն. Ամրապնդել եւ ընդլայնել սփյուռքահայ կրթական, մշակութային ու հոգեւոր-արժեքային համակարգն՝ ի խնդիր ավելի մեծ թվով նոր սերունդների հայեցի ինքնության եւ դաստիարակության։ Նոր սերնդի մոտ պետք է զարգացնել ազգային ընդհանուր շահերը գիտակցելու եւ նրանց տեր կանգնելու կամքը։

դիտվել է 109 անգամ
Լրահոս
Փաշինյանը, որ ընտրվի սարսափելի բան է լինելու․ Հարցում (video) Սթարմերը հակադարձել է Թրամփին Forbes-ը՝ Սամվել Կարապետյանի կարողության մասին Սամվել Կարապետյանի մեծ ցույցից հետո Փաշինյանը խայտառակ սխալ հաշվարկ է արել․ Հայկ Նահապետյան (video) 43-ամյա վարորդը «Opel Astra»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել ջրատարում Չինաստանի ԱԳՆ․ Հորմուզի նեղուցում նավարկության ազատությունը համապատասխանում է ամբողջ աշխարհի շահերին Այս վճռորոշ ժամանակաշրջանում միացել եմ «Ուժեղ Հայաստան» քաղաքական թիմին․ Արկադի Թամազյան Կադաստրի կոմիտեի անունից քաղաքացիներին ուղարկվել են այլ կայքերի հղումներով SMS հաղորդագրություններ Արթուր Ավագյանը նշանակվել է Արցախում տեղի ունեցածը ցեղասպանություն է, և մենք այս հարցում ասելիք ու անելիք ունենք․ Շպանգենբերգ (video) 2 օր առաջ Սփյուռքը շատ կարևոր քայլ է արել. Նիկոլին պատասխանը չի ուշանա. Հայկ Նահապետյան (video) Չեմ ցանկանում բանավեճի մեջ մտնել Թրամփի հետ․ Հռոմի պապ Բարձրաստիճան պետական պաշտոնյան միջամտում է Օլիմպիական կոմիտեի աշխատանքներին․ Էլինար Վարդանյան Արշակ Սրբազանի գործով վաղը հրավիրված է առաջին դատական նիստը․ փաստաբան Դավիթ Սարոյանը նշանակվել է բաժնի պետ Ռուսաստանն անցավ կոշտ քայլերի․․․ ինչ է սպասվում Փաշինյանի հաջորդ գործարարին․ Նաիրա Զոհրաբյան (video) Սարսափելի վիճակ է Լիբանանում․ 10 րոպեում ԱՄՆ-ի հարվածի պատճառով 300 զոհ և 1000 վիրավոր ունեինք (video) Փաշինյանը ընտրակաշառք է բաժանում․․․․ (video) Ինչու է Փաշինյանն ամեն գնով շտապում Թուրքիա. ի՞նչ է լինելու ապրիլի 17-19-ը. Հայկ Նահապետյան (video) «Ջերմուկի» պատմությունը` Վլադիկավկազում. ՌԴ ՔԿ-ն վերաբացել է գործը Սորոսի կազմակերպությունը զավթել է իշխանությունը Հունգարիայում․ Իլոն Մասկ Իշխանության հարցը չի կարող լուծվել պարզ կերպերով․ Տեր Իսահակ Պողոսյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի ավագանու անդամ Արմենակ Դանիելյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Ապրիլի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 1։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am