Երեկվա վթարի հետեւանքով տուժած երիտասարդը Գյումրիից տեղափոխվել է Երեւան. պետք է վիրահատվի
Նախօրեին Արմավիր-Գյումրի ավտոճանապարհին՝ Աղինի հատվածում տեղի ունեցած վթարի հետեւանքով տուժած՝ «BMW»-ի վարորդ Կառլեն Ա.–ն այսօր Գյումրիի ԲԿ–ից տեղափոխվել է Երեւան։
«Պացիենտն ունի բազմաթիվ կոտրվածքներ, այսօր վիճակը կայունացել է եւ տեղափոխվել է Երեւանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, որտեղ կվիրահատվի»,– NEWS.am–ին ասաց «Գյումրի» բժշկական կենտրոնի փոխտնօրեն Արմեն Խաչատրյանը։
Մյուս մեքենայի ուղեւորները՝ 28–ամյա կինն ու նրա երեք երեխաները դեռեւս գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում։ Նրանք երեկ են Գյումրիից տեղափոխվել երեւանյան հիվանդանոցներ։ NEWS.am–ին նախարարությունից հայտնեցին, որ չորս պացիենտների վիճակը նույնն է, շարունակում են գտնվել Վերակենդանացման բաժանմունքում։
Հիշեցնենք, որ վթարի հետեւանքով կա 6 զոհ, 5 տուժած։
