Արտակարգ դրության ռեժիմը հանվել է
РИА Новости-ի հաղորդմամբ՝ եղանակային պայմանների կտրուկ վատթարացման հետևանքով Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում հայտարարված արտակարգ դրության ռեժիմը հանվել է: Այս մասին հայտնել է Աստանայի քաղաքապետի մամուլի քարտուղար Էլվիրա Ժուրգենբաևան՝ նշելով, որ հինգշաբթի օրը Ղազախստանի մայրաքաղաքում ձյան և ուժգին քամու պատճառով արտակարգ դրության ռեժիմ էր հայտարարվել, որի հետևանքով էլ օդանավակայանը չէր աշխատում, դպրոցներում և քոլեջներում դասերը հետաձգվել էին: Այժ արդեն կանցնեն բնականոն կյանքի, դպրոցները բացվել են, օդանավակայանը ածխատում է:
