Աճող վարկանիշ, նոր պատժամիջոցներ. Պուտինի «հզորությունը»

Մարտի 18-ին Ռուսաստանում նախագահական ընտրություններ են տեղի ունենալու: Հասարակական կարծիքի ուսումնասիրման համառուսաստանյան կենտրոնի (ВЦИОМ) այսօր հրապարակած տվյալների համաձայն, Ռուսաստանի նախագահ Պուտինի վարկանիշն անցած դեկտեմբերին աճել է՝ հասնելով 57,7 տոկոսի: Ընդ որում՝ ՌԴ նախագահի գործունեությունը շարունակում են դրական գնահատել հարցվածների շուրջ 83 տոկոսը: Վարկանիշային սանդղակում երկրորդ տեղն է զբաղեցնում ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն․ նրան վստահում է հարցվածների 18 տոկոսը: Արտգործնախարար Սերգեյ Լավրովը երրորդ տեղում է՝ 13,3 տոկոսի հասնող վարկանիշով: Մարտին կայանալիք նախագահական ընտրություններում Ռուսաստանի կոմունիստների առաջադրած թեկնածու, միլիոնատեր Պավել Գրուդինինին վստահություն է հայտնել հարցվածների 3 տոկոսը: Հաշվի առնելով հանգամանքը, որ ընդամենը մեկ ամիս առաջ նրա անունը ռուսաստանցիներն հայտնի չէր, դա ոչ վատ ցուցանիշ է համարվում, և, ըստ դիտորդների, մինչև ընտրությունների օրը կարող է աճել։ Ավելին՝ կուսակցությունների վարկանիշային աղյուսակում ՌԴ Կոմկուսն առաջ է անցել Վլադիմիր Ժիրինովսկու ЛДПР կուսակցությունից՝ արժանանալով հարցվածների 11 տոկոսի վստահությանը: Առաջին հորիզոնականը զբաղեցնում է իշխող «Եդինայա Ռոսիա» կուսակցությունը՝ վստահության 51 տոկոսի հասնող վարկանիշով։ Հասարակական կարծիքի ուսումնասիրման համառուսաստանյան կենտրոնի համաձայն, Վլադիմիր Ժիրինովսկիին չի վստահում հարցվածների 29, վարչապետ Դմիտրի Մեդվեդևին և նախագահի թեկնածու Քսենիա Սոբչակին՝ 14-ական տոկոսը: Ռուսաստանյան ընդդիմադիրները, սակայն, չեն վստահում ВЦИОМ-ի հրապարակած տվյալներին, պնդելով, թե գործող նախագահ Վլադիմիր Պուտինի իրական վարկանիշը չի կարող այդչափ բարձր լինել: Պաշտոնապես Պուտինի բարձրացող վարկանիշին զուգահեռ Միացյալ Նահանգները շարունակում է կոշտ քաղաքականությունը Ռուսաստանի նկատմամբ: Կարծես պատրաստվելով Պուտինի նոր իշխանավարմանը՝ Վաշինգտոնն էլ ձգտում է ավելի ազդել Պուտինի վարկանիշի անկման վրա: Փորձագետները կանխատեսում են, որ 2018 թվականին Վաշինգտոնը կուժեղացնի ճնշումը Մոսկվայի վրա ընդլայնված պատժամիջոցների շարքի միջոցով: Մասնավորապես Stratfor ընկերության վերլուծաբանները չեն տեսնում Մոսկվայի և Վաշինգտոնի միջև լարվածության նվազման նշաններ։ 2018-ին Վաշինգտոնը կուժեղացնի ճնշումը Մոսկվայի վրա ընդլայնված պատժամիջոցների շարքի միջոցով, որոնք ուղղված կլինեն Ռուսաստանի ֆինանսական կայունության, նրա օլիգարխների, հեղինակության և պաշտպանական արդյունաբերության դեմ։ Փետրվարին ԱՄՆ Ֆինանսների նախարարությունը կներկայացնի մանրամասներ՝ պատժամիջոցների հնարավոր ընդլայնման վերաբերյալ, սակայն արդեն հայտնի է, որ նոր սահմանափակող միջոցառումները կթիրախավորեն ռուսական սուվերեն պարտքն ու օլիգարխներին։ Ինչպես գրում են վերլուծաբանները, դա կապված է ԱՄՆ նախագահի ընտրություններում Ռուսաստանի միջամտության հետաքննության հետ։ Stratfor-ում կանխատեսում են, որ 2018-ին ԱՄՆ-ը, ըստ ամենայնի, պատժամիջոցներ կսահմանի ընդդեմ ռուսական պաշտպանական ընկերությունների, որոնք տրամադրում են տեխնոլոգիաներ կամ մշակումներ, որոնք խախտում են 1987-ի՝ Միջանկյալ միջուկային սպառազինությունների մասին պայմանագիրը։ «Մինչդեռ Վաշինգտոնը ծրագրում է, թե ինչպիսի գործիքներ կարող է օգտագործել Մոսկվայի դեմ, Ռուսաստանը պատրաստվում է էլ ավելի կոշտ հարաբերությունների՝ մեկուսացնելով իր տնտեսությունն ու կամուրջներ ստեղծելով ասիախաղաղօվկիանոսյան տարածաշրջանի և Մերձավոր Արևելքի հետ»,-գրում են ընկերության վերլուծաբանները։ Ինչպես հայտնի է, որ ԱՄՆ պատժամիջոցների նոր փաթեթ է պատրաստում Ռուսաստանի համար՝ Ղազախստանի