«Հրապարակ». Ժողովուրդը պետք է հասկանա, որ սա շանտաժ է՝ իրենց էմոցիաների հետ են խաղում

«Հրապարակ օրաթերթի» հարցազրույցը Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանի հետ


- Հանրությունը տեղեկատվական տեռորի է ենթարկվում այն բանից հետո, երբ Նիկոլ Փաշինյանն արցախցի կնոջը երեխայի ներկայությամբ անվանեց «փախածներ», ապա մատ թափ տվեց կնոջ վրա, գոռգոռաց եւ սպառնաց։ Փաշինյանը դեպքից ժամեր անց ներողություն խնդրեց, սակայն դրանից իրավիճակը չփոխվեց։ Համացանցում արցախցիների դեմ ատելության խոսքի նոր ալիք առաջացրեց Փաշինյանը՝ իշխանական կայքերի ակտիվ ներգրավմամբ։ Ի՞նչ գնահատական կտաք արցախցիներին ուղղված այս տգեղ պիտակավորմանը։

- Նիկոլ Փաշինյանի հետ կապված միջադեպից շատերը զարմացել են, սակայն այն ինձ համար նորություն չէր։ Արցախցիների դեմ ատելության խոսք գեներացվել ու տարածվել է հենց Նիկոլ Փաշինյանին սպասարկող մեդիաների միջոցով, երբեմն՝ ֆեյքային գրառումներով, իսկ շատ հաճախ՝ նաեւ իրական մարդկանց՝ քաղաքական գործիչների կողմից։ Բազում նման օրինակներ ունենք․ պատգամավոր Գագիկ Մելքոնյան, Խաչատուր Սուքիասյան, Ալեն Սիմոնյան եւ այլք։ Բանը հասել է նրան, որ պատգամավոր Հասմիկ Հակոբյանը Հայաստանի ժողովրդավարության նահանջը կապում է արցախցիների՝ Հայաստան գալու հետ եւ այլն։ Կիրակի մետրոյում տեղի ունեցածն այդ ամենի տրամաբանական շարունակությունն էր։ Արցախցի կինը մի քանի անգամ պնդեց, որ չի ցանկանում բանավիճել, չի ցանկանում շարունակել զրույցը, սակայն Նիկոլ Փաշինյանը դիտավորյալ սադրեց, փորձեց իր կարծիքը պարտադրել մարդկանց, սակայն ստացավ իր պահվածքին համարժեք արձագանք։ Հանրային արձագանքը նույնպես ունեցավ մեծ ազդեցություն, ինչն էլ իր հերթին ներողության պատճառ դարձավ․․․․ իհարկե, ես չեմ կարծում, որ Փաշինյանը զղջում է, նա պարզապես վախենում է, որ իր վարկանիշին կարող է վնաս հասցնել կատարվածը, եւ այդ պատճառով ներողություն է հայցում։

- Նիկոլ Փաշինյանը նաեւ սպառնում է պատերազմով։ Առաջ ասում էր, որ եթե տանք Արցախը, Հայաստանը կլինի խաղաղ, այժմ ասում է՝ եթե ես չունենամ սահմանադրական մեծամասնություն, սեպտեմբերին պատերազմ կսկսվի։

- Այս ամենը նախընտրական տրամաբանության մեջ է։ ԱԳ նախարարն էլ կրկնեց Փաշինյանի խոսքերը եւ պնդեց, որ լավ են անում, ճիշտ են անում, սակայն ժողովուրդը պետք է հասկանա, որ սա սովորական շանտաժ է, մարդկանց էմոցիաների հետ են խաղում, ինչը խիստ անընդունելի երեւույթ է, սակայն ՔՊ-ն իր գործունեության ընթացքում անընդունելի քայլեր այնքան շատ է արել, որ այլեւս չենք զարմանում։

- Տեղեկություններ կան, որ արցախցիներին այս փուլում անձնագրեր չեն տրամադրում՝ մտավախություն ունենալով, որ նրանք կմասնակցեն առաջիկա ընտրություններին եւ իրենց քվեն կտան ընդդիմությանը։

