Ապրիլի 8-ին Համայնքային ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները ստացել են օպերատիվ տեղեկություն, որ Երևանի Լեփսիուսի փողոցի բնակիչ տղամարդը, նախորդ օրը Այնթապ գյուղում գողացված դրամապանակում եղած բանկային քարտից գումար է կանխիկացրել։
Հետագա միջոցառումների արդյունքում 42-ամյա տղամարդը հայտնաբերվեց մայրաքաղաքի Նորաշխարհյան փողոցում, գողություն կատարելու կասկածանքով ձերբակալվեց և իր վարած մեքենայով տեղափոխվեց Մասիսի բաժին։
Նա խոստովանեց, որ նախորդ գիշերը՝ ժամը 01։40-ի սահմաններում, վերցրել է դրամապանակը և բանկային քարտից կանխիկացրել 114 հազար դրամ։ Գողոնը ամբողջությամբ հայտնաբերվել է։
42-ամյա տղամարդն ու կազմված փաստաթղթերը ներկայացվել են Մասիսի քննչական բաժին։ Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են։
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը