Լևոն Սարգսյանը՞,Լևոն Տեր-Պետրոսյանը՞,թե՞...

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ՀՀ վարչապետի 2017 թվականի դեկտեմբերի 26-ի որոշմամբ հաստատվել է Մատենադարանի հոգաբարձուների խորհրդի կազմը: Սպասվում է, որ առաջիկայում կհայտարարվի նաև տնօրենի թափուր պաշտոնի մրցույթ: Մեսրոպ Մաշտոցի անվան «Մատենադարան» հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի տնօրենի պաշտոնը թափուր է 2016 թվականի աշնանից՝ նախկին տնօրեն Հրաչյա Թամրազյանի անժամանակ մահից հետո: Այս ընթացքում թափուր պաշտոնի մրցույթ չի հայտարարվել: Նախատեսվում էր, որ փոխվելու է Մատենադարանի կարգավիճակը, և հաստատությունը պետական ոչ առևտրային կազմակերպության փոխարեն դառնալու է հիմնադրամ: Կարգավիճակի փոփոխության գործընթացն ավարտվել է: Մատենադարանի բարձրագույն կառավարման մարմինը հանդիսացող խորհրդի կազմը նույնպես, ինչպես նշեցինք, հաստատվել է: Կանոնադրության համաձայն, խորհուրդը պետք է ունենա 19 անդամ, որից 10-ը՝ Մատենադարանից: Մյուս 9-ը անդամը, որոնք նույնպես նշանակվել են կանոնադրական նորմերի հիման վրա, բայց ներկայացնում են այլ՝ պետական ու ոչ պետական կազմակերպություններ, հետևյալն են. Լևոն Մկրտչյան – ՀՀ կրթության և գիտության նախարար Վահե Ստեփանյան – ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Ավետիս Բերբերյան – ՀՀ նախագահի օգնական (համաձայնությամբ) Սամվել Հարությունյան – ՀՀ կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտեի նախագահ Ռադիկ Մարտիրոսյան – ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ (համաձայնությամբ) Արամ Սիմոնյան – Երևանի պետական համալսարանի ռեկտոր (համաձայնությամբ) Ներսես ՏերՎարդանյան – ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Տիգրան Զարգարյան – «Հայաստանի ազգային գրադարան» ՊՈԱԿ-ի տնօրեն (համաձայնությամբ) Լևոն Սարգսյան – «Փյունիկ» մարդկային ռեսուրսների զարգացման համահայկական հիմնադրամի խորհրդի նախագահ (համաձայնությամբ) Մատենադարանի տնօրեն ընտրելու է հոգաբարձուների խորհուրդը: Ենթադրվում է, որ խորհրդի նախընտրելի թեկնածուն կլինի այժմ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Վահան Տեր-Ղևոնդյանը: Այդ հնարավորության օգտին է խոսում, մասնավորապես այն հանգամանքը, որ Մատենադարանը հիմնադրամ դառնալուց հետո էլ նա շարունակել է աշխատել որպես ժամանակավոր պաշտոնակատար, ինչը ամրագրվել է կառավարության համապատասխան որոշմամբ: Իսկ փորձը ցույց է տալիս, որ մասնավորապես կրթական ու գիտական հաստատություններում տնօրեն են դառնում այն մարդիկ, որոնք մինչև մրցույթը նշանակված են լինում որպես ժամանակավոր պաշտոնակատար, ու մրցույթի ընթացքում էլ, որպես կանոն, մրցակից չեն ունենում: Վահան Տեր-Ղևոնդյանը պատմաբան է, եղել է Մատենադարանի գիտական քարտուղարն ու «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրենը: Վերջին գրեթե երկու տարվա ընթացքում, որպես Մատենադարանի տնօրենի հավանական հավակնորդի, նշվում էր Սերժ Սարգսյանի եղբայր Լևոն Սարգսյանի անունը: Նա, սակայն «Հայկական ժամանակ»-ին տված հարցազրույցում հերքել էր, թե ինքը նման մտադրություն ունի: Բացի այդ, այսօր արդեն նա չի ունենա այդ հնարավորությունը, հաշվի առնելով, որ Մատենադարանի խորհրդի