Ինչ իրավիճակ է ճանապարհներին այս պահին
Դիտել նաև
Երեւան Մեղրի ճանապարհին բեռնատարը ընդունել է մկրատաձև դիրք եւ երկկողմանի փակել ճանապարհը
Իրավիճակը՝ Լարսի ճանապարհին
«Իշխանության կառուցած այլընտրանքային Գորիս-Կապան մայրուղին է․․․ նախորդ տարի էր ասֆալտապատվել, իսկ հիմա այս վիճակում է»․ Աբրահամյան
Լարված. Զվարթնոց թաղամասի բնակիչները փակել են ճանապարհը. նկար
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։
Սիսիան-«Զանգեր» ավտոճանապարհը փակ է կցորդով բեռնատարների համար։
Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Վարորդներին հորդորում ենք երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Լարսի մասին
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
