ԱՄՆ-ն և Իսրայելն Իրանի դեմ պատերազմում սպառել են իրենց հակահրթիռային պաշտպանության զինամթերքի 85%-ը․ Der Spiegel

Ըստ գերմանական այս պարբերականի վերլուծաբաններ Կլաուս Հեքինգի և Օլիվեր Իմհոֆի՝ ԱՄՆ-ի և Իսրայելի ՀՕՊ հրթիռների պաշարները սպառվում են:

Վերլուծաբաններին հայտնի է դարձել, որ այդ երկրների ռազմական կենտրոնները չգիտեն, թե ինչպես լուծեն այս խնդիրը:

Իրանական հրթիռ է իջնում իսրայելական ​​Դիմոն քաղաքի վրայով՝ Նեգև անապատի ծայրամասում, Իսրայելի հարավում։ Մեկ զենիթային հրթիռ վերջին պահին կտրուկ շրջադարձ է կատարում՝ թիրախը խլելու համար, սակայն ապարդյուն։

Իսրայելական փորձագետները նշում են, որ իրենց երկրի ՀՕՊ համակարգն արդեն սպառել է իրեն և այլև չի կարողանում որսալ ցածր թռչող իրանական անօդաչու սարքերը:

Ավելին, վերջիններս շատ էժան են և մասայական արտադրության են դրված Իրանում, որի իրական քանակը ոչ ոք չգիտի:

Իսրայելցի փորձագետները նշում են, թե իսրայելական «David’s Sling» և «Iron Dome» («Երկաթե գմբեթը»), նախատեսված չեն նման նպատակների համար: Նման դեպքերում սովորաբար օգտագործվում է թանկարժեք իսրայելական «Arrow» համակարգը, բայց, ըստ երևույթին, դրա համար բավարար ռազմամթերք չկա:

Ավելին, նույնիսկ այդ դեպքում, գին/որակ հարաբերակցության մեջ իրանական անօդաչու սարքերի դեմ անչափ դժվար կլինի պայքարել, քանի որ իրանական սարքերը շատ էժան են, իսկ իսրայելական համակարգերը՝ թանկ:

«Այս պահին Եվրոպայում, Ամերիկայում և Մերձավոր Արևելքում պահեստները գործնականում դատարկ են», - վերջերս ամերիկյան CNBC հեռուստաալիքին ասել է Rheinmetall-ի գործադիր տնօրեն Պապերգերը։ «Եթե իրավիճակը չփոխվի մեկ ամսվա ընթացքում, մենք գրեթե ոչ մի հրթիռ չենք ունենա», - նշել է նա:

Ըստ գերմանացի այս փորձագետների՝ Իսրայելը և նրա դաշնակիցները զինամթերքի պակաս են զգում։ Իսրայելցիները չեն բացահայտում պաշարների տվյալները, սակայն հարվածների հաճախականության աճը ցույց է տալիս, որ իրավիճակն իսկապես լարված է։

Ավելին, ըստ վերլուծաբանների, իսրայելական ռազմական աղբյուրները նույն փաստն են արձանագրում, նշելով, որ եթե կարճ ժամանակահատվածում իրավիճակը կտրուկ չփոխվի, ապա Իսրայելին մռայլ ապագա կարող է սպասվել:

Սթիմսոն կենտրոնի պաշտպանության փորձագետ Քելլի Գրիկոյի խոսքով՝ Պարսից ծոցի երկրներում իրավիճակն իսրայելականից չի տարբերվում. «Նրանք, օգտագործել են իրենց հրթիռային պաշտպանության զինամթերքի ավելի քան 85%-ը»,- նշում է փորձագետը։

Իրանին աշխարհագրորեն մոտ լինելու պատճառով, արաբական երկրները հատկապես ծանր հարվածներ են ստացել։ Թեհրանը կարող է հարվածել նրանց կարճ հեռահարության հրթիռներով, որոնք ավելի հեշտ է արտադրել և ավելի դժվար է որսալ, քան՝ միջին հեռահարության հրթիռները։ Գրիկոյի խոսքով՝ անօդաչու թռչող սարքերը մեկ այլ խնդիր են ներկայացնում, քանի որ Պարսից ծոցի երկրները, կարծես, դեռևս ապավինում են կործանիչներին դրանք որսալու համար։ Երկարաժամկետ հեռանկարում սա կարող է հանգեցնել «օդ-օդ» դասի հրթիռների պակասի, որոնք սովորաբար նախատեսված են ավելի մեծ թիրախների համար, ինչպիսիք են թշնամու ինքնաթիռները կամ թևավոր հրթիռները։

Օրինակ, նշում է Գրիկոն, «Սկզբում իրանական հրթիռների 5%-ից պակասն էր հասնում իրենց թիրախներին. այժմ այս ցուցանիշը 25% է, և աճի միտումը շարունակվում է»։