անդամը, համաձայն կանոնադրության, չի կարող դառնալ տնօրեն: Նույն Վահան Տեր Ղևոնդյանն, ի դեպ, ընդգրկված չէ հոգաբարձուների խորհրդի կազմում, ինչը նույնպես հիմք է տալիս ենթադրելու, որ իշխանությունները նրա հետ կապված այլ ծրագրեր ունեն: Այս ընթացքում շրջանառվել է նաև ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի անունը, որը թեկնածությունը հետագայում, իհարկե չի հաստատվել: Տեղեկություններ կան, որ առաջադրվելու մտադրություն ունեցել են Մատենադարանի մեկ-երկու բաժինների ղեկավարներ, որոնք, սակայն, ըստ նույն տեղեկությունների, դուրս են մնացել գործընթացից: Թափուր պաշտոնի մրցույթին մասնակցելու հայտ, ամենայն հավանականությամբ, նրանք չեն ներկայացնի: Հ.Գ. Մատենադարանի կառավարման նախորդ խորհրդի կազմը մեզ գտնել չհաջողվեց՝ հասկանալու համար, թե նոր խորհրդի համեմատությամբ ինչ փոփոխություններ կան: Մատենադարանի կայքից դա արդեն հեռացվել էր, համացանցում նույնպես գտնել չհաջողվեց, իսկ տնօրենի պաշտոնակատարը փոխանցեց, որ այդ ցանկը մեզ տրամադրելը նպատակահարմար չեն գտնում»:   Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

դիտվել է 44 անգամ
Լրահոս
Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Ռոբերտ Ամստերդամն անդրադարձել են Եկեղեցու դեմ uանձազերծված արշավին ՌԴ-ում Հայաստանի դեսպանին բողոք է ներկայացվել Իրանը և ԱՄՆ-ն համաձայնել են մեղմացնել իրանական նավահանգիստների շրջափակումը՝ Հորմուզի նեղուցի աստիճանական բացման դիմաց Խոշոր հրդեհ է բռնկվել Երևանում․ հրշեջները տանը հայտնաբերել են հնդիկ տղայի մարմինը Մայիսի 8-ի` ժամը 00:00-ից մինչև մայիսի 10-ը ՌԴ-ն հայտարարում է հրադադար Ուշակովը հայտնել է, թե որ երկրների առաջնորդներն են մայիսի 9-ի տոնական շքերթին ներկա լինելու Վեդիի մանկապղծության դեպքով պայմանավորված պաշտոնանկություններ են Քննչական վարչությունում «Բոլորին դեմ եմ» կուսակցության վարչապետի թեկնածուն Նինա Կարապետյանցը Հիվանդանոց է տեղափոխվել ՌԴ քաղաքացի 7-ամյա երեխա, նա պատշգամբի ճաղավանդակի արանքից վայր է ընկել Սա ֆիասկո է, Նիկո’լ․ Աշոտյանը միջազգային իրավապաշտպան կառույցի զեկույցի տարբերակն է հրապարակել ՀԱՊԿ ու ՌԴ ԱԽ քարտուղարները հանդիպել են․ ինչ է քննարկվել Եվս մի նվիրյալ հայ, հայրենատեր և հայրենանվեր մեկնեց կիսատ երազով՝ զոհ դառնալով ռեժիմի հալածանքներին Հարձակվել են Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմի ղեկավարի աշխատակիցների վրա Զելենսկին հայտնել է Միացյալ Նահանգներում կայանալիք բանակցությունների թեման «Ուժեղ Հայաստանը» վաղը երեկոյան հրավիրում է հավաքի «Մայր Հայաստանի մոտ» Պաշտոնանկություններ՝ Արարատի մարզի իրավապահ համակարգում Ֆրանսիայի Սենատում բարձրացվել է Արցախի մշակութային ժառանգության պահպանության և գերիների ազատման հարցերը. ի՞նչ է անում Ֆրանսիան Սիմոնյանը պարզապես նախանձում է այն արդյունքներին, որոնց հասել է Բելառուսը. Զախարովա Իսրայելի բանակը հայտարարել է Բեյրութի վրա հարվածների արդյունքում «Հեզբոլլահ»-ի հրամանատարներից մեկի ոչնչացման մասին Վեհափառի եղբայրն ու եղբորորդին տնային կալանքից ազատ արձակվեցին Կարմիր հրապարակի շքերթը լինելու է՝ անկախ երկու «առյուծների» մռնչյունից
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am