Ձերբակալվել է ԻՊ-ի ահաբեկչական խմբավորման «գյուղատնտեսության նախարարը»
Թուրքիայում ձերբակալվել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման «գյուղատնտեսության նախարարը»: Թուրքիայի Կայսերի քաղաքում ձերբակալված ահաբեկիչը պատասխանատուն է եղել ԻՊ-ի ներսում գյուղատնտեսական գործերից, այս մասին գրում է թուրքական «Բիրգյուն» պարբերականը: ԻՊ գյուղնախարարի ազգությունն ու քաղաքացիությունը չի նշվում: Նրա հետ միասին նույն տեղում ձերբակալվել է ևս 9 ԻՊ զինյալ:
