Չարաշահումների մասին խոսք անգամ լինել չի կարող. ՏՄՊՊՀ-ն՝ ՀՅԴ-ին

Ի պատասխան վերջին օրերին սեղմված բնական գազի, դիզելային վառելանյութի և բենզինի գնային բարձրացումների վերաբերյալ ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների կենտրոնի կողմից իրականացված ուսումնասիրությունների,  ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը պարզաբանում է. ՀՀ հարկային օրենսգրքով, որը ուժի մեջ է մտել 2018 թվականի հուվարի 1-ից, սահմանվել է դիզելային վառելանյութի ակցիզային հարկի նվազեցում՝ մասնավորապես նախկին օրենսդրությամբ 1 տոննա դիզելային վառելանյութի համար վճարվում էր 10% ակցիզային հարկ, բայց ոչ պակաս, քան 1 տոննայի համար 35 000 դրամ, իսկ գործող նոր օրենսդրությամբ 1 տոննա դիզելային վառելանյութի համար սահմանված է 13 000 դրամ ակցիզային հարկ՝ հետևաբար 1 տոննա դիզելային վառելանյութի համար ակցիզային հարկի գումարը նվազել է առնվազն 22 000 դրամով: Սակայն, դիզելային վառելանյութի 1 տոննայի համար ակցիզային հարկի 22 000 դրամով նվազեցումը չի ենթադրում, որ 1 լիտր դիզելային վառելանյութի վաճառքի գինը կնվազի 22 դրամով, քանի որ որոշ տնտեսագետներ և  վերլուծաբաններ հաշվի չեն առել բենզինի և դիզելային վառելանյութի խտության գործակիցը: Այսպես.  դիզելային վառելանյութի և բենզինի ձեռքբերումները, փոխադրումը, հարկերի հաշվարկը իրականացվում է տոննայով, իսկ մանրածախ շուկայում այն վաճառվում է լիտրով՝ հետևաբար ճշգրիտ հաշվարկներ իրականացնելու համար անհրաժեշտ է տոննայից կամ կիլոգրամից անցում կատարել լիտրի: 1տոննա բենզինը համարժեք է 1320-1335 լիտրի, 1 տոննա դիզելային վառելանյութը համարժեք է 1195-1210 լիտրի: Հետևաբար, 1 լիտր դիզելային վառելանյութի մասով ակցիզային հարկի նվազեցումը 22 դրամի փոխարեն կազմում է շուրջ 18 դրամ (22 000/1 200): Մյուս կողմից անհրաժեշտ է հաշվի առնել այն խիստ կարևոր փաստը, որ մինչև 2018 թվականի հունվարի 1-ը դիզելային վառելանյութի ներմուծումը և իրացումը ԱԱՀ-ով չի հարկվել, իսկ դրանից հետո, ՀՀ նոր հարկային օրենսգրքով սահմանված փոփոխություններով պայմանավորված, դիզելի ներմուծումը և իրացումը հարկվում է ԱԱՀ-ով: Եթե այս ապրանքատեսակի վաճառքի նախկին գինը կազմում էր 380-390 դրամ, որից 18 դրամի չափով նվազեցվում է ակցիզային հարկը՝ այսինքն կազմում է մոտ 372 դրամ (390-18), ապա ձևավորված նոր գնին նաև պետք է ավելացնել ԱԱՀ՝  20%-ի չափով, որի արդյունքում կստացվի մոտ 446 դրամ (372+20%): Հանձնաժողովի կողմից մշտապես կատարվող ուսումնասիրությունների արդյունքները փաստում են, որ բացի վերոնշյալ գործոններից, դիզելային վառելանյութի և բենզինի գնագոյացման վրա ազդում են նաև արտարժույթի փոխարժեքի տատանումները, ձեռքբերման գների և տեղափոխման գների փոփոխությունները: Հանձնաժողովի կողմից բենզինի և դիզելային վառելանյութի շուկաներում իրականացված ուսումնասիրություններով ոլորտում գործունեություն իրականացնող տնտեսվարող սուբյեկտների միջև հակամրցակցային համաձայնության դեպքեր  չեն բացահայտվել: Բենզինի և դիզելային վառելանյութի շուկայում ներկայումս գործունեություն են իրականացնում «Ֆլեշ» ՍՊԸ, «Սի ՓԻ ԷՍ Օիլ Քորփորեյշն» ՍՊԸ և «Մաքս Պետրոլ» ՓԲ ընկերությունները: Նշյալ ընկերությունները բենզինի և դիզելային վառելանյութի ձեռք են բերում ՌԴ-ից, (հիմնականում «Ռոսնեֆտ» և «Լուկօիլ» ընկերություններից),   Բուլղարիայից և Թուրքմենստանից, այսինքն ներկրման երկրների աշխարհագրությունը հիմնականում նույնն է: Երևան քաղաքում գործող բենզալցակայանների