Կիմ Չեն Ընը միանշանակ հաղթել է. Պուտին
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընին «գրագետ» և «հասուն» քաղաքական գործիչ է համարում: «Ես կարծում եմ, որ պարոն Կիմ Չեն Ընն այս փուլում, միանշանակ, հաղթել է: Նա լուծել է իր ռազմավարական խնդիրը. նա այժմ ունի միջուկային լիցք, ունի մինչև 13.000 կմ հեռահարության բալիստիկ հրթիռ, որը կարող է հասնել երկրագնդի ցանկացած կետ, նրանց հնարավոր հակառակորդի տարածք: Միանգամայն գրագետ ու ամբողջովին հասուն քաղաքական գործիչ է», - ասել է Պուտինը, փոխանցում է «Интерфакс»-ը:
