Կոստանյանը՝ Ճվճվ Արոյի որդու վթարի, փոխոստիկանապետի հայտարարության և արտոնյալների մասին

Այսօր ՀՀԿ պատգամավոր, նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը լրագրողերի հետ զրույցում անդրադարձավ Ճվճվ Արոյի որդու վթարին, որը հանգեցրեց պետավտոտեսուչների մահվան, հայտնում է Aravot.am-ը։ Հարցին՝ սա չի՞ խոսում այն մասին, որ երկրում կա անպատժելիության մթնոլորտ, եթե նա ղեկին է եղել՝ չունենալով վարորդական իրավունք եւ մինչ այդ նա, իր եղբայրը այլ հանցանքներ են արել եւ փաստորեն ազատության մեջ են եղել, քանի դեռ ոստիկաններ չզոհվեցին, իրավապահները գործի չանցան: Կոստանյանը պատասխանեց, որ նախ չգիտի, թե նախկինում կատարած իրավախախտումների հետ կապված նա ինչու չի ենթարկվել պատասխանատվության. «Ես չեմ կարող գնահատել, թե նախկինում նա ինչ արարքներ է կատարել եւ ինչ պատասխանատվության է ենթարկվել, կամ ինչ հիմքով չի ենթարկվել: Ես նման տեղեկատվություն չունեմ: Իսկ ինչ վերաբերում է այս իրավախախտմանը, իհարկե, սա սարսափելի է: Ցանկացած մարդու մահվան փաստ ցանկացած իրավիճակում մեզ համար անընդունելի է եւ հանցագործության եւ իրավախախտման դեմ պայքարն ու կանխարգելումն առաջնահերթ է: Բայց ինչ նշանակում է, որ դա անպատժելիության հետեւանք է, ես կդժվարանամ նման հետեւություն անել: Ես չգիտեմ՝ արդյոք նա առանց վարորդական վկայականի է եղել, արդյոք նա վարորդական իրավունք ունի, բայց վկայականը չի եղել, արդյոք ճանապարհային երթեւեկության խախտում թույլ է տվել, թե չէ: Ես նյութերին չեմ տիրապետում, ես չունեմ անգամ փաստ, թե ինքը վարելու իրավունք ունի, թե չունի: Մի բան է, երբ վարելու իրավունք ունես, մեկ այլ բան է, երբ վարորդական վկայականդ քեզ մոտ չի»: Հարցին՝ փոխոստիկանապետ Հունան Պողոսյանը «Ազատության» հետ զրույցում հայտարարել է, որ ինքը կարող է բազմաթիվ փաստաթղթեր ներկայացնել, որ ոստիկանությունը նրանց բռնել է, սակայն գործը տեղափոխվել է Քննչական կոմիտե, դրանից հետո նրանք ազատ են արձակվել, այսինքն, նա շեշտում է, որ իրենց գործը նորմալ արել են, այլ իրավապահ համակարգերում փնտրեն խնդիրը, սա չի՞ խոսում երկու համակարգերի միջեւ եղած հակասության մասին եւ արդյո՞ք անպատժելիությունը Քննչական կոմիտեից է գալիս: Կոստանյանը պատասխանեց. «Ինքը թող մեկնաբանի իր խոսքերը: Թյուր կարծիք է, երբ իրավապահ համակարգում քննարկվում է հետեւյալը, թե ես բռնեցի բերեցի, ուրեմն նա մեղավոր է: Այդպես չի լինում: Այսինքն, օպերատիվ հետախուզական միջոցառումները, հանցագործության կանխարգելման կամ բացահայտման միջոցառումները եւս պետք է ունենան բավարար ապացույցներ: Այն, որ քննիչը, որի օպերատիվ հետախուզական միջոցառման արդյունքում անձը ձերբակալվել է, կալանավորվել է, դա դեռեւս չի նշանակում ապօրինություն՝ նախաքննության մարմնի կողմից՝ կամ բավարար հիմքր չեն եղել, կամ բավարար ապացույցներ չեն եղել, բազմաթիվ այլ հարցեր կան: Ոստիկանապետի տեղակալը նման հայտարարություն է անում՝ ճիշտ կլիներ նրանից հարցնեիք»: Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյոր կայքում։ Տեսանյութը՝ սկզբնաղբյուր կայքում

դիտվել է 33 անգամ
Լրահոս
Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Ռոբերտ Ամստերդամն անդրադարձել են Եկեղեցու դեմ uանձազերծված արշավին ՌԴ-ում Հայաստանի դեսպանին բողոք է ներկայացվել Իրանը և ԱՄՆ-ն համաձայնել են մեղմացնել իրանական նավահանգիստների շրջափակումը՝ Հորմուզի նեղուցի աստիճանական բացման դիմաց Խոշոր հրդեհ է բռնկվել Երևանում․ հրշեջները տանը հայտնաբերել են հնդիկ տղայի մարմինը Մայիսի 8-ի` ժամը 00:00-ից մինչև մայիսի 10-ը ՌԴ-ն հայտարարում է հրադադար Ուշակովը հայտնել է, թե որ երկրների առաջնորդներն են մայիսի 9-ի տոնական շքերթին ներկա լինելու Վեդիի մանկապղծության դեպքով պայմանավորված պաշտոնանկություններ են Քննչական վարչությունում «Բոլորին դեմ եմ» կուսակցության վարչապետի թեկնածուն Նինա Կարապետյանցը Հիվանդանոց է տեղափոխվել ՌԴ քաղաքացի 7-ամյա երեխա, նա պատշգամբի ճաղավանդակի արանքից վայր է ընկել Սա ֆիասկո է, Նիկո’լ․ Աշոտյանը միջազգային իրավապաշտպան կառույցի զեկույցի տարբերակն է հրապարակել ՀԱՊԿ ու ՌԴ ԱԽ քարտուղարները հանդիպել են․ ինչ է քննարկվել Եվս մի նվիրյալ հայ, հայրենատեր և հայրենանվեր մեկնեց կիսատ երազով՝ զոհ դառնալով ռեժիմի հալածանքներին Հարձակվել են Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմի ղեկավարի աշխատակիցների վրա Զելենսկին հայտնել է Միացյալ Նահանգներում կայանալիք բանակցությունների թեման «Ուժեղ Հայաստանը» վաղը երեկոյան հրավիրում է հավաքի «Մայր Հայաստանի մոտ» Պաշտոնանկություններ՝ Արարատի մարզի իրավապահ համակարգում Ֆրանսիայի Սենատում բարձրացվել է Արցախի մշակութային ժառանգության պահպանության և գերիների ազատման հարցերը. ի՞նչ է անում Ֆրանսիան Սիմոնյանը պարզապես նախանձում է այն արդյունքներին, որոնց հասել է Բելառուսը. Զախարովա Իսրայելի բանակը հայտարարել է Բեյրութի վրա հարվածների արդյունքում «Հեզբոլլահ»-ի հրամանատարներից մեկի ոչնչացման մասին Վեհափառի եղբայրն ու եղբորորդին տնային կալանքից ազատ արձակվեցին Կարմիր հրապարակի շքերթը լինելու է՝ անկախ երկու «առյուծների» մռնչյունից
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am