Հայկ Սարգսյանին կանչել են վարչություն՝ «հաշիվ պահանջելու»

Այս շաբաթվա սկզբին՝ ապրիլի 6-ին, ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում, ապա լրագրողների հետ ճեպազրույցում ՔՊ խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի հայտարարությունները խիստ վրդովեցրել են իշխող խմբակցությանը, կառավարության անդամներին՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ։ Անմիջապես հաջորդ օրը՝ ՔՊ վարչության նիստում, NEWS.am-ի տեղեկություններով, Սարգսյանին կանչել են՝ «հաշիվ պահանջելու» հնչեցրած գնահատականների համար։

Հիշեցնենք, որ ՔՊ-ական պատգամավորի «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծն անցած երկուշաբթի հանձնաժողովում երկրորդ անգամ տապալվեց: Իշխող կուսակցության անդամները նախագծին դեմ քվեարկեցին: Սարգսյան առաջարկում էր փողի դիմաց կարճ ծառայել կամ չծառայել։ Ուշագրավ է, որ անցած տարի կառավարության նիստում այն հավանության էր արժանացել, բայց ԱԺ հանձնաժողովում կրկին մերժվել էր։

Այս անգամ Հայկ Սարգսյանն ավելի մարտական էր տրամադրված։ Ուղիղ մեղադրեց հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանին՝ իր նախագիծը տապալելու համար, անուղղակի քննադատության թիրախներ ուղղեց Ալեն Սիմոնյանին և բաց տեքստով խիստ հանդիմանեց Սուրեն Պապիկյանին՝ բանակում տիրող իրավիճակի և լուրջ բացթողումներ համար։

Հանձնաժողովի նիստի հաջորդ օրը պաշտպանության նախարարությունը հայտարարությամբ պատասխանեց Պապիկյանի թիմակցին՝ բանակին առնչվող նրա գնահատականներն ապատեղեկատվություն որակելով։ Իսկ արդեն նույն օրը՝ երեկոյան, Հայկ Սարգսյանին վարչությունում են, մեր տեղեկություններով, լուրջ հարցաքննության ենթարկել՝ յուրաքանչյուր հայտարարության վերաբերյալ կոնկրետ հիմնավորումներ պահանջելով։ Թիմակիցներից շատերին նաև լուրջ նյարդայնացրել է Սարգսյանի՝ խմբակցության փակ նիստից որոշ մանրամասներ հրապարակելու հանգամանքը։ Մասնավորապես, երբ նախագիծը խմբակցության հետ փակ քննարկվել է, ըստ Սարգսյանի, իր թիմակիցները նրան ասել են․ «Վարչապետով մեզ սպառնո՞ւմ ես, գալիս, ասում ես՝ վարչապետը կողմ է նախագծին, կողմ քվեարկեք, վերքս վարչապե՞տ ես բերում»։

Հինգշաբթի Փաշինյանը Հայկ Սարգսյանի վերաբերյալ NEWS.am-ի հարցին ի պատասխան ասաց․ «Մարդիկ, ովքեր նման հայտարարություններ են անում ու պարզվում է դրանք սխալ են, պետք է նույնքան քաղաքական կամք ունենան ասելու՝ ժողովուրդ, ինչի մասին խոսում էի, այդքան էլ այդպես չէ»։ Հատկանշական է, որ ավելի վաղ Փաշինյանը շատ ավելի կոշտ էր արձագանքել Սարգսյանին՝ նրան մեղադրելով հնարավոր կոռուպցիոն գործարքների մեջ։ «ՔՊ-ն իր անդամների ոչ կանոնավոր, կոռուպցիոն տեսանկյունից խնդրահարույց գործողությունները չի հանդուրժելու»,- ասել էր նա։

Ի դեպ, Հայկ Սարգսյանի և թիմակիցների միջեւ հակասությունները նոր չեն, դրանց պատճառով էր նաև, որ Հայկ Սարգսյանին վարչության անդամները մերժեցին ընդգրկել նախընտրական ցուցակ։

դիտվել է 189 անգամ
Լրահոս
Թուրքիայում դրական են խոսել Հայաստանի հնարավոր համագործակցության մասին Վաղարշապատի կրակոցների թիրախում քրեական աշխարհում հայտնի Մխոն է Հայաստանում անցկացվում է Եվրասիական մարզական համագործակցության առաջին համաժողովը Չեմ կարող լռել, կոկորդս սեղմվում է Ոստիկանական ուժեր են կենտրոնացնում Օպերայի տարածքում Ջուր չի լինի Մահաբերի ուղևորությունը պետական գործառույթի հետ կապ չուներ, կապված էր քաղաքական գործունեության հետ Բանակցությունների առաջին փուլն ավարտվել է. Թեհրանը ներկայացրել է իր «կարմիր գծերը» Նախագիծ. Կառավարությունն ԱՆԻՖ-ին 9,8 մլն դոլար կտա, որ վերջինս մարի պարտքերը. Hetq.am Զրո կարեկցանք ունի իր համար զոհված հերոսների ծնող ծեծող, ընդդիմությանը ճնշող ոստիկանների նկատմամբ․ Մուրազի Փարիզում մեկնարկել խորհրդաժողով, որի նպատակն է նոր լիցք հաղորդել Սփյուռքի քաղաքական օրակարգին․ Իշխան Սաղաթելյան Եթե այդպես է, ապա մեր տարածաշրջանում հասունանալու է բոլորովին նոր, աննախադեպ իրավիճակ. Գեղամյան Էջմիածնի գլխավոր հրապարակում հնչել են կրակոցներ. դեպքի վայրում հայտնաբերվել են մեծ թվով կրակված պարկուճներ Ցավակցում եմ Փաշինյանի ՇԱՌասյանը զոհ դարձած քաղաքացու ընտանիքին. Քրիստինե Վարդանյան Հայկ Սարգսյանին կանչել են վարչություն՝ «հաշիվ պահանջելու» Բանակցությունների ֆոնին մի քանի նավեր են անցել Հորմուզի նեղուցով․ CNN Երեկվա վթարի հետեւանքով տուժած երիտասարդը Գյումրիից տեղափոխվել է Երեւան. պետք է վիրահատվի Մեշհեդում բարձրացվել է կանաչ դրոշ ԱՄՆ Կոնգրեսում Սպիտակ տան բժշկին կոչ են արել ստուգել Թրամփի հոգեկան առողջությունը Հավատարիմ են Վաշինգտոնում համաձայնեցված Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության օրակարգին․ Հաջիև Կալաս․ Աջակցությունը «չի կարող միակողմանի լինել» Իսրայելը հարվածել է Լիբանանին «Էս մարդն անգամ մարդկանց մահերի վրա է անամոթաբար միավորներ հավաքում՝ ընդգծելով, որ մահերի պատճառն էլ է իրենց «լավ աշխատանքը»». Արմեն Հովասափյան Ուկրաինայի հակամարտությունը հնարավոր չէ կարգավորել առանց ՌԴ-ի համար անվտանգության երաշխիքների Սթարմերը սկանդալի մեջ է հայտնվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am