- Անձնագիր տրամադրելու հարցով ես պաշտոնական պատասխան եմ ստացել, ասում են, որ կա ծանրաբեռնվածության խնդիր, ինչը հանգեցրել է նրան, որ որոշակի ժամանակահատվածով պրոցեսները հետաձգվում են, սակայն պնդում են, որ մի քանի շաբաթվա ընթացքում նորից վերադառնալու են երկամսյա ժամկետներին եւ կարողանալու են անձնագրերի տրամադրումը կազմակերպել հայտն ընդունելուց մաքսիմում երկու ամիս անց։ Այժմ ավելի երկար է տեւում պրոցեսը՝ չորսուկես ամիս, ինչը դարձել է նման խոսակցությունների եւ մտավախությունների օբյեկտիվ պատճառ։ Հուսանք, որ մեզ խոստացած ժամանակահատվածին կվերադառնան, տեսնենք, թե ինչպես կլինի։

- Ի դեպ, Փաշինյանն ու ՔՊ-ականները երբեմն տեսարաններ են բեմադրում, թե իբրեւ արցախցիները սիրում են իրենց, ընդունում են, անգամ երբեմն շնորհակալություն են հայտնում։ Բայց այդ ամենն այնքան կասկածելի է, որ մարդիկ պարզապես չեն հավատում, թե կադրերում արցախցի ներկայացող քաղաքացիներն իսկապես արցախցի են։

- Մի քանի օր առաջ միջոցառումներից մեկի ժամանակ մեծ թիվ էին կազմում այն արցախցիները, ովքեր աշխատում են մարզպետարաններում, համայնքապետարաններում եւ այլն։ Դրանով է պայմանավորված նրանց շնորհակալությունների «պերեդոզը», սակայն, այնուամենայնիվ, պետք է ասեմ, որ քիչ, սակայն կան այնպիսի արցախցիներ, ովքեր պաշտպանում են Փաշինյանի տեսակետները, բայց ճնշող մեծամասնությունն ունի լրիվ այլ կարծիք։

  

դիտվել է 122 անգամ
Լրահոս
«Mercedes Sprinter»-ը կողաշրջվել է․ 11 վիրավորների մեծ մասը անչափահասներ են Վիճակը սրվել է․ ինչ է արել մի քանի օր առաջ ՀՅԴ–ն․ Ռոբերտ Մարգարյան (video) Հայաստանը բռնապետ ղեկավարի աթոռամոլության պատճառով վերածվել է գերտերությունների շահերի բախման կետի Արցախի էջը փակված չէ․ Գառնիկ Դանիելյան Թրամփի սուտը բավականին «թանկարժեք» է Սեպտեմբերի 1-ից գործում են մանկապարտեզների սննդի նոր պահանջները. ի՞նչ է արգելված ճաշացանկում Հայաստանի կանանց հավաքականը 4-րդ հաղթանակն է տոնել Մբապեն այս պահին աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է․ Զիդան Նոր Խարբերդի մանկատանը երեխային դաժան ծեծի ենթարկած դայակը ձերբակալվել է. ՆԳՆ Փոփոխություն Հայաստանի հավաքականի հայտացուցակում Մահացել է քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը Արեգնազը պատրաստ է անցնել զրկանքների միջով․ Քրիստինե Վարդանյան Սեպտեմբերի 22/23-ին՝ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի Չի մոռացվելու, որ «յան» ազգանունով ոմանք ասում էին՝ «ինչո՞ւ չես զոհվել, այ համբալ»․․․ Արարատի մարզում բախվել են բեռնատարներ․ նրանցից մեկը բարձված է եղել խոշոր եղջերավոր անասուններով Կասկադյորական ավտովթար՝ Կոտայքի մարզում Հորդառատ անձրև կգա Խարբերդի մանկատանը երեխային ծեծած դայակը ազատվել է աշխատանքից Հզոր պտտահողմ Սևանա լճում Տուն ենք գնում՝ արդեն չորսով. Սոնա Ռուբենյանն ու նորածին որդին դուրս են գրվել հիվանդանոցից․ տեսանյութ Վերադառնալու ենք Արցախ
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am