Թույլ ու ոչ պրոֆեսիոնալ դիվանագիտության հետևանքով կա uպառնալիք, որ Հայաստանը հայտնվի աշխարահաքաղաքական բшխման կիզակետում․ Արամ Վարդևանյան
Օրենքը պետք է ծառայի բոլորին, իսկ իրավունքը պետք է գերակայի բոլոր դեպքերում, դատարանները պետք է լինեն անկախ ու անվախ, դատաիրավական համակարգը պետք է պաշտպանի մարդուն այլ ոչ թե պաշտպանի կոնկրետ իշխանության։ Այս պատվիրաններից բխող արժեհամակարգն է մեր հասարակության մեջ պառակտման վերացման բանաձևը, մարդասիրության վերադարձի բանաձև, ամբողջ սրտով, ամբողջ մտքով սերն առ Հայաստան, մեր բոլորի երազած ուժեղ հայաստան։ Այս մասին հայտարարել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Արամ Վարդևանյանը։
«Այսօր առավել քան ակնհայտ է, որ թույլ ու ոչ պրոֆեսիոնալ դիվանագիտության հետևանքով կա սպառնալիք, որ Հայաստանը հայտնվի աշխարահաքաղաքական բախման կիզակետում, ակնհայտ է, որ գերտերությունների դեմ խարդավանքներով տարածաշրջանում մեզ անվտանգ չենք զգա, մեզ պետք են բարեկամներ, ոչ թե նոր թշնամիներ, մեզ պետք են գործընկերներ, ոչ թե արհեստական հակառակորդներ, մեզ պետք է փոփոխություն»,-նշել է նա։
