Չեմ կարող լռել, կոկորդս սեղմվում է

Չեմ կարող լռել — կոկորդս սեղմվում է։
1992 թվականի ապրիլի 10-ին ադրբեջանցի դահիճները կոտորած կազմակերպեցին Մարաղա հին հայկական գյուղում։
Մոտ հարյուր մարդ — կանայք, երեխաներ, ծերեր — դաժանաբար սպանվեցին։ Սպանվեցին միայն այն պատճառով, որ հայ էին։
Մարաղան պարզապես ողբերգություն չէ։ Դա այն սահմանագիծն է, որից հետո հայերը որոշեցին՝ այլևս չեն թողնելու, որ իրենց անպատիժ կոտորեն։

Անցել է ընդամենը 34 տարի։

Եվ այսօր գտնվել են մարդիկ հայկական «-յան» ազգանուններով (կներեք բայց այդ մարդկանց ազգությամբ հայ անվանելը չի ստացվում), ովքեր պատրաստակամությամբ ոտնահարում են Մարաղայում սպանված երեխաների արյունը և մեկնում Բաքու՝ «խաղաղություն կառուցելու» նրանց հետ, ովքեր այդ երեխաներին սպանել են։

Ամեն ինչ, իհարկե, փաթեթավորված է գեղեցիկ բառերով — «քաղաքացիական հասարակություն», «երկխոսություն», «խաղաղ նախաձեռնություններ»։
Բայց հայկական ազգանուններով մարդիկ (որոնք մեկնել են Բաքու) չեն կարող չիմանալ , որ իրենց «ազերի զրուցակիցների» մեջ են նաև նրանք, ովքեր մասնակցել են Արցախի շրջափակմանը 2023 թվականին։
Նրանք, ովքեր գիտակցաբար սովի էին մատնում հայ կանանց և երեխաներին։
Եվ ահա նրանց մոտ — սեղանի շուրջ, հանդիպումների, զրույցների — գնում են մարդիկ հայկական ազգանուններով։
Ինչի՞ մասին եք խոսելու նրանց հետ։
Այն մասին, թե ինչպես էին ռմբակոծում Ստեփանակերտը — նրանց իսկ ուրախ բացականչությունների ներքո՞
Գնդակահարված հայ գերիների՞ մասին։
Կազանչեցոց տաճարի ավերմա՞ն մասին։
Թե ինչպես ռումբերի տակ բռնի արտաքսում էին հայերին՝ միաժամանակ պայթեցնելով վառելիքի պահեստը, որպեսզի կրակի մեջ այրվեն հարյուրավոր արցախցինե՞ր։
Թե՞, գուցե, հագեցած սեղանի շուրջ կքննարկեք, թե ինչպես ավելի հարմար ջնջել Հայաստանը քարտեզից և վերածել այն «Արևմտյան Ադրբեջան»-ի։
Ես չգիտեմ ։
Մի՛ ձևացրեք և ձեզ միամիտների տեղ մի դրեք, թե չեք հասկանում, թե ում հետ գործ ունեք։
Բաքվում «խաղաղությունը» հասկանում են պարզ՝ Հայաստանը չպետք է գոյություն ունենա որպես պետություն։ Եվ դուք չեք կարող սա չիմանալ։
Այդ դեպքում ինչո՞ւ գնացիք այնտեղ հենց ապրիլի 10-ին։
Մարաղայի հիշատակի օրը։
Արյան օրը։
Սա այլևս միամտություն չէ։
Սա ընտրություն է։
Եվ ժողովուրդ ջան մի՛ հարցրեք նրանցից բացատրություններ։
Պարզապես հիշեք նրանց դեմքերը։
Եվ արեք ձեր եզրակացությունները։

Արման Աբովյանի էջից

դիտվել է 508 անգամ
Լրահոս
Պակիստանում գտնվող իրանական պատվիրակությունն ամբողջ հոգով պաշտպանում է Իրանի շահերը. Փեզեշքիան Հայրենիքը պետք է պաշտպանել, և եթե այսօրվա իշխանությունները չեն պաշտպանում մեր հայրենիքը, մենք փոխելու ենք այդ իշխանություններին․ Արթուր Ավանեսյան Այ էսա նախկին ու ներկա Հայաստանների տարբերությունը․ Գրիգոր Բալասանյան Սա կանգնեցնել հնարավոր չէ Ինչու՞ դուռը շրխկացրեց Փաշինյանի քթի առաջ Օկուպացիոն ադրբեջանական վարչակազմը Ստեփանակերտում քանդել է Սուրբ Հակոբ եկեղեցին Ուկրաինան պատրաստ է ռազմաճակատում ցանկացած զարգացման․ Զելենսկին՝ հրադադարի որոշման վերաբերյալ Այսօր մեր ժողովուրդը կանգնած է արտաքին և ներքին մարտահրավերների առջև. Գարեգին Երկրորդ CNN. Նավերի տեղաշարժ Հորմուզի նեղուցում՝ Իսլամաբադի բանակցություններին զուգահեռ Իսլամաբադում Իրան-ԱՄՆ բանակցությունները որոշ ոլորտներում անցել են տեխնիկական մանրամասների քննարկմանը. Tasnim Թույլ ու ոչ պրոֆեսիոնալ դիվանագիտության հետևանքով կա uպառնալիք, որ Հայաստանը հայտնվի աշխարահաքաղաքական բшխման կիզակետում․ Արամ Վարդևանյան Մի՛ ձևացրեք և ձեզ միամիտների տեղ մի դրեք Նկատե՞լ եք, Նիկոլը սովորաբար «ուժեղ» բառը չի օգտագործում Գերությունից ևս 175 զինծառայող և 7 քաղաքացիական անձ է ազատվել. ՌԴ ՊՆ Երուսաղեմի Տիրոջ Հարության տաճարում տեղի է ունեցել Սուրբ Կրակի իջման արարողությունը Իրանը Պակիստանին է փոխանցել ԱՄՆ-ին ուղղված բոլոր պահանջները․ Բաղայի Ամերիկյան և իրանական պատվիրակությունների միջև բանակցությունները պաշտոնապես սկսվել են․ Թրամփ ԱՄՆ-ն սկսում է Հորմուզի նեղուցի ականազերծման գործընթացը․ Թրամփ Հայտնի է Արմավիրի կրակոցների պատճառը. 2 «կլանի» ներքին կոնֆլիկտները․ Արմլուր Ամառը երկարել է մեկ ամսով․ Լևոն Ազիզյան ԱՄՆ-ն անվտանգության երաշխիքներ է տրամադրել Լիբանանին Վաշինգտոնում կայանալիք բանակցություններից առաջ Թուրքիայում դրական են խոսել Հայաստանի հնարավոր համագործակցության մասին Վաղարշապատի կրակոցների թիրախում քրեական աշխարհում հայտնի Մխոն է Հայաստանում անցկացվում է Եվրասիական մարզական համագործակցության առաջին համաժողովը Չեմ կարող լռել, կոկորդս սեղմվում է
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am