օրինակով: Վաշինգտոնը սառեցրել է այն ակտիվները, որոնք Ղազախստանը պահում էր ամերիկյան արժեթղթերի տեսքով և մտադիր են նման տնտեսական հարված հասցնել նաև Ռուսաստանին։ Մոլդովացի գործարար Անատոլի Ստատին հայց է ներկայացրել Ղազախստանի կառավարության դեմ։ Նա պետությունից պահանջել է 1,5 մլրդ. ԱՄՆ դոլար՝ խնդրելով կալանքի տակ դնել պատասխանողի ակտիվները Նիդերլանդներում, Բելգիայում և Լյուքսեմբուրգում։ Անգլիական դատարանը բավարարել է հայցը։ Սակայն Բելգիայում գտնվող ամերիկյան բանկը սառեցրել է այնտեղ պահվող ամբողջ գումարը՝ 22 միլիարդ դոլար։ «Սա շատ վտանգավոր նախադեպ է, քանի որ այժմ նման միջոցներ կարող են կիրառվել նաև Ռուսաստանի դեմ, եթե ամերիկյան իշխանությունները դա ուզենան»։ Ինչպես հավաստում էր Ռուսաստանի ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովը՝ ռուսական ոսկու տեսքով տարադրամի պաշարների սառեցումը ԱՄՆ–ում քիչ հավանական սցենար է։ Եթե Վաշինգտոնը նման քայլի գնա, դա կդառնա ֆինանսական պատերազմի հայտարարություն երկու երկրների միջև։ Ղազախստանի ակտիվների սառեցման կապակցությամբ Դաշնային Խորհրդում առաջարկություններ են հնչում ազգայնացնել Ռուսաստանի ԿԲ–ն, ինչպես դեռևս 2000 թվականին առաջարկում էր Վլադիմիր Պուտինը։ Մետաքսյա Շալունց

դիտվել է 8 անգամ
Լրահոս
Ռուսաստանը ուղարկելու է իրենց «на три буквы». Անդրանիկ Միհրանյան (video) ՀԷՑ-ի զավթումով Նիկոլն ուզում է մեզ կախվածության մեջ գցել․ քաղաքացիներ (video) Ավետիք Չալաբյանը պահանջում է վարույթ հարուցել Փաշինյանի նկատմամբ Պետականության հիմքերը խարխլում են նրանք, ովքեր մշտապես խոսում են «ինքնիշխանությունից», բայց անպատիժ խախտում են օրենքները. Հայր Ռուբեն Այս իշխանությունը խեղճ է, որովհետև․․․ Ռուբեն Մելքոնյան (video) Տիգրան Աբրահամյանը «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ում հանդիպել է «Սրբազան պայքարի» առաջնորդ Բագրատ Սրբազանին «Դժոխքի նոր դարպասներ կբացվեն ԱՄՆ-ի և Իսրայելի համար». Իրանը պատրաստ է պատերազմի վերսկսմանը Սաղս մեր երկրում, մեր հողի վրա պարտքով ենք ապրում․ քաղաքացիներ (video) #ՈՒՂԻՂ․ Նիկոլը սուպեր արագությամբ խայտառակվում է․ Գյումրու հետքերով․ Հայկ Նահապետյան (video) Ալիևը Սյունիքի վերաբերյալ արդեն կոնկրետ հայտարարություն է անում․․․ինչպե՞ս պետք է հայերի հարցը լուծեն (video) Իրանը չի փոխել իր դիրքորոշումը. Ղալիբաֆ Վեդիում բունտ է հասունանում. համայնքային իշխանություններն անգործության են մատնված Բրյուսելի հայ համայնքը չթաքցրեց իր անհանգստությունները․ Լևոն Քոչարյան (video) ԱՄՆ ռազմածովային ուժերը Հնդկա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում լցանավ են կալանել Մենք երբեք չենք դրել պետական քաղաքականության օրակարգում Հայոց ցեղասպանության ճանաչման պահանջ. Զուրաբյան Թրամփը կարող է մասնակցել Իրանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրմանը. Reuters Թո՛ղ ռադդ քաշի․ քաղաքացին՝ Փաշինյանին (video) Փողի մեռածները բացահայտվեցին. Արթուր Աբրահա՛մ, քեզ հարգում էի, երեկվանից թքած ունեմ վրադ». Մանուկյան (video) Սամվել Կարապետյանը կալանքի տակ գտնվելու ընթացքում 900 մլն դոլար է վաստակել. «Հզոր Հայաստան»-ը տեսանյութ է հրապարակել Փարաքարում անձրեւից հետո մեքենան մնացել է ջրի տակ. քաղաքացիները փրկել են մեքենայում գտնվող կնոջը Արցախում մեր տաճարն են ոչնչացրել, նույնը օրը Բաքուն Հայաստան գիտե՞ք՝ ինչ է ուղարկում․ Արման Աբովյան (video) Իրանի օդանավակայանները վերսկսում են բնականոն աշխատանքը Գագիկ Ծառուկյանը խոսեց Փաշինյանի վախերից (video) Մխիթարյանն ասել է՝ ինչ է պատրաստվում անել կարիերան ավարտելուց հետո Արթուր, հաշվում ենք մինչև 10՝ տեսնենք՝ Նիկոլի նոկաուտից ոտքի՞ կկանգնես
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am