Շիրակում ողբերգական վթարից տուժածների վիճակը շարունակում է մնալ ծանր և ծայրահեղ ծանր

Շիրակի մարզի Աղին բնակավայրի տարածքում ապրիլի 10–ին տեղի ունեցած ողբերգական վթարի հետևանքով տուժած քաղաքացիների առողջական վիճակը շարունակում է ծանր և ծայրահեղ ծանր մնալ: Տուժածները գտնվում են վերակենդանացման բաժանմունքում: Այս մասին Sputnik Արմենիային հայտնել է ՀՀ առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Մարիամ Ծատրյանը։


Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ վթարից տուժած 1 և 3 տարեկան տղաների վիճակը ծայրահեղ ծանր է, նրանք միացված են արհեստական շնչառության սարքին, իսկ 8 տարեկան աղջկա առողջական վիճակը գնահատվում է ծանր։

Երեխաների մոր` 27-ամյա Մարիամ Թ.-ն–ի վիճակը ևս ծայրահեղ ծանր է։

 Հիշեցնենք` ապրիլի 10-ին` ժամը 12։00–ի սահմաներում, Արմավիր-Գյումրի ճանապարհին, բախվել են «BMW» և «Opel» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով «BMW»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և շրջվել։ Վթարի հետևանքով 6 մարդ է մահացել, որոնցից 2-ը երեխաներ են, ևս 5 մարդ հոսպիտալացվել է։

«BMW»-ն վարել է 35-ամյա Կառլեն Ա.-ն, իսկ «Opel»-ը` 30-ամյա Էլամիր Խ.-ն։ Վթարի հետևանքով մահացել են «BMW»-ի ուղևոր 64-ամյա Լիա Հ.-ն, «Opel»-ի վարորդ Էլամիր Խ.-ն և 8 ուղևորներից 4-ը՝ 56 տարեկան Լեյլի Խ.-ն, 20 տարեկան Արման Տ.-ն, 5 տարեկան Ռուզաննա Խ.-ն և 1 տարեկան Միհրան Խ.-ն։

 

 

«BMW»-ի վարորդ Կառլեն Ա.-ն և «Opel»-ի մյուս ուղևորները՝ 27-ամյա Մարիամ Թ.-ն, 8 տարեկան Լեյլի Խ.-ն, 3 տարեկան Տիգրան Խ.-ն և 1 տարեկան Դավիթ Խ.-ն, տեղափոխվել են բուժկենտրոններ:

դիտվել է 156 անգամ
Լրահոս
Հունգարիայի վարչապետը չի մասնակցի Կիպրոսում կայանալիք ԵՄ գագաթնաժողովին. Politico Երևան-Դիլիջան-Իջևան երթուղին սպասարկող «ГАЗель»-ը վթարի է ենթարկվել, ուղևորները վիրավորվել են Մրգաշեն գյուղի ատամնաբույժի սպանության համար մեղադրվող 20 և 17-ամյա եղբայրները ձերբակալվել են Ծառուկյանի ամենամեծ պաշտոնը ու ոմանց դատարկությունը Փարաքարի համայնքապետի սպանության գործով մեղադրյալները կմնան կալանքի տակ․ «Փաստինֆո» ԱՄՆ-ն հրաժարվել է Ռուսաստանի առաջարկից․ Պեսկով Վալոդյա Գրիգորյանի գործը փաստացի ընթանում է ի սկզբանե թելադրված և ուղղորդված սցենարով․ Թանդիլյան Բախվել են «Mercedes»-ը և «BMW»-ն․ 6 վիրավոր կա Ո՞ւմ միջոցով են շփվում Չես կարողանում հաղթե՞լ, բարեկամացի՞ր Մոսադի նորանշանակ ղեկավարն առաջարկել էր միջուկային մարտագլխիկներ վաճառել Թուրքիային Թուրքիայի և Ադրբեջանի հակասությունները Կոսովոյի անկախության հարցում Ինչ պահանջ ունի Զելենսկին Ցրտահարության վտանգ. առաջիկա գիշերը ՀՀ մի շարք շրջաններում սպասվում է ջերմաստիճանի անկում Թուրքիայի դպրոցում տեղի ունեցած կրակոցների հետևանքով զոհերի թիվը շատացել է Ավտովթար՝ Կոտայքի մարզում․ բախվել են «Opel»-ը և «Lixiang»-ը, վերջինն էլ բախվել է ծառին Թրամփը հայտարարել է Իրանի դեմ գործողության ավարտի մասին «ՆԱՏՕ-ն մեզ հետ չի եղել և մեզ հետ չի լինի ապագայում»․ Թրամփ Ի՞նչ է մտածում Թրամփը ԱՄՆ-ն տուրք է պահանջում իր ՆԱՏՕ-ի գործընկերներից, կարծես նրանք վասալներ լինեն․ Զախարովա Գրիգորի Խաչատուրովը կալանավորվել է Ինչ են քննարկել բանակցողները Ինչ են քննարկել Լեւոն Տեր-Պետրոսյանը և Խալիլ Շիրղոլամին Ով է Հորմուզի նեղուցում նավագնացության անվտանգության երաշխավորը․ արձագանք Իրանից
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Ապրիլի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի ավագանու անդամ Արմենակ Դանիելյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am