Մենք լուռ հետևում ենք, թե ինչպես են երկու երիտասարդ մարդ մահանում

Սիրելի բարեկամներ, Հայաստանում կարծեք թե մահն այնքան է էժանացել, իսկ կյանքն՝ այնքան արժեզրկվել, որ մեր բոլորի գիտությամբ, կարելի է ասել՝ մեր աչքի առաջ երկու երիտասարդ մարդ կարող են մահանալ տվյալ դեպքում միայն այն պատճառով, որ 21դ. նրանք խնդրում են իրենց հնարավորություն տալ քրեակատարողական մի հիմնարկից մեկ այլ քրեակատարողական հիմնարկ տեղափոխվել: Չեն թույլատրում: Ոչինչ, ոչինչ չի փոխվելու այդ թույլտվությունից հետո, այդ երկու մարդիկ մնալու են նույն երկրի արդարադատություն կոչվողի հսկողության տակ, նրանք մնալու են կալանավորված, նրանց նկատմամբ քննությունը և դատարանը անելու է նույն գործողությունները, ինչ հիմա է անում, բայց չեն թույլատրում: Չթույլատրելը պատժելու ձև է: Մոտ մեկ ամիս առաջ մեր հասարակությունը մարդասիրաբար դատապարտում էր Բելգիայի միգրացիոն ծառայություններին այն բանի համար, որ նրանք որոշել էին իրենց երկրում ապօրինի ապրող հայկական մի ընտանիք արտաքսել: Արտաքսել՝ չպատժելով: Հետները փող դնել՝ իրենց հայրենիքում նոր կյանք վերսկսելու, բայց իրենց երկրից արտաքսել: Բելգիայում հազար մարդ դուրս եկավ փողոց՝ ըմբոստանալու իրենց իշխանությունների այդ օրինական, իրավական, բայց ոչ մարդկային համարվող որոշման դեմ: Այսինքն այդ երկում օրինական և իրավական երևույթներն անցնում են նաև մարդկային բարոյական արժեքների մաղով: Հիմա մենք լուռ հետևում ենք, թե ինչպես են մեր երկրի քրեա-կատարողական կոչվող հիմնարկում երկու երիտասարդ մարդ մահանում, չնայած նրանց խնդրանքը ոչ անօրինական է, ոչ անիրավական: Առավել ևս՝ անբարոյական: Իհարկե, ես հասկանում եմ, որ մեր հասարակությունը դարձել է շատ հուսահատ, անտարբեր և տխուր, բայց այդ մարդկանց տառապանքը որևէ չափով դրական տրամադրություններ չի բերելու: Մեր հասարակությունում ոչ մեկը երաշխավորված չէ, որ կալանավայրում չի հայտնվի: Կարծում եմ՝ մենք չենք կարող անտարբեր սպասել նրանց մահվանը և հետո սկսել տրտնջալ իշխանությունների դեմ: Ո՞վ է միանում այս նամակին՝ առաջարկելով, պահանջելով ընդառաջել տղաների խնդրանքին, տեղափոխել նրանց Արմավիրի քրեակատարողական հիմնարկ, շանս տալ նրանց ուշքի գալու: Մի՞թե դատական գործընթացի շահն էլ այդ չի պահանջում: Հրանուշ Խառատյանի գրառումը

դիտվել է 47 անգամ
Լրահոս
Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Ռոբերտ Ամստերդամն անդրադարձել են Եկեղեցու դեմ uանձազերծված արշավին ՌԴ-ում Հայաստանի դեսպանին բողոք է ներկայացվել Իրանը և ԱՄՆ-ն համաձայնել են մեղմացնել իրանական նավահանգիստների շրջափակումը՝ Հորմուզի նեղուցի աստիճանական բացման դիմաց Խոշոր հրդեհ է բռնկվել Երևանում․ հրշեջները տանը հայտնաբերել են հնդիկ տղայի մարմինը Մայիսի 8-ի` ժամը 00:00-ից մինչև մայիսի 10-ը ՌԴ-ն հայտարարում է հրադադար Ուշակովը հայտնել է, թե որ երկրների առաջնորդներն են մայիսի 9-ի տոնական շքերթին ներկա լինելու Վեդիի մանկապղծության դեպքով պայմանավորված պաշտոնանկություններ են Քննչական վարչությունում «Բոլորին դեմ եմ» կուսակցության վարչապետի թեկնածուն Նինա Կարապետյանցը Հիվանդանոց է տեղափոխվել ՌԴ քաղաքացի 7-ամյա երեխա, նա պատշգամբի ճաղավանդակի արանքից վայր է ընկել Սա ֆիասկո է, Նիկո’լ․ Աշոտյանը միջազգային իրավապաշտպան կառույցի զեկույցի տարբերակն է հրապարակել ՀԱՊԿ ու ՌԴ ԱԽ քարտուղարները հանդիպել են․ ինչ է քննարկվել Եվս մի նվիրյալ հայ, հայրենատեր և հայրենանվեր մեկնեց կիսատ երազով՝ զոհ դառնալով ռեժիմի հալածանքներին Հարձակվել են Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմի ղեկավարի աշխատակիցների վրա Զելենսկին հայտնել է Միացյալ Նահանգներում կայանալիք բանակցությունների թեման «Ուժեղ Հայաստանը» վաղը երեկոյան հրավիրում է հավաքի «Մայր Հայաստանի մոտ» Պաշտոնանկություններ՝ Արարատի մարզի իրավապահ համակարգում Ֆրանսիայի Սենատում բարձրացվել է Արցախի մշակութային ժառանգության պահպանության և գերիների ազատման հարցերը. ի՞նչ է անում Ֆրանսիան Սիմոնյանը պարզապես նախանձում է այն արդյունքներին, որոնց հասել է Բելառուսը. Զախարովա Իսրայելի բանակը հայտարարել է Բեյրութի վրա հարվածների արդյունքում «Հեզբոլլահ»-ի հրամանատարներից մեկի ոչնչացման մասին Վեհափառի եղբայրն ու եղբորորդին տնային կալանքից ազատ արձակվեցին Կարմիր հրապարակի շքերթը լինելու է՝ անկախ երկու «առյուծների» մռնչյունից
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am