Բախտորոշ որոշումից մեկ օր առաջ. ի՞նչ է սպասում մեր հարևանին ու տարածաշրջանին

«Եթե Իսլամական Հանրապետությունը ներքին խնդիրներ չունենար, արտաքին թշնամիներն ի վիճակի չէին լինի դավադրություններ կազմակերպել», -նախօրեին Իրանի կրոնական կենտրոն համարվող Ղոմ քաղաքում հայտարարեց երկրի հոգևոր առաջնորդ այաթոլա Ալի Խամենեին: Այս ելույթը Խամենեիի առաջին ծավալուն անդրադարձն էր դեկտեմբերի 28-ին սկիզբ առած և մոտ մեկ շաբաթ շարունակված բողոքի գործողություններին: «Մենք շատ ենք խոսել արտաքին թշնամիների մասին: Մենք հետախուզական տվյալներ ունենք արտաքին թշնամիների մասին: Բայց դա չի նշանակում, որ մենք պետք է մոռանանք մեր թերացումների մասին: Մենք թույլ կետեր ունենք, կան ոլորտներ, որտեղ ամեն ինչ չէ, որ կարգին է, խնդիրներն առկա են: Սխալ է կարծել, թե մենք որևէ ներքին խնդիր չունենք, և արտաքին թշնամիները դրանք արհեստականորեն են ստեղծում: Եթե մենք ներքին խնդիրներ չունենայինք, ապա արտաքին [թշնամական] ցանցերն ի վիճակի չէին լինի միջամտել [մեր ներքին գործերին], և Ամերիկան ի վիճակի չէր լինի որևէ բան անել», ասել է Իրանի հոգևոր առաջնորդը` կոչ անելով հստակ տարբերակում դնել փողոցներ դուրս եկող մարդկանց միջև: «Վերջերս տեղի ունեցած իրադարձությունները մի հստակ առանձնահատկություն ունեին: Մեծ տարբերություն կար ժողովրդի ազնիվ և արդարացված պահանջների միջև՝ մի կողմից, և [ցուցարարների] մեկ այլ խմբի կատաղի և ջարդարար պահվածքի միջև` մյուս կողմից: Այդ երկու խմբերը հարկավոր է տարանջատել», - նշել է Խամենեին` հստակորեն ակնարկելով, որ սոցիալական կարգախոսներով հանդես եկող իրանցիների պահանջները կառավարությունը պատրաստ է լսել, սակայն իսլամական կառավարման համակարգի դեմ հանդես եկող որևէ ուժ կամ խումբ չի հանդուրժվելու: «Երբ հավաքվում է 100 կամ 500 մարդ, հայտնում է իր բողոքը` դա մի խնդիր է: Բայց գոյություն ունի մեկ այլ խումբ, որը օգտվելով առիթից` պղծում է Ղուրանը, վիրավորում իսլամը, այրում Իրանի դրոշը, մզկիթներ հրկիզում: Այս երկու խմբերը հակադիր բևեռներում են գտնվում», - հայտարարում էր Խամենեին: Իրանի հոգևոր առաջնորդը Ղոմում հնչեցրած իր ելույթի մի զգալի մասը նվիրեց ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին` պնդելով անգամ, թե նա հոգեպես անկայուն վիճակում է: «Թրամփը պնդում է, թե Իրանի կառավարությունը վախենում է ամերիկացիների ուժից: Եթե մենք վախենում ենք ձեզանից, ինչպե՞ս ստացվեց, որ 70-ականներին մենք ձեզ Իրանից վտարեցինք, իսկ վերջին մի քանի տարիներին՝ նաև ողջ տարածաշրջանից», - հեգնում էր Իրանի հոգևոր առաջնորդը: Խամենեիի այս հայտարարություններից մի քանի ժամ անց ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատը քվեների ճնշող մեծամասնությամբ հատուկ բանաձև ընդունեց, որով միանշանակ աջակցություն է հայտնում իրանցի ցուցարարներին: Հանրապետական կոնգրեսական Էդ Ռոյսը նշում էր․ - «Ընդունելով այս բանաձևը` մենք հայտարարում ենք, որ Ամերիկան աջակցում է Իրանի ժողովրդին: Դրա հետ մեկտեղ, մենք պետք է հստակորեն բացատրենք, որ Իրանի ժողովուրդը չէ մեր կողմից սահմանվող պատժամիջոցների թիրախը: Այս պատժամիջոցներն ուղղված են իրադրության ապակայունացմամբ և ճնշումներով զբաղված Իրանի վարչակազմի դեմ»: Կալիֆորնիայից ընտրված դեմոկրատ կոնգրեսական Բրեդ Շերմանի խոսքով էլ՝ եթե Իրանի հետ կնքված միջուկային համաձայնագրի շուրջ ամերիկյան երկու առաջատար կուսակցությունները տարաձայնություններ ունեն, ապա վերջին ցույցերի հարցում քաղաքական այդ ուժերը միակարծիք են: «Իրանը Միացյալ Նահանգների դաշնակիցը չէ: Իսլամական հանրապետությունը գոնե նման դաշնակից համարվել չի կարող: Ներկայացուցիչների պալատը երբեք չի համաձայնի աչք փակել մարդու իրավունքների աղաղակող խախտումների վրա միայն այն պատճառով, որ Իրանը համաձայնել է սահմանափակել իր միջուկային ծրագիրը», - հայտարարում էր Շերմանը: Նշենք, որ Իրանի տարբեր քաղաքներում կազմակերպված բողոքի ակցիաների ընթացքում, անցյալ տարվա վերջին օրերի ընթացքում, մոտ 3.7 հազար մարդ է բերման ենթարկվել: Ինչպես հայտարարել են Իրանի իշխանությունները, երկրում ցույցերի կազմակերպման հետևում կանգնած են ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Իսրայելը և Սաուդյան Արաբիան։ Բացի ներքաղաքական կյանքում ԱՄՆ-ի դերակատարման մասին պնդումներին՝ ԱՄՆ-Իրան փոխհարաբերությունները միջուկային համաձայնագրի ճակատագրին են առնչվում: ԱՄՆ-ը հունվարի 12-ին կհայտարարի այն մասին, թե կերկարացնի՞ Իրանի վրայից պատժամիջոցների հանման ռեժիմը Գործողությունների համատեղ համապարփակ պլանի շրջանակում։ Պետդեպի ներկայացուցիչը հայտնել է, որ Պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը կհանդիպի նախագահ Դոնալդ Թրամփի և պաշտպանության նախարար Ջեյմս Մետիսի հետ, և որոշումը կլինի ուրբաթ։ Միաժամանակ պաշտոնական Թեհրանը հայտարարել է, որ Իրանը պատրաստ է միջուկային գործարքի շուրջ զարգացումների բոլոր հնարավոր տարբերակներին: Թեհրանը դիտարկում է միջուկային գործարքից ԱՄՆ-ի հնարավոր դուրս գալուն ուղղված պատասխան գործողությունների բոլոր տարբերակները, նշել է երկրի ԱԳՆ մամլո քարտուղար Բահրամ Ղասեմիին. «Եթե ԱՄՆ վարչակազմը մեծ սխալ թույլ տա՝ կապված միջուկային համաձայնագրի հետ, Իրանի արձագանքը կհանգեցնի նրանց զղջման»։ «ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը որոշում կընդունի հակաիրանական պատժամիջոցների վերականգնման վերաբերյալ, և մենք դեռ չենք արտահայտի նախասահմանված կարծիքն այդ մասին և կսպասենք»։ Նա նաև հավելել է, որ Թեհրանը վաղուց պատրաստ է բոլոր հնարավոր սցենարներին, և բոլոր տարբերակները գտնվում են սեղանի վրա. «ԱՄՆ-ի քայլին համապատասխան՝ Իրանի պատասխան գործողությունները նույն օրը և նույն ժամին արագորեն կիրագործվեն»։ «Գործողությունների համատեղ համապարփակ պլանը միջազգային գործարք է։ ԱՄՆ վարչակազմը պարտավոր է այն իրագործել՝ համապատասխան համաձայնագրի»,-նշել է Ղասեմին՝ հայտարարելով, որ գործարքից Վաշինգտոնի դուրս գալը կամ պլանի հետ կապված ցանկացած այլ ոչ տրամաբանական գործողություն ԱՄՆ-ի համար կբերի համապատասխան հետևանքներ։ «Այդ որոշումների արդյունքները կարևոր նշանակություն ունեն ինչպես մեր, այնպես էլ ամերիկացիների համար»,-ասել է Ղասեմին։ Մետաքսյա Շալունց

