Ինչո՞ւ է լռում Փաշինյանի հետ մետրոյում վիճած արցախցի կինը. «Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է. «Այն բանից հետո, երբ Նիկոլ Փաշինյանը սկսեց նախընտրական շրջագայությունները Երեւանում` Երեւանի բնակիչների տրամադրությունները շոշափելու համար, սկանդալները դարձել են անպակաս։ Վերջին նման շրջայցը հանգեցրեց եկեղեցու պատմությանը, որի արդյունքում Հայաստանն ունեցավ անչափահաս քաղբանտարկյալ։ Դրանից առաջ մետրոյի պատմությունն էր:

Հիշեցնենք, Փաշինյանը ցույց տալով իր ձեռքին եղած քարտեզով կրծքանշանը, տղա երեխային ասաց. «Եղբայր, կարելի՞ է մի հատ քեզ նվիրեմ սրանից»։ Երեխայի մայրը արձագանքեց. «Չէ, մենք Արցախից ենք, մենք ուրիշ քարտեզ ունենք»: «Բայց ձեր տղան այս քարտեզում է ապրելու. Էդ հաշվի առեք: Մենք չենք թողնելու ձեր այդ գաղափարաբանությունը»,-հակադարձեց Փաշինյանը` արժանանալով դիպուկ պատասխանին. «Դուք չեք թողել, որ մենք մեր Արցախում ապրենք, բայց չեք կարող մեզ զրկել մեր Արցախում ապրելու հույսից»…

Հետո պարզվեց, որ Փաշինյանի հաթաթաների զոհն էր դարձել արցախյան պատերազմի մասնակից Արմեն Մոսինյանի դուստրը՝ Արմինե Մոսինյանը։ Դեպքից անցել է շաբաթներ, սակայն Մոսինյաններից որեւէ մեկը այլեւս չի արձագանքում թեմային։

«Իրավունքը» փորձել է կապի դուրս գալ Արմինե Մոսինյանի հետ, սակայն նրան մոտ կանգնած արցախցիները նշեցին, որ ապարդյուն է, քանի նոր Արմինեի ընտանիքում այդ միջադեպը բավական տհաճ խոսակցությունների առիթ է դարձել. «Խոսք ու զրույցի է վ երածվել այդ միջադեպը ընտանիքում, Փաշինյանը կարողանում է մարդկանց տունը կռիվ գցել, դրանում նրան հասնող չկա»,-ասաց աղբյուրը։

դիտվել է 1039 անգամ
Լրահոս
Շիրակի փողոցում տեղի է ունեցել վթար` hրդեհի բռնկմամբ․ կա տnւժած Վանաձորում բախվել են «BMW»-ն և «ԳԱԶ 31029»-ը․ կա 4 վիրավnր Սյունիքում «Peugeot»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվելով հայտնվել դաշտում Վթարային ջրանջատում․ հայտնի են հասցեները Հարուցվել է քրեական գործ ահաբեկչության հոդվածով․ՌԴ դեսպանատունը գործարկել է զոհերի թվային հուշահամալիր Բյուրականում ուսուցիչներին և աշակերտներին հորդորել են մասնակցել մարզպետի հետ հանդիպմանը «Հանուն սեփական կաշվի փրկության՝ Նիկոլն այս անգամ էլ է «խիզախություն» անում»․ Անդրանիկ Թևանյան Թուրքիայում ավտոբուսի վթարի հետևանքով 8 մարդ է զոհվել Խոշոր հրդեհ՝ Ամառանոցներ 15-րդ փողոցում Արման Ծառուկյանը փայլուն հաղթանակ տարավ RAF 9-ում Եղանակն՝ առաջիկա օրերին ԿԸՀ-ն ներկայացրել է ընտրողների ցուցակները Իսկ իրականությունն ավելի դաժան է․․․ ՀՀ տարածքում ավտոճանապարհների վիճակը Արագածոտնի թեմը 30 տարեկան է․ հոգևորականները սպասում են Մկրտիչ Սրբազանի վերադարձին Ուսուցիչներին պարտադրում են հանդիպել մարզպետի հետ. «մոբիլիզացիա» Վայոց ձորում. «Իշխանություն» Դիմում է ուղարկվել ԿԿՀ՝ Փաշինյանի կողմից վարքագծի կանոնների խախտման առնչությամբ Զանգը հնչեց․ հերթը հայ ընտրողինն է․ Արթուր Խաչիկյան Երևանի ամենացավոտ ու հրատապ խնդիրներից է գույքահարկը․ տնտեսագետ Ուկրաինական ԱԹՍ–ն հшրվածել է Զապորոժիեի ԱԷԿ-ի 6-րդ բլոկի տուրբինային շենքին. Ռոսատոմի ղեկավար Թրամփը վստահ չէ, որ Վենսը կարող է իրեն հաջորդել ԱՄՆ նախագահի պաշտոնում Քաղբանտարկյալ Արթուր Օսիպյանը 13-րդ օրն է՝ հացադուլի մեջ է. չպետք է լինեն «իմ ու քո քաղբանտարկյալներ». Վրթանեսյան Պետք է հասկանանք, թե ինչ չի կարելի անել երկիրը ամուր պահելու համար. Քոչարյան «Ճոճանակ». Ռուսաստանի ԱԳՆ-ում նշել են եվրոպացի քաղաքական գործիչների «հակասական» հայտարարություններն Ուկրաինայի հարցի վերաբերյալ Փաշինյանը նախապես տեղյակ է եղել պատերազմի մասին. Արշակ Կարապետյանը հատվածներ է հրապարակել իրենց նամակագրությունից
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 30-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մայիսի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի համակարգող Լևոն Զուրաբյան Մայիսի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 29-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար էլբակյանը Մայիսի 29-ին՝ ժամը 10։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մայիսի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Մայիսի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մայիսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am