ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Զատկի տոների առթիվ Ուկրաինայի հետ նախատեսվող հրադադարին՝ նշելով, որ այն «բացառապես հումանիտար բնույթ» է կրում։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը։Պեսկովին նաև հարց են ուղղել՝ արդյոք հնարավոր է, որ Ռուսաստանը չշարունակի հարվածները նաև Զատկի առթիվ հայտարարված հրադադարից հետո։«Ինչպես մենք բազմիցս ասել ենք, և ինչպես նախագահ Պուտինն է ասել, մենք ոչ թե հրադադար ենք ցանկանում, այլ խաղաղություն՝ երկարատև, կայուն։ Եվ այդ խաղաղությունը կարող է գալ այսօր, եթե նախագահ Զելենսկին համապատասխան որոշում ընդունի, պատասխանատվություն ստանձնի և համապատասխան որոշում ընդունի։
Այդ մասին բազմիցս խոսվել է», – ասել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։Պեսկովը չի մանրամասնել՝ ինչ որոշման մասին է խոսքը: Նա նախկինում հայտարարել էր, որ նախագահ Վոլոդիմիր Զելենսկին պետք է հրամայի դուրս բերել ուկրաինական զորքերը Դոնեցկի մարզի այն տարածքներից, որոնք դեռևս չեն անցել Ռուսաստանի վերահսկողության տակ։
Զելենսկին կտրականապես բացառում է տարածքային զիջումները. դա ամենաբարդ հարցն է ԱՄՆ-ի մասնակցությամբ եռակողմ բանակցություններում, որոնք կասեցվել են Մերձավոր Արևելքում պատերազմի պատճառով։
Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը