Թրամփն ստիպված է ընդունել Իրանի 10 պայմանները՝ դրանով իսկ հաստատելով իր պարտությունը. ամերիկյան լրատվամիջոցներ

Ամերիկյան The New York Times-ի վերլուծաբաններ Մաքս Բեարակնը և Շիրին Հակիմը նշում են, որ Իրանի 10 նախապայմանները փաստացի խառնաշփոթ էին առաջացրել Սպիտակ տան կուլիսներևում:

Քանզի դեռ ոչ մի այլ երկիր նման տոնով նախապայմաններով հանդես չէր եկել Վաշինգտոնի առջև:

Փաստաթուղթը փոխանցվել էր Պակիստանի միջոցով, որը հակամարտության գլխավոր միջնորդն էր համարվում։

Բացի այդ, միջնորդական առաքելության կազմում էին նաև Եգիպտոսի և Թուրքիայի ԱԳ նախարարները:

Ի՞նչ են իրենցից ներկայացնում Իրանի այս 10 առաջարկները, և ինչո՞ւ Թրամփն ստիպված եղավ ընդունել դրանք:

Եվ այսպես. ներկայացնենք այդ տաս առաջարկները, որոնք Թրամփն ընդունել է՝ որպես բանակցային հիմք:

Առաջին

Միացյալ Նահանգները պետք է չհարձակման երաշխիքներ տա Իրանին։

Երկրորդ

Իրանը պահպանում է Հորմուզի նեղուցի վերահսկողությունը։

Երրորդ

Իրանի միջուկային ծրագրի համար ուրանը հարստացնելու իրավունքի ճանաչում։

Չորրորդ

Իրանի դեմ բոլոր առաջնային պատժամիջոցների վերացում։

Հինգերորդ

Իրանի հետ գործարք կնքող օտարերկրյա ընկերությունների դեմ բոլոր երկրորդային պատժամիջոցների վերացում։

Վեցերորդ

Իրանի դեմ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բոլոր բանաձևերի դադարեցում։

Յոթերորդ

Իրանի միջուկային ծրագրին վերաբերող Միջազգային ատոմային էներգիայի գործակալության բոլոր բանաձևերի դադարեցում։

Ութերորդ

Պատերազմի պատճառած վնասի համար փոխհատուցման վճարում Իրանին։

Իներորդ

Ամերիկյան բոլոր մարտական ​​ուժերի դուրսբերում տարածաշրջանից։

Տասներորդ

Հրադադար բոլոր ճակատներում, այդ թվում՝ Լիբանանում Իսրայելի և «Հեզբոլլահ»-ի միջև հակամարտության դեպքում։

Ինչպես երևում է, Իրանի նախապայմանները անչափ կոշտ են:

Իհարկե, միջնորդների միջոցով Իրանը փոխանցել է նաև իր փոխզիջման տարբերակները:

Մասնավորապես, երկու բարձրաստիճան իրանցի պաշտոնյաներ, խոսելով անանունության պայմանով՝ բանակցությունների զգայունության պատճառով, ասացին, որ իր հերթին, Իրանը կվերացնի Հորմուզի նեղուցով անցնող կարևորագույն նավագնացության ուղու փաստացի շրջափակումը: Իրանը նաև կգանձի մոտավորապես 2 միլիոն դոլար վճար յուրաքանչյուր նավի համար, որը կբաժանի նեղուցի մյուս կողմում գտնվող Օմանի հետ: Ծրագրի համաձայն՝ Իրանը ստացված եկամտի իր բաժինը կօգտագործի ամերիկյան և իսրայելական հարձակումներից վնասված ենթակառուցվածքների վերականգնման, այլ ոչ թե ուղղակի փոխհատուցում պահանջելու համար:

Այսպիսով Իրանը, փաստացի կհրաժարվի փոխհատուցումից, կբացի նեղուցը, սակայն դրա դիմաց, առնվազն ինչ-որ ժամկետով նեղոցը կդարձնի գանձման աղբյուր՝ իր բյուջեի համար:

Թրամփի կողմից Իրանի պայմանների ընդունումը կնշանակի բացարձակ պարտություն, նշել է Հելսինկիի համալսարանի պրոֆեսոր Թուոմաս Մալինենը:

