«ԼՂ խնդիրը պետք է կարգավորվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքի շրջանակներում». Ալիև

Պաշտոնական Բաքուն կրկին պնդում է՝ «Ղարաբաղյան հակամարտությունը պետք է կարգավորվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքի շրջանակներում»։ Այս մասին, մասնավորապես, հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ «Ադրբեջանի արդարացի դիրքորոշումն այդ հակամարտության կարգավորման հարցով հիմնված է միջազգային իրավունքի վրա։ Միջազգային հանրությունը Լեռնային Ղարաբաղը ճանաչում է որպես Ադրբեջանի անքակտելի մաս»,-համոզմունք է հայտնել Իլհամ Ալիևը՝ ելույթ ունենալով նախարարների կաբինետի՝ 2017 թվականի երկրի տնտեսական զարգացմանը նվիրված նիստին։ Երեկ ադրբեջանական կառավարությունում իր ծավալուն ելույթի ընթացքում Իլհամ Ալիևը մի կողմից ընդգծել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման անհրաժեշտությունը, մյուս կողմից հայտարարել՝ Ադրբեջանը պատրաստվում է ժամանակից ռազմական տեխնիկա ձեռք բերել։ «Համաշխարհային վարկանիշի համաձայն, ադրբեջանական բանակը հանդիսանում է աշխարհի ամենաուժեղ բանակներից մեկը։ Ադրբեջանի ռազմական ներուժը մեծացրել է», - հայտարարել է Ադրբեջանի ղեկավարը՝ նշելով, որ ընթացիկ տարում էլ այդ ուղղությամբ քայլեր կձեռնարկվեն և կգնվեն նոր տեսակի զենքեր։ Ստոկհոլմում գործող Խաղաղության խնդիրների ուսումնասիրության ինստիտուտի համաձայն, 2011-2016թթ․ Ադրբեջանը 20 անգամ ավելի շատ զենք է ներկրել, քան՝ Հայաստանը: Այդ զենքի մեծ մասը Բաքուն ձեռք է բերել Ռուսաստանից: Ադրբեջանին բաժին է հասել ռուսական ռազմական արդյունաբերության ողջ ծավալի 4 տոկոսը: Մանրամասները՝ Ազատություն-ում։

դիտվել է 3 անգամ
Լրահոս
«Իրավունք». Մարզպետները իրար մեջ դժգոհել են Փաշինյանից. «Ամեն օր մի թարս բան խոսում է, մեզ գցում կրակը» «Իրավունք». Փաշինյանը նոր հրահանգ է իջեցրել. «Դրեք, ծվունները հանեք, հեր ու մանուկ հիշեք» «Իրավունք». Փաշինյանն էլ չի հավատում մարզպետներին Հասմիկ Հակոբյանի «ուղիղ Ադրբեջանից» ցորենի ներկրման պնդումը սխալ է. «Ժողովուրդ» Նախընտրական քարոզարշավը սկսված է. ինչպես են այն մեկնարկում քաղաքական ուժերը. «Ժողովուրդ» Սամվել Բաբայանը խոր «դեպրեսիայի» մեջ է. «Հրապարակ» ՔՊ-ն հիմնարկների ղեկավարների միջոցով նախընտրական ստուգարք է իրականացնում. «Հրապարակ» «Ժամկետնանց» ձայնագրություններ՝ գաղտնալսումների տեսքով. «Ժողովուրդ» Խաղամոլության դեմ նախագիծը՝ կանաչ լույս սև շուկայի համար. «Ժողովուրդ» Աշոտյանի գործով քննիչ Շոխոյանին էլ չփրկեց «ծառայությունը». «Ժողովուրդ» Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Ռոբերտ Ամստերդամն անդրադարձել են Եկեղեցու դեմ uանձազերծված արշավին ՌԴ-ում Հայաստանի դեսպանին բողոք է ներկայացվել Իրանը և ԱՄՆ-ն համաձայնել են մեղմացնել իրանական նավահանգիստների շրջափակումը՝ Հորմուզի նեղուցի աստիճանական բացման դիմաց Խոշոր հրդեհ է բռնկվել Երևանում․ հրշեջները տանը հայտնաբերել են հնդիկ տղայի մարմինը Մայիսի 8-ի` ժամը 00:00-ից մինչև մայիսի 10-ը ՌԴ-ն հայտարարում է հրադադար Ուշակովը հայտնել է, թե որ երկրների առաջնորդներն են մայիսի 9-ի տոնական շքերթին ներկա լինելու Վեդիի մանկապղծության դեպքով պայմանավորված պաշտոնանկություններ են Քննչական վարչությունում «Բոլորին դեմ եմ» կուսակցության վարչապետի թեկնածուն Նինա Կարապետյանցը Հիվանդանոց է տեղափոխվել ՌԴ քաղաքացի 7-ամյա երեխա, նա պատշգամբի ճաղավանդակի արանքից վայր է ընկել Սա ֆիասկո է, Նիկո’լ․ Աշոտյանը միջազգային իրավապաշտպան կառույցի զեկույցի տարբերակն է հրապարակել ՀԱՊԿ ու ՌԴ ԱԽ քարտուղարները հանդիպել են․ ինչ է քննարկվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am