դիտվել է 18 անգամ
Լրահոս
«Ублюдок, вор и убийца еще и подает в суд»: посмотрите, что сделал Хикмет Гаджиев в Арцахе (video) «Փաշինյանն Ալիևին նշաններ է տալիս՝ հանգիստ կարաս հարձակվես մեր վրա»․ Արմենակ Դանիելյան (video) Իրավապահները հայտնաբերել են փեսային վրшերթի ենթարկած աներորդուն «Վեոլիա ջուր» ընկերությունը պարզաբանել է, թե ինչու է ծորակից հոսող ջուրը պղտոր Սուպերբանականությունը կդառնա կենտրոնական հարցերից մեկը Սի Ծինփինի հետ հանդիպմանը. Թրամփ ՔՊ-ական պատգամավոր Մարիամ Պողոսյանն արդյո՞ք կհերքի, որ իր երեխան ծնվել է ԱՄՆ-ում՝ հույս չկապելով ՀՀ քաղաքացիության հետ․ Հոխիկյան Արթուր Վարդանյանի կյանքին վտանգ է սպառնում․ փաստաբանն ահազանգում է Իրանական ավիաընկերությունների գործունեությունը կդադարեցվի ամբողջ աշխարհում «Սուրեն Պապիկյա՛ն, պատասխանը ո՞նց ես տալու, ողջ-ողջ թաղում եք էս մարդկանց». Դանիելյան (video) 6 անշարժ գույք և 7.8 մլն դրամ եկամուտ. Սպիտակի համայնքի ղեկավարի ունեցվածքը. «Արմլուր» Գալուզինը Մոսկվայում ՀՀ դեսպանի հետ քննարկել է երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցերը Ջրանջատում՝ Մալաթիա-Սեբաստիայում ՀՎԿԱԿ-ը բնակիչներին հորդորում է ուշադրություն դարձնել ծորակի ջրի համին, հոտին և գույնին «Երկու տարի առաջ աշխարհում ճանաչված ահաբեկիչ էր, ասօր՝ Սիրիայի նախագահ»․ Հակոբ Բադալյան Մեծագործ է Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետը․ թող Ամենազոր Աստված լինի մեզ օգնական․ Տեր Ասողիկ Ակամա դառնում եք հանցագործության մեղսակից. Հայաստանի և Արցախի ՀԿ-ների բողոքի ուղերձը դիվանագետներին Զելենսկին ներկայացրել է երեք կետ, որոնք ԱՄՆ-ը առաջ է տանում խաղաղ բանակցությունների ընթացքում Մոսկվայի մի շարք խոշոր բուհերում տարհանում է հայտարարվել ՔՊ-ական պատգամավոր Մարիամ Պողոսյանն արդյո՞ք կհերքի, որ իր երեխան ծնվել է ԱՄՆ-ում՝ հույս չկապելով ՀՀ քաղաքացիության հետ․ Հոխիկյան Բանակում նորից զոհ ունենք, իսկ բլոգեր Պապիկյանը շարունակում է ճաշարանային շերեփների ու վերմիշելի ստուգատեսները. Գոռ Մադոյան Գործուղման ծախսերը չեն հերիքել. Վարչապետի աշխատակազմին հավելյալ շուրջ 260 հազար դոլար է հատկացվել արտասահմանյան այցերի համար Ոստիկանի և քննիչների մասնակցությամբ միջադեպի գործով քննիչների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել՝ խանութի սեփականատիրոջ նկատմամբ բռնության դրվագով Փաշինյանն անհավասարակշիռ դիվանագիտություն վարող գործիչ է․ Կարապետյան Հայտնում ենք մեր բողոքը և անհանգստությունը․ բողոքի ուղերձ դեսպանություններին Պետք է կատարյալ ապուշ լինել՝ սա չտեսնելու համար
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am