Այդ ամենը սուտ է. Փարիզը մնում է Փարիզ

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է. ««Փարիզն այլևս եվրոպական քաղաք չէ: Այնտեղ վխտում են փախստականների ամբոխները, սևերն ավելի շատ են, քան սպիտակները, իսկ այն սպիտակները, որ մնացել են, բոլորը միասեռական են». այսպիսի դատողություններ ես հաճախ լսում եմ այն մարդկանցից, որոնք երբևէ Փարիզում չեն եղել, բայց նայում են ռուսաստանյան ալիքներ և հավատում են պուտինյան քարոզչությանը: Թույլ տվեք ձեզ տեղեկացնել, որ այդ ամենը սուտ է: Ես եղել եմ Փարիզում 1992-93 թվականներին և հիմա, ու չեմ կարող ասել, որ 25 տարում շատ բան է փոխվել: Այո, շատացել են ավտոմատներով զինված ոստիկանները, այո, կան մուրացկաններ Միջին Արևելքից, բայց կան նաև ֆրանսիացի մուրացկաններ (ի դեպ, շրջմոլիկներ փողոցներում ավելի հաճախ են հանդիպում, քան Երևանում), բայց Լուվրը, Օրսե թանգարանը, Մոնմարտրը, Լատինական թաղամասը, «Մուլեն ռուժը» և մնացածը իրենց տեղում են, Փարիզը շարունակում է մնալ Ֆրանսիայի և ֆրանսիացիների մայրաքաղաքը, և այդ ազգին հատուկ ճաշակը, հումորը, իսկապես դարավոր պետականության նշանները, կասեի նաև` հմայքը, զգացվում են ամեն քայլափոխի: Ամենամեծ ստերից մեկը, որը տարածում են Եվրոպայի և, մասնավորապես, Փարիզի մասին, ընտանիքի ինստիտուտի քայքայման մասին սուտն է: Սովորաբար վերցնում են ինչ-որ մի արտառոց դեպք և դրանից հեռուն գնացող հետևություններ են անում: Բայց այն, ինչ ես իմ աչքով եմ տեսել, սովորական ընտանիքներն են` երկսեռ ծնողներով և երեխաներով, որոնց միջև հարաբերությունները պակաս ջերմ չեն, քան հայկական ընտանիքներում: Փարիզում մեկ շաբաթվա ընթացքում բազմիցս տեսանք երիտասարդ զույգերի, որոնք ունեին չորս-հինգ երեխա: Այս թեմայի վերաբերյալ մեկ այլ դիտարկում ևս. ի հեճուկս այն բոլոր խոսակցությունների, թե եվրոպական ընտանիքներում երեխաները պատանեկան տարիքից թողնում են տունը և կտրում կապերը ծնողների հետ, տեսանք բազմաթիվ տարեց ծնողների` Ֆրանսիայից և եվրոպական այլ երկրներից, որոնք իրենց հանգիստը կամ պարզապես ժամանցը անցկացնում էին չափահաս զավակների հետ: Ինձ թվում է` եվրոպացիները չեն հեռացել ավանդական արժեքներից, այնպես որ, սխալվում են նրանք, ովքեր կարծում են, թե պետք է Եվրոպայից «հետ չմնալ» ընտանիքների «ազատականացման» հարցում: Եվ վերջապես մի բան, որն իսկապես նախանձ էր շարժում: Փարիզի գրախանութների առատությունն ու բազմազանությունը: Այդ քաղաքի մետրոյում կարելի է տեսնել ոչ միայն մարդկանց, որոնք հեռախոսով ֆեյսբուքյան ժապավենն են տանում-բերում, այլև նրանց, ովքեր գիրք և թերթ են կարդում»: Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում:

դիտվել է 11 անգամ
Լրահոս
Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Ռոբերտ Ամստերդամն անդրադարձել են Եկեղեցու դեմ uանձազերծված արշավին ՌԴ-ում Հայաստանի դեսպանին բողոք է ներկայացվել Իրանը և ԱՄՆ-ն համաձայնել են մեղմացնել իրանական նավահանգիստների շրջափակումը՝ Հորմուզի նեղուցի աստիճանական բացման դիմաց Խոշոր հրդեհ է բռնկվել Երևանում․ հրշեջները տանը հայտնաբերել են հնդիկ տղայի մարմինը Մայիսի 8-ի` ժամը 00:00-ից մինչև մայիսի 10-ը ՌԴ-ն հայտարարում է հրադադար Ուշակովը հայտնել է, թե որ երկրների առաջնորդներն են մայիսի 9-ի տոնական շքերթին ներկա լինելու Վեդիի մանկապղծության դեպքով պայմանավորված պաշտոնանկություններ են Քննչական վարչությունում «Բոլորին դեմ եմ» կուսակցության վարչապետի թեկնածուն Նինա Կարապետյանցը Հիվանդանոց է տեղափոխվել ՌԴ քաղաքացի 7-ամյա երեխա, նա պատշգամբի ճաղավանդակի արանքից վայր է ընկել Սա ֆիասկո է, Նիկո’լ․ Աշոտյանը միջազգային իրավապաշտպան կառույցի զեկույցի տարբերակն է հրապարակել ՀԱՊԿ ու ՌԴ ԱԽ քարտուղարները հանդիպել են․ ինչ է քննարկվել Եվս մի նվիրյալ հայ, հայրենատեր և հայրենանվեր մեկնեց կիսատ երազով՝ զոհ դառնալով ռեժիմի հալածանքներին Հարձակվել են Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմի ղեկավարի աշխատակիցների վրա Զելենսկին հայտնել է Միացյալ Նահանգներում կայանալիք բանակցությունների թեման «Ուժեղ Հայաստանը» վաղը երեկոյան հրավիրում է հավաքի «Մայր Հայաստանի մոտ» Պաշտոնանկություններ՝ Արարատի մարզի իրավապահ համակարգում Ֆրանսիայի Սենատում բարձրացվել է Արցախի մշակութային ժառանգության պահպանության և գերիների ազատման հարցերը. ի՞նչ է անում Ֆրանսիան Սիմոնյանը պարզապես նախանձում է այն արդյունքներին, որոնց հասել է Բելառուսը. Զախարովա Իսրայելի բանակը հայտարարել է Բեյրութի վրա հարվածների արդյունքում «Հեզբոլլահ»-ի հրամանատարներից մեկի ոչնչացման մասին Վեհափառի եղբայրն ու եղբորորդին տնային կալանքից ազատ արձակվեցին Կարմիր հրապարակի շքերթը լինելու է՝ անկախ երկու «առյուծների» մռնչյունից
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am