Սկանդալային գիրք՝ Դոնալդ Թրամփի նախագահության մասին

«Կրակ ու ցասում Սպիտակ տանը» գիրքն արդեն հռչակվել է որպես 2018-ի առավել սկանդալային գիրքը: Գիրք, որը Դոնալդ Թրամփի կողմնակիցների կարծիքով պարզապես զրպարտություն է, իսկ նախագահի հակառակորդների տեսակետից՝ բացահայտում է նրա մութ գաղտնիքները: Այս մասին տեղեկացնում է «Ամերիկայի ձայնը»: Վաճառքի միայն առաջին 3 օրերի ընթացքում ԱՄՆ-ում գնել են «Կրակ ու ցասում» գրքի տպագրված մեկ միլիոն օրինակ, սակայն շատերը նախընտրում են կարդալ գիրքն էլեկտրոնային տեսքով: Գրքի հեղինակ, ամերիկացի հայտնի լրագրող Մայքլ Վուլֆի գլխավոր միտքն է՝ Դոնալդ Թրամփը մասնակցում էր նախագահական ընտրություններին ոչ թե հաղթելու, այլ՝ իր ապրանքանիշի արժեքը բարձրացնելու համար: Հաղթել նա չէր ցանկանում, ուստի, անսպասելի հաղթանակը Թրամփի ընտանիքի եւ թիմի համար ոչ թե ուրախության, այլ՝ մտահոգության առիթ էր: Հեղինակի խոսքով, գիրքը գրելիս, ինքը զրուցել է Դոնալդ Թրամփի, նրա ընտանիքի եւ թիմի գրեթե բոլոր անդամների, ընդհանուր առմամբ՝ ավելի քան 200 մարդու հետ: Սպիտակ տան աշխատանքները լուսաբանող լրագրողները վկայում են, որ Մայքլ Վուլֆն իրոք ուներ Սպիտակ տան աշխատասենյակներում ներկա լինելու արտոնություններ: Ինքը՝ հեղինակն իր աշխատանքը բնորոշում է պարզ բանաձեւով. «Ես նման էի պատուհանին նստած ճանճի՝ լուռ լսելով եւ գրի առնելով շուրջս տեղի ունեցածը»: Հեղինակի հիմնական աղբյուրներից մեկը՝ Դոնալդ Թրամփի նախկին գլխավոր խորհրդական Սթիվ Բենոնը գրքի շուրջ տեղի ունեցած սկանդալի արդյունքում նույնիսկ զրկվեց «Բրեյթբարտ» աջակողմյան պահպանողական լրատվամիջոցի ղեկավարի իր աշխատանքից: Գրքի քննադատները մատնանշում են բազմաթիվ մանր փաստացի սխալներ։ Մի դեպքում հեղինակը խոսում է նախաճաշի միասին, որը երբեք տեղի չի ունեցել, մյուս դեպքում՝ շփոթում է երիտասարդ լրագրողին նույն անունն ունեցող ազդեցիկ իրավաբանի հետ: Սակայն, նշում են շատերը, գրքում ստեղծած Թրամփի Սպիտակ տան հիմնական պատկերը մոտ է իրականությանը. Լինելով Նյու Յորքի ձեռնարկատիրական ոգու արտադրանք՝ Դոնալդ Թրամփը փորձեց շարունակել խաղալ Նյու Յորքի կանոններով, իսկ Նյու Յորքում դու կարող ես վաճառել ամեն ինչ, եթե ապրանքիդ վրա բավարար ուշադրություն գրավես: Վաշինգտոնում սակայն այդ գործելաոճը չաշխատեց՝ այստեղ չափազանց մեծ էին պայմանականները եւ չափազանց փոքր՝ անհատական ճանապարհով հաջողության հասնելու հնարավորությունը: Այդ պատճառով, Դոնալդ Թրամփն իր ողջ նախագահական ժամկետը ստիպված է անցկացնել հենց այսպես՝ կրակի ու ցասումի մեջ, եզրակացնում է հեղինակը:

դիտվել է 44 անգամ
Լրահոս
Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Ռոբերտ Ամստերդամն անդրադարձել են Եկեղեցու դեմ uանձազերծված արշավին ՌԴ-ում Հայաստանի դեսպանին բողոք է ներկայացվել Իրանը և ԱՄՆ-ն համաձայնել են մեղմացնել իրանական նավահանգիստների շրջափակումը՝ Հորմուզի նեղուցի աստիճանական բացման դիմաց Խոշոր հրդեհ է բռնկվել Երևանում․ հրշեջները տանը հայտնաբերել են հնդիկ տղայի մարմինը Մայիսի 8-ի` ժամը 00:00-ից մինչև մայիսի 10-ը ՌԴ-ն հայտարարում է հրադադար Ուշակովը հայտնել է, թե որ երկրների առաջնորդներն են մայիսի 9-ի տոնական շքերթին ներկա լինելու Վեդիի մանկապղծության դեպքով պայմանավորված պաշտոնանկություններ են Քննչական վարչությունում «Բոլորին դեմ եմ» կուսակցության վարչապետի թեկնածուն Նինա Կարապետյանցը Հիվանդանոց է տեղափոխվել ՌԴ քաղաքացի 7-ամյա երեխա, նա պատշգամբի ճաղավանդակի արանքից վայր է ընկել Սա ֆիասկո է, Նիկո’լ․ Աշոտյանը միջազգային իրավապաշտպան կառույցի զեկույցի տարբերակն է հրապարակել ՀԱՊԿ ու ՌԴ ԱԽ քարտուղարները հանդիպել են․ ինչ է քննարկվել Եվս մի նվիրյալ հայ, հայրենատեր և հայրենանվեր մեկնեց կիսատ երազով՝ զոհ դառնալով ռեժիմի հալածանքներին Հարձակվել են Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմի ղեկավարի աշխատակիցների վրա Զելենսկին հայտնել է Միացյալ Նահանգներում կայանալիք բանակցությունների թեման «Ուժեղ Հայաստանը» վաղը երեկոյան հրավիրում է հավաքի «Մայր Հայաստանի մոտ» Պաշտոնանկություններ՝ Արարատի մարզի իրավապահ համակարգում Ֆրանսիայի Սենատում բարձրացվել է Արցախի մշակութային ժառանգության պահպանության և գերիների ազատման հարցերը. ի՞նչ է անում Ֆրանսիան Սիմոնյանը պարզապես նախանձում է այն արդյունքներին, որոնց հասել է Բելառուսը. Զախարովա Իսրայելի բանակը հայտարարել է Բեյրութի վրա հարվածների արդյունքում «Հեզբոլլահ»-ի հրամանատարներից մեկի ոչնչացման մասին Վեհափառի եղբայրն ու եղբորորդին տնային կալանքից ազատ արձակվեցին Կարմիր հրապարակի շքերթը լինելու է՝ անկախ երկու «առյուծների» մռնչյունից
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am