Ավելին, պատերազմի սկզբնական օրերին իրանցիները զգալիորեն ավելի շատ հրթիռներ էին արձակում, քան հիմա։ Այն ժամանակ օրական արձակվում էր ավելի քան 100 բալիստիկ հրթիռ, բայց հետագայում թիվը կայունացավ մոտ 20-ի վրա։ Բացի այդ, օրական օգտագործվում էր մոտ 100 անօդաչու թռչող սարք։ Պարզվում է, որ չնայած արձակվող ավելի քիչ հրթիռներին, դրանցից ավելի շատերն են հարվածում իրենց թիրախներին, նշում են վերլուծաբանները։

Իրանի զինանոցը մնում է հակամարտության հիմնական անհայտ գործոնը։ Ըստ գնահատականների, երկիրը տիրապետում է մինչև 2500 միջին հեռահարության հրթիռների և ավելի մեծ թվով կարճ հեռահարության հրթիռների։ ԱԹՍ-ների քանակը դժվար է գնահատել դրանց զանգվածային արտադրության հնարավորությունների պատճառով։ «Այնուամենայնիվ, կրակի կայուն ինտենսիվությունը ցույց է տալիս, որ Իրանը կկարողանա պահպանել այս տեմպը ևս մի քանի շաբաթ կամ նույնիսկ ամիսներ»,-բացատրում է ռազմավարական հետազոտությունների հիմնադրամի վերլուծական կենտրոնի հրթիռային տեխնոլոգիաների փորձագետ ՝Էտիեն Մարկուզը։

Ըստ նրա, եթե ​​Իսրայելը կամ Պարսից ծոցի երկրները վաղաժամ սպառեն հակահրթիռային համակարգերը, դա կարող է հանգեցնել շատ ավելի մեծ ռազմական և քաղաքացիական զոհերի, քան ներկայումս տեղի են ունենում։

Վերջում գերմանացի վերլուծաբանները եզրակացնում են, որ այս պահին, ժամանակն աշխատում է Իրանի օգտին և ԱՄՆ-ն և Իսրայելը պիտի փորձեն, կա՛մ շատ արագ կանգնեցնել այս պատերազմը, կա՛մ հույս ունենան, որ Իրանում կսկսվի հեղափոխություն իշխանության դեմ:

Սակայն բոլոր գործոններն հուշում են, որ Իրանում հեղափոխություն չի լինի, և ուրեմն ժամ առաջ ԱՄՆ-ն պիտի ձև գտնի կանգնեցնելու այս պատերազմը, որպեսզի խայտառակ պարտություն չկրի:

Դժվար է չհամաձայնել գերմանացի վերլուծաբանների գնահատականներիր հետ, մանավանդ, որ ակնհայտ է, որ պատերեզմների ընթացքում թիրախավորված երկրում իշխանափոխություն չի լինում, եթե չկա ցամաքային ներխուժում:

Իսկ այս պահին, գրեթե բոլոր փորձագետներն են արձանագրում. Իրանում հող չկա ցամաքային գործողության համար, իսկ դա նշանակում է, որ Թրամփը օր առաջ պիտի փորձի կանգնեցնել այս պատերազմը, որպեսզի իր երկրի համար վիետնամական, կամ աֆղանական սինդրոմները չկրկնվեն:

Սա է իրանակությունը:

Արտակ Հակոբյան
Աղբյուրը՝ Zham.am

դիտվել է 991 անգամ
Լրահոս
Մբապեն այս պահին աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է․ Զիդան Նոր Խարբերդի մանկատանը երեխային դաժան ծեծի ենթարկած դայակը ձերբակալվել է. ՆԳՆ Փոփոխություն Հայաստանի հավաքականի հայտացուցակում Մահացել է քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը Արեգնազը պատրաստ է անցնել զրկանքների միջով․ Քրիստինե Վարդանյան Սեպտեմբերի 22/23-ին՝ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի Չի մոռացվելու, որ «յան» ազգանունով ոմանք ասում էին՝ «ինչո՞ւ չես զոհվել, այ համբալ»․․․ Արարատի մարզում բախվել են բեռնատարներ․ նրանցից մեկը բարձված է եղել խոշոր եղջերավոր անասուններով Կասկադյորական ավտովթար՝ Կոտայքի մարզում Հորդառատ անձրև կգա Խարբերդի մանկատանը երեխային ծեծած դայակը ազատվել է աշխատանքից Հզոր պտտահողմ Սևանա լճում Տուն ենք գնում՝ արդեն չորսով. Սոնա Ռուբենյանն ու նորածին որդին դուրս են գրվել հիվանդանոցից․ տեսանյութ Վերադառնալու ենք Արցախ Տղամարդու դի է հայտնաբերվել Հրազդանի կիրճում Տիրադավ հոգևորականը կազինո է հաճախում․ «Հրապարակ» Արայիկ Հարությունյանը Բաքվի բանտում օգտվել է նոտարի ծառայություններից Սեպտեմբերի 21-ին Երևանում մի շարք ավտոբուսային երթուղիների շարժը կփոխվի Գողություն՝ Երևանում․ երիտասարդից սպորտային հնարքի ժամանակ գողացել են ոսկյա շղթան ու խաչը Վաղ թե ուշ սեպտեմբերի 19-ը Հայաստանում պետականորեն ճանաչվելու է որպես հիշատակի օր Սպասում են Թրամփի արձագանքին
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am