Կալաս․ Աջակցությունը «չի կարող միակողմանի լինել»
Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն հանձնակատար Կայա Կալասը հերքել է Եվրոպայի հասցեին հնչող քննադատությունն այն մասին, թե իբր Մերձավոր Արևելքում իրականացվող քայլերը բավարար չեն։ Եվրոպական դիվանագիտության ղեկավարի խոսքերը մեջբերում է dpa գործակալությունը։
Կալասը «անարդար» է որակել Եվրոպայի գործողությունների վերաբերյալ նման քննադատական պնդումները։
«Իհարկե, մենք բոլորս էլ կարող ենք ավելին անել»,- նշել է նա։
Այնուամենայնիվ, նա մատնանշել է Եվրոպայի սեփական անվտանգության խնդիրները՝ նշելով Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմի 4-րդ տարին։
«Գիտեք, մենք չենք տեսել, որ Պարսից ծոցի երկրներն իրականում օգնեն մեզ այդ հարցում», — ասել է նա՝ հավելելով, որ աջակցությունը «չի կարող միակողմանի լինել»։