Համանման կարծիք է հայտնել, արևմտյան փորձագետների մեծ մասը:

Ավելին, նշվում է, որ Թրամփը մինչ պատերազմն ուներ ավելի ամուր դիրքեր բանակցային գործնթացում, քան հիմա, երբ պարզվել է, որ հայտնվել է ծուղակում:

Ավելին, պարզվում է, որ Թրամփին այս պահին հետաքրքրում է բացառապես մեկ խնդիր. նեղոցի բացումը:

Երեկ նա հենց այդպես էլ հայտարարեց, «...Եթե ​​Իրանի Իսլամական Հանրապետությունը համաձայնի Հորմուզի նեղուցի լիարժեք, անհապաղ և անվտանգ բացմանը, ես կհամաձայնվեմ երկու շաբաթով դադարեցնել Իրանի վրա հարձակումներն ու ռմբակոծությունները....»։

Ավելին, իր ոճի մեջ նա նաև ավելացրեց, թե՝ «Մենք արդեն հասել և գերազանցել ենք մեր բոլոր ռազմական նպատակները և շատ հեռու ենք Իրանի հետ երկարատև խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին»,- ասաց նա:

Ավելացնելով, թե՝ «...Թեհրանից ստացված 10 կետանոց առաջարկը կապահովի իրական հիմք՝ համաձայնության հասնելու համար...»։

Այն, որ Իրանի այդ 10 կետերը փաստացի վիրավորական պիտի լինեին Թրամփի համար, հասկանալի է, սակայն ԱՄՆ-ի նախագահն այլ ելք չունի, հակառակ դեպքում նա կարող է դառնալ տիեզերական մակարդակի ողբերգությունների պատճառ, քանզի եթե նա կյանքի կոչեր իր խոստումները և Իրանին գցեր քարե դարի մեջ, ապա վերջինս խոստանում էր ռմբակոծել տարածաշրջանի բոլոր քաղաքացիական օբյեկտները, որի արդյունքում մոտ 100 մլն մարդ կարող էր հայտնվել մահվան վտանգի առաջ:

Սա է իրականությունը:

Արտակ Հակոբյան
Աղբյուրը՝ Zham.am

դիտվել է 768 անգամ
Լրահոս
Մբապեն այս պահին աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է․ Զիդան Նոր Խարբերդի մանկատանը երեխային դաժան ծեծի ենթարկած դայակը ձերբակալվել է. ՆԳՆ Փոփոխություն Հայաստանի հավաքականի հայտացուցակում Մահացել է քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը Արեգնազը պատրաստ է անցնել զրկանքների միջով․ Քրիստինե Վարդանյան Սեպտեմբերի 22/23-ին՝ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի Չի մոռացվելու, որ «յան» ազգանունով ոմանք ասում էին՝ «ինչո՞ւ չես զոհվել, այ համբալ»․․․ Արարատի մարզում բախվել են բեռնատարներ․ նրանցից մեկը բարձված է եղել խոշոր եղջերավոր անասուններով Կասկադյորական ավտովթար՝ Կոտայքի մարզում Հորդառատ անձրև կգա Խարբերդի մանկատանը երեխային ծեծած դայակը ազատվել է աշխատանքից Հզոր պտտահողմ Սևանա լճում Տուն ենք գնում՝ արդեն չորսով. Սոնա Ռուբենյանն ու նորածին որդին դուրս են գրվել հիվանդանոցից․ տեսանյութ Վերադառնալու ենք Արցախ Տղամարդու դի է հայտնաբերվել Հրազդանի կիրճում Տիրադավ հոգևորականը կազինո է հաճախում․ «Հրապարակ» Արայիկ Հարությունյանը Բաքվի բանտում օգտվել է նոտարի ծառայություններից Սեպտեմբերի 21-ին Երևանում մի շարք ավտոբուսային երթուղիների շարժը կփոխվի Գողություն՝ Երևանում․ երիտասարդից սպորտային հնարքի ժամանակ գողացել են ոսկյա շղթան ու խաչը Վաղ թե ուշ սեպտեմբերի 19-ը Հայաստանում պետականորեն ճանաչվելու է որպես հիշատակի օր Սպասում են Թրամփի արձագանքին
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am