Շարմազանովը՝ Ճըվճվ Արոյի աներոջ՝ Գազի Կոլյայի եւ վարչապետի մտերմության մասին

«Հայաստանում որևէ քաղաքացի՝ անկախ իր ծագումից, պաշտոնից, փողի քանակից, հայրիկի կամ մայրիկի կամ քեռու և հորեղբոր պաշտոնից, օրենքից վեր չի կարող լինել:  Բոլորը օրենքի առաջ պետք է լինեն հավասար: Որևէ մեկն օրենքից վեր չի կարող լինել»,- Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն  երեկ ՀՀԿ ԳՄ նիստից հետո անդրադարձել է օրերս Երևանի կենտրոնում տեղի ունեցած ողբերգական վթարին, որի հետևանքով երկու երիտասարդ ոստիկան է զոհվել: «Կա՞ աշխարհում մի ոլորտ, որտեղ ամեն ինչ իդեալական է: Իմ կարծիքով՝ ոչ: Դուք մատնանշում եք ուժային համակարգերի, իրավապահ մարմինների թերությունները. Թերություններ կան այնտեղ, որտեղ կա աշխատանք: Ես էլ կարող եմ բերել բազմաթիվ առավելություններ նույն ուժային կառույցների արդյունավետ աշխատանքի մասին: Այսօր ԱՄՆ Պետդեպը հստակ սանդղակ ներկայացրեց երկրների, որտեղ այցելությունն անվտանգ է կամ անվտանգ չէ, որտեղ կա ահաբեկչական վտանգ և որտեղ վտանգավոր չէ: Հայաստանն այդ ցանկում ամենաանվտանգ երկրների թվում է: Սա օդից չի եկել, սա Հայաստանի Հանրապետության Նախագահի, արդարադատության համակարգի, իրավապահ մարմինների ամենօրյա աշխատանքի արդյունք է: Եվ խնդրում եմ թերությունները մատնանշելուց բացի նշեք նաև առավելությունները»,հարցին ,թե արդյոք այդ վթարը հետևանք չէր իրավապահ մարմինների ոչ հետևողական աշխատանքի, ինչի արդյունքում երիտասարդը, ով նախկինում կատարած քայլերի համար չէր պատժվել, դարձավ ողբերգական վթարի պատճառ,պատասխանեց  Շարմազանովը: Դեպքից հետո  քննարկվել է , որ Ճըվճվ Արոյի որդիներին տարբեր ժամանակներում իրենց կատարած հանցավոր արարքների համար պատասխանատվության չեն ենթարկվել, որովհետեւ Ճըվճվ Արոյի կնոջ հայրը՝ Նիկոլայ Գաբրիելյանը, որը հնարությանը հայտնի է Գազի Կոլյան ազդեցիկ անձ է իշխանությունների համար: ՀՀԿ ԳՄ նիստից հետո «Հայկական ժամանակ»-ը ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովից հետաքրքրվել է , թե ճիշտ են այդ տեղեկությունները եւ եթե վերջիններս իշխանությունների հետ մտերմիկ հարաբերություններ մեջ չեն, ապա ինչպես է ստացվում, որ տարբեր հանցագործութուններ գործելով միշտ ստորագրությամբ ազատ են արձակվել: «Ես չեմ կարող մեկնաբանել, մամուլում գրված հրապարակումները: Հորդորում եմ լրագրող իմ գործընկերներին, երբ գալիս են ասուլիսի հարցեր ուղղեն այն պաշտոնյաներին, ովքեր դրա համար ունեն լիազորություններ: Գործադիր մարմնի նիստում նման հարց չի քննարկվել: Ես չեմ, որ պետք է մամուլի ցանկացած հրապարակման մեկնաբանություն տամ»,- ասաց նա: Նիկոլայ Գաբիրելյանը վարչապետ Կարեն Կարապետյանի մտերիմին է, բիզնես