«Դրանով ճանապարհ են բացում ադրբեջանական ոճրագործությանը և կեղծիքներին»
«Ադրբեջանցիների իրականացրած ցեղասպան քաղաքականությունը ենթադրում է նաև հայկական հետքի նկատմամբ դաժան պատերազմ, որի վերջին դրսևորումը Ստեփանակերտի Սուրբ Հակոբ եկեղեցու հիմնահատակ ոչնչացումն է»,- հայտարարել է «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
«Պղծության, վանդալիզմի և հանցագործության պիտակը վաղուց փակցված է Ադրբեջանի պետության դեմքին. այլ բան է, թե հայկական պետության պայքարն ինչպիսին պետք է լինի։
Մինչ Բաքվից համատարած ադրբեջանական են հռչակում Հայաստանի տարբեր բնակավայրերը, մշակույթն ու կոթողները, ՀՀ մորթապաշտ և թուլամորթ իշխանությունը լռում է ու դրանով ճանապարհ բացում ադրբեջանական ոճրագործությանը և կեղծիքներին»,- նշել է նա:
