Զրո կարեկցանք ունի իր համար զոհված հերոսների ծնող ծեծող, ընդդիմությանը ճնշող ոստիկանների նկատմամբ․ Մուրազի
Խմբագիր Բորիս Մուրազին գրել է․
«Փաշինյանին անվտանգության համար ճամփա ընկած ոստիկանական ավտոբուսը վթարի է ենթարկվել՝ կա մեկ զոհ և 12 վիրավոր։ Այս լուրը տարածվելուց մեկ ժամ անց Փաշինյանը լայն ժպիտով տեսանյութ է հրապարակում և խոսում իր ձևակերպմամբ «ուրախ ավտոբուսի» նորամուծության մասին։
Այսինքն՝ մարդը զրո կարեկցանք ունի իր համար զոհված հերոսների ծնող ծեծող, ընդդիմությանը ճնշող ոստիկանության աշխատակիցների նկատմամբ, որոնք վիրավորվել են, ինչպես նաև ընտանիքի հայր կորցրած ընտանիքի ու հարազատների նկատմամբ։
Սա այն է, ինչ պետք է իմանալ այս հրեշի մասին։ Սա, առաջին հերթին, պետք է իմանան իր համար մարդ ծեծող ոստիկանները և իրեն հավատացող մեր միամիտ քաղաքացիները»
