Ծեծկռտուք՝ վրացիների եւ ադրբեջանցիների միջեւ
Բաքվում ադրբեջանցիների եւ վրացիների միջեւ զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել: Միջադեպը տեղի է ունեցել Բինա գյուղի «վրացական» թաղամասում:
Ծեծկռտուքի արդյունքում չորս մարդ տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել: Նրանցից երկուսը՝ 28-ամյա Պապիշվիլի Շենգելի Մասիկոեւիչը եւ Պապիաշվիլի Իսակ Դավիդովիչը, ազգությամբ վրացի Ադրբեջանի քաղաքացիներ են:
Ձերբակալվել է երեք անձ: