Արագածոտնի մարզում ՆԳՆ ոստիկանության գվարդիայի և թեթև մարդատար մեքենայի բախումից տուժած բոլոր քաղաքացիներն արդեն դուրս են գրվել հիվանդանոցից։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց ՀՀ առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Մարիամ Ծատրյանը։
«Վթարից տուժածները թեթև վնասվածքներ են ստացել։ Նրանք դիմել են բուժօգնության, զննություն անցել ու դուրս գրվել։ Հոսպիտալացման դեպք չկա»,- ասաց Ծատրյանը։ Հիշեցնենք` ապրիլի 11-ին՝ ժամը 7.50-ի սահմաններում, Քուչակ-Ապարան ճանապարհին բախվել են «Նիսսան» մակնիշի մեքենան և ՆԳՆ ոստիկանության գվարդիայի «Հոնդա» մակնիշի ավտոբուսը։ Վթարի հետևանքով 1 մարդ մահացել է, 12-ը՝ տուժել։ Դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել։
Ապրիլի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը
Ապրիլի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Ապրիլի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Ապրիլի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Ապրիլի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Ապրիլի 9-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Ապրիլի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Ապրիլի 9-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Ապրիլի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Ապրիլի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը