Լուկաշենկոն ընդդեմ Պուտինի
Մոսկվան միակողմանիորեն անձնագրային վերահսկողություն է սահմանել ռուս-բելառուսական սահմանին։ Այս մասին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։ «Նորմալ չէ, երբ երկու եղբայրական պետությունների և ժողովուրդների միջև սահմանը կրկին վերականգնվում է, որը մենք այնպիսի դժվարությամբ ենք վերացրել ավելի քան 20 տարի առաջ»,-հայտարարել է Լուկաշենկոն։ Ինչպես հայտնում է ԲԵԼՏԱ պարբերականը՝ Բելառուսի նախագահը հերքել է նաև ռուսական իշխանությունների հայտարարությունն այն մասին, թե նման քայլերն արվել են երկրի անվտանգության ապահովման նպատակով։
