Հորդառատ անձրևների հետևանքով 18 մարդ է զոհվել
Կալիֆորնիայում հորդառատ անձրևների և սողանքների հետևանքով մահացել է 18 մարդ: Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն, վիրավորվել է 28 մարդ: Կարլիֆորնիայի արևմուտքում հորդառատ անձրևների հետևանքով առաջացած սողանքները բնակելի շատ թաղամասեր լցրել են կեղտով, քարերով և կոտրված ծառերով: Փրկարարները շարունակում են տուժածների և կորածների որոնողական աշխատանքները: Տուժած շրջաններից բնակիչների տարհանումն իրականացվում է ուղղաթիռներով:
