Քանդված ճանապարհներին ավելացած ասֆալտի նոր կտրվածքները հիշեցնում են խրամատներ․ Էլինար Վարդանյան

Ապաշնորհ կառավարման մեկ առավոտ։ Այս մասին գրել է ՀՀ ԱԺ պատգամավոր, Այլընտրանքային նախագծեր խմբի անդամ Էլինար Վարդանյանը։

«Առավոտյան երևանցին հերթական անգամ բախվեց քաղաքի ապաշնորհ կառավարման, իսկ ավելի ճիշտ՝ անկառավարելիության խնդիրներին: Մի վայրից մյուսը տեղափոխվելը նյարդերի պայքար էր:

Թեև ճանապարհների խցանումներն արդեն դարձել են սովորական առօրյա, վերջին մի քանի օրերի ընթացքում քաղաքն, ըստ էության, կանգնած է։ Արդեն նույնիսկ կարևոր չէ, թե որ ժամերին ես երթևեկում։

Առավոտյան ճանապարհների՝ խրամատներ հիշեցնող փոսերին օբյեկտիվորեն ավելացել են վերանորոգման համար արված ասֆալտի նոր կտրվածքները: Հասկանալի է, կտրվածքները աշխատանքի անհրաժեշտ մասն են, բայց արդեն մեկ շաբաթ է օդերևութաբանները խոսում են ցիկլոնի և տեղումների մասին: Պարզ չէր, որ այդ ընթացքում փոսալցումներ հնարավոր չեն: Ինչո՞ւ են մարդկանց կյանքն ավելորդ բարդացնում:

Առավոտյան անձրևաջրերը հմտորեն թաքցնում էին փոսերն ու կտրվածքները, պատճառ դառնալով նոր վթարների: Եվ վարորդները հերոսաբար պայքար էին մղում փոսերի և կտրվածքների դեմ՝ պայքարում էին մեքենաներին վնասներ պառճառելու դեմ, պայքարում էին ցեխաջրերի դեմ, որ հանկարծ հետիոտի վրա չշփվի և սեփական նյարդերը քայքայելու դեմ: Վերջինն, ի դեպ, ամենաբարդն է։

Անձրևից թրջված ասֆալտի տակ, բացառությամբ Հանրապետության հրապարակի և դրան հարակից տարածքների, կորել էին հատուկենտ կիսատ-պռատ գծանշումները, և վարորդներին մնում էր մեքենան վարել աչքաչափով։

Բայց սա միայն այսօրվա և միայն Երևանի նկարագիրը չէ։ Սա մեր երկրի վիճակի մոդելն է։ Եվ այն կարելի շատ կարճ նկարագրել երկու արտահայտությամբ՝ ապաշնորհ կառավարում և քաղաքացիների մշտական սթրես։

Մեր երկիրը պետք է ազատվի ուժից, որ ընդունակ չէ կառավարել, չի կարողանում, կամ միգուցե չի ուզում։ Պետք է գան նոր ուժեր, որոնք կարող են, ունակ են, ուզում են»,-գրել է նա։

դիտվել է 103 անգամ
Լրահոս
Տեղի ունեցած վանդալիզմի հետևանքով խեղվել ու աղճատվել է հանրապետական նշանակության հուշարձանի տեսքն ու ամբողջականությունը Ինչ է ցանկանում Ռուսաստանը Շիրակի մարզում վթարից մաhացած 6 քաղաքացիներից 5-ը մի ընտանիքից են Իրանից հայտնել են, որ ԱՄՆ-ի հետ բանակցությունները կարող են տևել 2-3 օր Շիրակի մարզում վթարից մաhացած 6 քաղաքացիներից 5-ը մի ընտանիքից են Զելենսկու առաջարկը Դավիթ Մինասյանը կշարունակի մնալ կալանքի տակ Լևոն Տեր-Պետրոսյանի նոր գրառումը Ողբերգական վթարից տուժած 3 անչափահաս տեղափոխվել է Երևան. 1-ը Երևան է տեղափոխվում ուղղաթիռով Ավտոճանապարհներին ձնախառն անձրև է տեղում Եթե մեզանից կախված լինի իշխանափոխությունը, մենք պատրաստ ենք համագործակցության․ Ագնեսա Խամոյան Քրիստոսը ներկայացված է որպես մարդկության Փրկիչ․ Տեր Հեթում քահանա Թարվերդյանի անդրադարձը Նրանց չի հետաքրքրում գործնական խաղաղությունը, այլ միայն խաղաղության հակառակ կողմը Թոշակառուի համար 10000-ը ի՞նչ ա․ աչքերին թոզ են փչում․ քաղաքացի (video) Սամվել Կարապետյանը նորմալ մարդ է, ոչ թե էս ***-ի պես․ քաղաքացի (video) Շանտաժով է պահում երկիրը, գնա՛․ քաղաքացի (video) «Նիկո՛լ, քեզ վարժություն. ո՞վ ավելի շատ փող քերեց՝ դու՞, թե՞ Գևորիկը». Հովհաննես Շահինյան (video) Թրիփի հեռանկարը թաղվեց. Իրանը հստակ հարցը դրել է. Դավիթ Ջամալյան (video) «Անդո՛ն, քեզ խելոք պահիր, քանի ես ողջ եմ ՝ դու դատվելու ես»․ Հովհաննես Շահինյան (video) Սա Թրամփի վերջն է լինելու․ գնում են Իրանին ոչնչացնելու վերջին քայլին, բայց… Հայկ Նահապետյան (video) Ողբերգական վթարի հետքերով․ 6 մահ՝ 2 երեխա (video) ԱՄՆ-ն պատրաստվո՞ւմ է ավելի մեծ պատերազմի․ ի՞նչ վտանգների առջև է կանգնած Իրանը (video) «Մանյա՛կ ես»․ Նիկոլն Աշոտիկի պատճառով ատում է հայ երիտասարդությանը․ Շահինյան (video) «Անդրանիկ Քոչարյա՛ն, իշխանափոխությունից հետո նոր ՊՆ-ն գիտես՝ քո տղուն ինչ է ասելու»․ Հայկ Նահապետյան (video) «Երբեք չկշտացած բոմժը» էլ չի դիմանում․․․ Դավիթ Ջամալյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am