Ապարանի վթարի հետևանքով վնասվածքներ ստացած անձինք դուրս են գրվել հիվանդանոցից
Ապարանում այսօր տեղի ունեցած վթարի հետևանքով վնասվածքներ ստացած անձինք բուժօգնություն ստանալուց հետո դուրս են գրվել:
Այս մասին 24News-ին հայտնեցին Առողջապահության նախարարությունից:
ԱՆ-ից նշեցին նաև, որ որևէ բարդ դեպք չի եղել, բոլորն անցել են անհրաժեշտ հետազոտությունները:
Հասմիկ Սարգսյան
