Թուրք լրագրողն Էրդողանին վիրավորելու համար 7000 լիրա փոխհատուցում կվճարի

Թուրքական դատարանը հայտնի լրագրող Ահմեթ Ալթանին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ էրդողանին վիրավորելու համար պարտավորեցրել է 7000 թուրքական լիրա փոխհատուցում վճարել: Ինչպես տեղեկացնում է Ermenihaber.am-ը՝ հղելով թուրքական «T24» լրատվական կայքը, Ալթանն անձամբ ներկա չի եղել դատական նիստին, այլ մասնակցել է բանտից տեսակամուրջի միջոցով: Մեղադրող կողմը պահանջել էր Ալթանին մինչև 4 տարի 8 ամիս ազատազրկման դատապարտել: Ալթանը պաշտպանական ելույթում նշել է, որ իր նպատակը ոչ թե նախագահին նվաստացնելն ու վիրավորելը, այլ կատարած սխալն ի ցույց դնելն է եղել: «Իմ խոսքը այժմ նախագահը պաշտոնը զբաղեցնող անձի հետ որևէ կապ չունի: Անձնական վիրավորանքի մասին խոսք անգամ չի կարող լինել. Այդ պաշտոնին ով ուզում է լիներ, միևնույն է քննադատելու էի: Նախագահի անձի հետ որևէ կապ չունի»,-հավելել է լրագրողը: Նշվում է, որ Ալթանի փաստաբանները բողոքարկելու են դատարանի որոշումը: Հիշեցնենք, որ 2015 թվականի սեպտեմբերի 2-ին Ալթանը մասնակցել էր մի հաղորդման, որի ժամանակ կոչ էր արել նոյեմբերի 1-ին կայանալիք ընտրությունների ժամանակ ձայն չտալ Էրդողանի «Արդարություն և զարգացում» կուսակցությանը (AKP-ԱԶԿ): «Թուրքիան Էրդողանին նախագահ չի դարձնի: Եթե ոչ ոք ձայն չհանի, ԱԶԿ-ի մուրճը մեր՝ բոլորիս գլխին կիջնի»,-ասել էր Ալթանը՝ նախազգուշացնելով, որ ընտրություններում ԱԶԿ-ի հաղթանակի դեպքում քաղաքացիական պատերազմ և հեղաշրջում կլինի: Լրագրողը ձերբակալվել էր 2016 թվականի սեպտեմբերի 23-ին: Նա մեղադրվում է նույն թվականի հուլիսի 15-ի ռազմական հեղաշրջման փորձի մասին նախօրոք իմանալու մեջ: Նրան ցմահ ազատազրկում է սպառնում:

դիտվել է 35 անգամ
Լրահոս
Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Ռոբերտ Ամստերդամն անդրադարձել են Եկեղեցու դեմ uանձազերծված արշավին ՌԴ-ում Հայաստանի դեսպանին բողոք է ներկայացվել Իրանը և ԱՄՆ-ն համաձայնել են մեղմացնել իրանական նավահանգիստների շրջափակումը՝ Հորմուզի նեղուցի աստիճանական բացման դիմաց Խոշոր հրդեհ է բռնկվել Երևանում․ հրշեջները տանը հայտնաբերել են հնդիկ տղայի մարմինը Մայիսի 8-ի` ժամը 00:00-ից մինչև մայիսի 10-ը ՌԴ-ն հայտարարում է հրադադար Ուշակովը հայտնել է, թե որ երկրների առաջնորդներն են մայիսի 9-ի տոնական շքերթին ներկա լինելու Վեդիի մանկապղծության դեպքով պայմանավորված պաշտոնանկություններ են Քննչական վարչությունում «Բոլորին դեմ եմ» կուսակցության վարչապետի թեկնածուն Նինա Կարապետյանցը Հիվանդանոց է տեղափոխվել ՌԴ քաղաքացի 7-ամյա երեխա, նա պատշգամբի ճաղավանդակի արանքից վայր է ընկել Սա ֆիասկո է, Նիկո’լ․ Աշոտյանը միջազգային իրավապաշտպան կառույցի զեկույցի տարբերակն է հրապարակել ՀԱՊԿ ու ՌԴ ԱԽ քարտուղարները հանդիպել են․ ինչ է քննարկվել Եվս մի նվիրյալ հայ, հայրենատեր և հայրենանվեր մեկնեց կիսատ երազով՝ զոհ դառնալով ռեժիմի հալածանքներին Հարձակվել են Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմի ղեկավարի աշխատակիցների վրա Զելենսկին հայտնել է Միացյալ Նահանգներում կայանալիք բանակցությունների թեման «Ուժեղ Հայաստանը» վաղը երեկոյան հրավիրում է հավաքի «Մայր Հայաստանի մոտ» Պաշտոնանկություններ՝ Արարատի մարզի իրավապահ համակարգում Ֆրանսիայի Սենատում բարձրացվել է Արցախի մշակութային ժառանգության պահպանության և գերիների ազատման հարցերը. ի՞նչ է անում Ֆրանսիան Սիմոնյանը պարզապես նախանձում է այն արդյունքներին, որոնց հասել է Բելառուսը. Զախարովա Իսրայելի բանակը հայտարարել է Բեյրութի վրա հարվածների արդյունքում «Հեզբոլլահ»-ի հրամանատարներից մեկի ոչնչացման մասին Վեհափառի եղբայրն ու եղբորորդին տնային կալանքից ազատ արձակվեցին Կարմիր հրապարակի շքերթը լինելու է՝ անկախ երկու «առյուծների» մռնչյունից
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am