««Արաբկիր» ԲԿ-ն պիոներական ճամբար չէ, որտեղ երեխաները գնում են հանգստանալու». Ինչի՞ց է մահացել 6-7 տարեկան աղջիկը

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Երևանի «Արաբկիր» բժշկական համալիրում հակված չեն մանրամասներ հայտնել նախորդ գիշեր գրանցված երեխայի մահվան դեպքի վերաբերյալ: Զարգացման արատներ ունեցող այս երեխան հոսպիտալացվել էր շնչառական վարակների պատճառով բարդացած վիճակի կապակցությամբ: Հավելյալ տեղեկությունները, որոնք փորձեցինք բուժհաստատությունում պարզել, այնքան էլ ամբողջական չեն, որովհետև թե՛ վերակենդանացման բաժանմունքի և թե՛ թոքաբանական բաժանմունքի ղեկավարները հրաժարվեցին ներկայացնել կատարվածը: Բուժաշխատողների շրջանում մեր հարցումների ընթացքում, սակայն, հաջողվեց պարզել, որ մահացած երեխան 6-7 տարեկան աղջիկ էր՝ Մերին: «Արաբկիրի» թոքաբանական բաժանմունք ընդունվել էր վերջին մեկ շաբաթվա ընթացքում: Մահվանից մեկ օր առաջ տեղափոխվել էր վերակենդանացման բաժանմունք: Մերին Երևանի բնակիչ էր: Բժիշկներից մեկը, հրաժարվելով խոսել ձայնագրիչի առկայությամբ, նշում էր, որ աղջիկն այս կենտրոն հաճախ է ընդունվել: Նա առողջական լուրջ խնդիրներ է ունեցել, երկար ժամանակ պայքարել են նրա կյանքը երկարացնելու համար, և հիմա էլ, չնայած այս անգամ դա չի հաջողվել, երեխայի մայրն իրենցից շնորհակալություն է հայտնել: Նշում էին, որ նա աղջկան միշտ միայնակ ու դժվարությամբ է հիվանդանոց հասցրել: Ավելի վաղ անդրադարձել ենք, որ մեր ունեցած տեղեկությունների համաձայն՝ «Արաբկիր» բժշկական համալիրում նախորդ գիշեր երեխա է մահացել: Համալիրի բժշկական տնօրեն Նինա Արիկյանցը մեզ հետ զրույցում հաստատեց լուրը, բայց դեպքի վերաբերյալ ամբողջական տեղեկություն չտրամադրեց: Ասաց, որ երեխան գտնվել է վերակենդանացման բաժանմունքում, ունեցել է ծանրագույն նևրոլոգիական խնդիրներ՝ զարգացման խորը հապաղումով: Չհերքեց նաև, որ նախկին առողջական խնդիրներին գումարվել են նաև ռեսպերատոր խնդիներ: Այսինքն՝ սուր շնչառական վարակները: Նինա Արիկյանցը հիշեցրեց, որ «Արաբկիրը» պիոներական ճամբար չէ, որտեղ երեխաները գնում են հանգստանալու: «Քիչ թե շատ ինտելեկտ ունեցող ցանկացած մարդ հասկանում է, որ վերակենդանացման բաժանմունքում գտնվող հիվանդը կարող է և մահանալ»,- ասաց նա: Ինչ վերաբերում է հարցին, որ փաստորեն երեխայի մահվանը նպաստել են շնչառական վիրուսները և դրանք չլինելու դեպքում նա կարող էր չմահանալ, բուժհաստատության տնօրենը պատասխանեց. «Ցանկացած բնածին արատ ունեցողի մահվան մեջ ինչ-որ դրդապատճառ պետք է լինի»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

դիտվել է 118 անգամ
Լրահոս
Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Ռոբերտ Ամստերդամն անդրադարձել են Եկեղեցու դեմ uանձազերծված արշավին ՌԴ-ում Հայաստանի դեսպանին բողոք է ներկայացվել Իրանը և ԱՄՆ-ն համաձայնել են մեղմացնել իրանական նավահանգիստների շրջափակումը՝ Հորմուզի նեղուցի աստիճանական բացման դիմաց Խոշոր հրդեհ է բռնկվել Երևանում․ հրշեջները տանը հայտնաբերել են հնդիկ տղայի մարմինը Մայիսի 8-ի` ժամը 00:00-ից մինչև մայիսի 10-ը ՌԴ-ն հայտարարում է հրադադար Ուշակովը հայտնել է, թե որ երկրների առաջնորդներն են մայիսի 9-ի տոնական շքերթին ներկա լինելու Վեդիի մանկապղծության դեպքով պայմանավորված պաշտոնանկություններ են Քննչական վարչությունում «Բոլորին դեմ եմ» կուսակցության վարչապետի թեկնածուն Նինա Կարապետյանցը Հիվանդանոց է տեղափոխվել ՌԴ քաղաքացի 7-ամյա երեխա, նա պատշգամբի ճաղավանդակի արանքից վայր է ընկել Սա ֆիասկո է, Նիկո’լ․ Աշոտյանը միջազգային իրավապաշտպան կառույցի զեկույցի տարբերակն է հրապարակել ՀԱՊԿ ու ՌԴ ԱԽ քարտուղարները հանդիպել են․ ինչ է քննարկվել Եվս մի նվիրյալ հայ, հայրենատեր և հայրենանվեր մեկնեց կիսատ երազով՝ զոհ դառնալով ռեժիմի հալածանքներին Հարձակվել են Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմի ղեկավարի աշխատակիցների վրա Զելենսկին հայտնել է Միացյալ Նահանգներում կայանալիք բանակցությունների թեման «Ուժեղ Հայաստանը» վաղը երեկոյան հրավիրում է հավաքի «Մայր Հայաստանի մոտ» Պաշտոնանկություններ՝ Արարատի մարզի իրավապահ համակարգում Ֆրանսիայի Սենատում բարձրացվել է Արցախի մշակութային ժառանգության պահպանության և գերիների ազատման հարցերը. ի՞նչ է անում Ֆրանսիան Սիմոնյանը պարզապես նախանձում է այն արդյունքներին, որոնց հասել է Բելառուսը. Զախարովա Իսրայելի բանակը հայտարարել է Բեյրութի վրա հարվածների արդյունքում «Հեզբոլլահ»-ի հրամանատարներից մեկի ոչնչացման մասին Վեհափառի եղբայրն ու եղբորորդին տնային կալանքից ազատ արձակվեցին Կարմիր հրապարակի շքերթը լինելու է՝ անկախ երկու «առյուծների» մռնչյունից
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am