գործընկերն է: Նիկոլայ Գաբիրելյանի դուստրը եւ Կարեն Կարապետյանը համասեփականատեր են «Ֆլորենս» ռեստորանային համալիրում եւ հարցը հնչում է նրա համար, որ նրանց պապը ՀՀԿ-ի փոխնախագահին մոտ անձ է: Շարմազանովը մեկնաբանեց. «Շտերն են միմյանց հետ ընկերական կապի մեջ, Աստված ոչ անի, եթե մեկի հետ խնդիր լինի, դուք պատասխանատու՞ եք: Մարդիկ իրենց եղբոր արարքների համար պատասխանատու չեն, իսկ Նիկոլայ Գաբիրելյանը նույնիսկ քաղաքական պատասխանատվություն չի կրում: Հիմա եկել եք Գործադիր մարմնի նիստին, որ ասեք այդ մարդը վարչապետի գործընկերն է »,- նշեց Շարմազանովը:

դիտվել է 7 անգամ
Լրահոս
Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Ռոբերտ Ամստերդամն անդրադարձել են Եկեղեցու դեմ uանձազերծված արշավին ՌԴ-ում Հայաստանի դեսպանին բողոք է ներկայացվել Իրանը և ԱՄՆ-ն համաձայնել են մեղմացնել իրանական նավահանգիստների շրջափակումը՝ Հորմուզի նեղուցի աստիճանական բացման դիմաց Խոշոր հրդեհ է բռնկվել Երևանում․ հրշեջները տանը հայտնաբերել են հնդիկ տղայի մարմինը Մայիսի 8-ի` ժամը 00:00-ից մինչև մայիսի 10-ը ՌԴ-ն հայտարարում է հրադադար Ուշակովը հայտնել է, թե որ երկրների առաջնորդներն են մայիսի 9-ի տոնական շքերթին ներկա լինելու Վեդիի մանկապղծության դեպքով պայմանավորված պաշտոնանկություններ են Քննչական վարչությունում «Բոլորին դեմ եմ» կուսակցության վարչապետի թեկնածուն Նինա Կարապետյանցը Հիվանդանոց է տեղափոխվել ՌԴ քաղաքացի 7-ամյա երեխա, նա պատշգամբի ճաղավանդակի արանքից վայր է ընկել Սա ֆիասկո է, Նիկո’լ․ Աշոտյանը միջազգային իրավապաշտպան կառույցի զեկույցի տարբերակն է հրապարակել ՀԱՊԿ ու ՌԴ ԱԽ քարտուղարները հանդիպել են․ ինչ է քննարկվել Եվս մի նվիրյալ հայ, հայրենատեր և հայրենանվեր մեկնեց կիսատ երազով՝ զոհ դառնալով ռեժիմի հալածանքներին Հարձակվել են Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմի ղեկավարի աշխատակիցների վրա Զելենսկին հայտնել է Միացյալ Նահանգներում կայանալիք բանակցությունների թեման «Ուժեղ Հայաստանը» վաղը երեկոյան հրավիրում է հավաքի «Մայր Հայաստանի մոտ» Պաշտոնանկություններ՝ Արարատի մարզի իրավապահ համակարգում Ֆրանսիայի Սենատում բարձրացվել է Արցախի մշակութային ժառանգության պահպանության և գերիների ազատման հարցերը. ի՞նչ է անում Ֆրանսիան Սիմոնյանը պարզապես նախանձում է այն արդյունքներին, որոնց հասել է Բելառուսը. Զախարովա Իսրայելի բանակը հայտարարել է Բեյրութի վրա հարվածների արդյունքում «Հեզբոլլահ»-ի հրամանատարներից մեկի ոչնչացման մասին Վեհափառի եղբայրն ու եղբորորդին տնային կալանքից ազատ արձակվեցին Կարմիր հրապարակի շքերթը լինելու է՝ անկախ երկու «առյուծների» մռնչյունից
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am