Փաշինյանն այն մարդը չէ, ով կարող է առաջնորդել Հայաստանը նույնիսկ շատ ավելի կայուն ու հանգիստ ժամանակներում. Օսկանյա

Եթե դեռ որևէ կասկած ունեք, որ այս բարդ տարածաշրջանում արդեն իսկ ամենաանշահեկան վիճակին հասցրած Հայաստանի ղեկավարումը Փաշինյանին երրորդ անգամ վստահելը կարող է լրջորեն վտանգել Հայաստանի գոյությունը, պարզապես փորձեք կարդալ տարածաշրջանային զարգացումների մասին վերլուծությունները։ Առանց դրա էլ, իհարկե, տասնյակ անհերքելի և հիմնավորված պատճառներ կան, որպեսզի պարզ լինի, որ Փաշինյանը պետք է հեռանա հունիսի 7-ին։ Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը։

«Սկսած՝ Ադրբեջանի հետ բանակցությունները տապալելուց և պատերազմ հրահրելուց, այն աղետալիորեն տանուլ տալուց, մինչև Լեռնային Ղարաբաղի ամբողջական դատարկումն ու կորուստը։ Սրան գումարեք Հայաստանի տարածքային ամբողջականության շարունակական խաթարումը, քանի որ Ադրբեջանը դեռ օկուպացնում է և գուցե դեռ օկուպացնելու է երկրի տարբեր հատվածներ, ինչպես նաև Սահմանադրության խաթարումը, դատական համակարգի դելեգիտիմացումը և քաղաքացիական իրավունքների ու խոսքի ազատության հետևողական սահմանափակումը։

Փաշինյանի «ձեռքբերումներից են» հասարակության խոր պառակտումը, պետական համակարգը զավեշտի վերածելը, բյուջեի չարաշահումը, Հայ Առաքելական Եկեղեցու նկատմամբ ճնշումները, սփյուռքի աճող օտարացումը և այս ամենի ֆոնին՝ Հայաստանի հեղինակության անկումը։ Ցանկը կարելի է երկար շարունակել։

Բայց հատկապես այսօր, երբ պատերազմ է ծավալվում Իրանում՝ Հայաստանի անմիջական հարևանությամբ, և այժմ արդեն ողջ Միջին Արևելքում, ևս մեկ ծանրակշիռ պատճառ է ավելանում, որպեսզի Փաշինյանը հեռանա։

Ինչպիսին էլ լինի այս պատերազմի ելքը, մինչև հունիսի 8-ը տարածաշրջանը այլևս նույնը չի լինելու։ Նույնը չի լինելու նաև ներգրավված խաղացողների վերաբերմունքն ու ակնկալիքները այս տարածաշրջանի երկրների նկատմամբ։ Մեզ շատ բարդ ժամանակներ են սպասում։ Իսկ Փաշինյանը հստակ ցույց է տվել, որ նա այն մարդը չէ, ով կարող է առաջնորդել Հայաստանը նույնիսկ շատ ավելի կայուն ու հանգիստ ժամանակներում, ինչպիսին 2018-2020 թվականներն էին։

Անցած ութ տարիների ընթացքում նա ցույց է տվել խոր անտեղյակություն և անունակություն՝ գրեթե բոլոր ոլորտներում։ Մենք սխալ գործեցինք 2018-ին՝ վստահելով երկրի ղեկավարությունը նրան։ Երկրորդ սխալը գործեցինք՝ նրան վերարտադրելով 2021-ին։ Երրորդ սխալը թույլ տալու իրավունք չունենք։

Հունիսի 7-ին Փաշինյանը պետք է հեռանա։ Հայաստանի ղեկավարի գործը, իր իսկ պատճառով ստեղծված իրավիճակում և իրենից անկախ բարդ տարածաշրջանում, նրա հագով չէ։ Ինչպես ցույց տվեց փորձը՝ երբեք էլ չի եղել»,- գրել է նա։

դիտվել է 262 անգամ
Լրահոս
Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր Պետական դավաճանության մեղադրանքով քրեական գործն ուղարկվել է նոր քննության․ բողոքը բավարարվել է Վեց ամիս ժամկետով ՀՀ տարածքից սիգի ձկնկիթի արտահանման արգելք կսահմանվի. ՇՄՆ Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան 3 վարչական շրջանում Ինչո՞ւ է Ադրբեջանը թշնամանքի նոր ալիք հրահրում․ Տաթևիկ Հայրապետյան Փաշինյանից «sms» ստացա՞ք, որ լքեցիք դահլիճը. հարց` փոխնախարարին (video) Թրամփը Սի Ծինփինի հետ հանդիպման համար կխախտի մոտ 60 տարի պահպանված արարողակարգը Արցախցին էթնիկ զտման զոհ է, փախստականի կարգավիճակի պատճառով խնդիրների առջև ենք կանգնումю Բեգլարյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am