մեծ մասը պատկանում է «Ֆլեշ» և «Սի Փի Էս» ընկերություններին՝ հետևաբար նույն երկրից, նույն մատակարարներից և մոտավորապես համադրելի ծախսեր իրականացնող ընկերությունների բենզալցակայաններում հեղուկ վառելիքի սակագինը թանկանում է համադրելի ժամանակահատվածներում: Մյուս կողմից մայրաքաղաքում գործունեություն իրականացնող այլ բենզալցակայանները բենզինը և դիզելային վառելանյութը ձեռք են բերում հիմնականում վերոնշյալ երկու ընկերություններից և գործում են տվյալ ընկերությունների առևտրային նշանի ներքո: Հարկ է նաև նշել, որ մայրաքաղաքում առկա են որոշ բենզալցակայաններ, որոնք բենզինը և դիզելային վառելիքը գերիշխող ընկերությունների կողմից իրացվող գնից ավելի թանկ կամ ավելի էժան գնով են վաճառք իրականացնում: Մարզերում պատկերը այլ է. որոշ մարզերում գները համապատասխանում են Երևան քաղաքի գներին, որոշ մարզերում էլ գինը թանկ է՝ հաշվի առնելով առաքման ծախսերը: Հետևաբար այն պնդումը, որ բոլոր բենզալցակայաններում բենզինի և դիզելային վառելանյութի վաճառքի գները նույնն են և այստեղ հակամրցակցային համաձայնության տարրեր կան, հիմնավորված չեն և չեն համապատասխանում իրականությանը: Միաժամանակ, ՀՀ Մրցակցային մարմինը պատրաստակամ է բաց և թափանցիկ համագործակցության բոլոր այն շահագրգիռ կողմերի հետ, ովքեր   ունեն կոնկրետ փաստեր՝ մրցակցային չարաշահումների վերաբերյալ: ՀՀ ՏՄՊՊՀ

դիտվել է 45 անգամ
Լրահոս
Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Ռոբերտ Ամստերդամն անդրադարձել են Եկեղեցու դեմ uանձազերծված արշավին ՌԴ-ում Հայաստանի դեսպանին բողոք է ներկայացվել Իրանը և ԱՄՆ-ն համաձայնել են մեղմացնել իրանական նավահանգիստների շրջափակումը՝ Հորմուզի նեղուցի աստիճանական բացման դիմաց Խոշոր հրդեհ է բռնկվել Երևանում․ հրշեջները տանը հայտնաբերել են հնդիկ տղայի մարմինը Մայիսի 8-ի` ժամը 00:00-ից մինչև մայիսի 10-ը ՌԴ-ն հայտարարում է հրադադար Ուշակովը հայտնել է, թե որ երկրների առաջնորդներն են մայիսի 9-ի տոնական շքերթին ներկա լինելու Վեդիի մանկապղծության դեպքով պայմանավորված պաշտոնանկություններ են Քննչական վարչությունում «Բոլորին դեմ եմ» կուսակցության վարչապետի թեկնածուն Նինա Կարապետյանցը Հիվանդանոց է տեղափոխվել ՌԴ քաղաքացի 7-ամյա երեխա, նա պատշգամբի ճաղավանդակի արանքից վայր է ընկել Սա ֆիասկո է, Նիկո’լ․ Աշոտյանը միջազգային իրավապաշտպան կառույցի զեկույցի տարբերակն է հրապարակել ՀԱՊԿ ու ՌԴ ԱԽ քարտուղարները հանդիպել են․ ինչ է քննարկվել Եվս մի նվիրյալ հայ, հայրենատեր և հայրենանվեր մեկնեց կիսատ երազով՝ զոհ դառնալով ռեժիմի հալածանքներին Հարձակվել են Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմի ղեկավարի աշխատակիցների վրա Զելենսկին հայտնել է Միացյալ Նահանգներում կայանալիք բանակցությունների թեման «Ուժեղ Հայաստանը» վաղը երեկոյան հրավիրում է հավաքի «Մայր Հայաստանի մոտ» Պաշտոնանկություններ՝ Արարատի մարզի իրավապահ համակարգում Ֆրանսիայի Սենատում բարձրացվել է Արցախի մշակութային ժառանգության պահպանության և գերիների ազատման հարցերը. ի՞նչ է անում Ֆրանսիան Սիմոնյանը պարզապես նախանձում է այն արդյունքներին, որոնց հասել է Բելառուսը. Զախարովա Իսրայելի բանակը հայտարարել է Բեյրութի վրա հարվածների արդյունքում «Հեզբոլլահ»-ի հրամանատարներից մեկի ոչնչացման մասին Վեհափառի եղբայրն ու եղբորորդին տնային կալանքից ազատ արձակվեցին Կարմիր հրապարակի շքերթը լինելու է՝ անկախ երկու «առյուծների» մռնչյունից
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am